Խախտվում է մեր իրավունքը. «Մարիաննա»-ի փոխտնօրենը՝ ՌԴ-ում իրենց ապրանքի արգելքի մասին

23/11/2016 schedule15:27

Երեկ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ ռուսական «Дебор» եւ «Ногинский пищевой комбинат» ընկերությունները խոչընդոտում են «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից «MARIANNA» ապրանքային նշանով կաթնամթերքների մուտքը ռուսաստանյան շուկա:

«Մարիաննա» ընկերության փոխտնօրեն Տաթեւիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես է առաջացել այս խոչընդոտը եւ ինչ քայլեր են արվում:

- Տիկին Հակոբյան, ե՞րբ է առաջացել այս խնդիրը:

- Դեռ անցյալ տարվա սեպտեմբերին մեր ընկերությունը Մոսկվայում մասնակցեց «WorldFood Moscow» միջազգային ցուցահանդեսին: Բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, առաջարկներ ստացանք, Ռուսաստանից նույնիսկ եկան մեր գործարանը նայեցին, պայմանավորվեցինք, որ ապրանք արտահանենք: «Дебор» ընկերությունը եւս մասնակցում էր այդ ցուցահանդեսին եւ տեսել էր մեզ: Հոկտեմբերի 8-ին մենք նամակ ստացանք այդ ընկերությունից, որ «МАРИАННА» ապրանքային նշանի իրավատերն իրենք են եւ մենք չենք կարող այդ անվանումով ապրանք արտահանել: Դրանից հետո մենք մեր միջոցներով սկսեցինք նամակագրություն իրականացնել, խնդիրը լուծելուն ուղղված քայլեր ձեռնարկել, սակայն ապարդյուն: Անունը սեփականացրել են եւ չեն թողնում, որ այդ լոգոտիպով, այդ մակնշմամբ ապրանք արտահանվի: Ասում է՝ այդ լոգոն հանենք, դուք խնդիր չունեք: Մենք չհամաձայնեցինք այդ առաջարկի հետ: «Дебор» կազմակերպությունը ինչ-որ իրավաբանական կազմակերպություն է, անունը սեփականացրել եւ տվել է «Ногинский пищевой комбинат» կազմակերպությանը, որ օգտագործի: Այս ընկերությունն էլ այդ անունն օգտագործում է մայոնեզի եւ մեկ-երկու սոուսի վրա: Դրանք կաթնամթերք չեն եւ իրար չեն խանգարում:

- Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում էր, որ պահանջել են տասնօրյա ժամկետում շուկայից հանել ապրանքը եւ ոչնչացնել: Ի՞նչ եք անելու:

- Ախր մենք այդ ապրանքը չենք էլ արտահանել: Շուրջ 1 տարի է՝ մենք ապրանք չենք արտահանել: Վերջերս միայն պանիր ենք արտահանել՝ առանց լոգոյի: Այնտեղ գրված է, որ արտադրողը «Դուստր Մարիաննան» է, բայց առանց լոգոյի է: Պայմանավորվել էինք, դրա համար դա արտահանեցինք, չուզեցինք պատվերը չկատարվի: Բայց տարաներով չենք համաձայնի առանց լոգոյի արտահանել: Ոչ մի հատիկ «MARIANNA» լոգոյով կաթնամթերք ՌԴ չի արտահանվել: Որ չի արտահանվել, որտեղի՞ց հավաքենք: Դա հին պատմություն է: Հիմա ասում են՝ լոգոն հանեք, ինչքան ուզում եք՝ արտահանեք: Բայց իրավունք են խախտում, էլի, այդտեղ ահագին մեծ հարցեր կան:

- Ի՞նչ իրավունք է խախտվում եւ դա ձեր գործունեությունը ինչպե՞ս է խոչընդոտում:

- Խախտվում է այն իրավունքը, որ «Մարիաննան» չի զբաղվում կաթնամթերքի արտահանմամբ: Եվ միայն այս դեպքը չէ. այսպիսի խնդիրներ հանդիպել են, որովհետեւ մի անուն սեփականացնում են, ուրիշ գործունեություն են ծավալում, դրանով արգելում մի այլ ոլորտում նշված լոգոյով ապրանքի արտահանմանը: Հուսով ենք, որ մոտ օրերս կստացվի ինչ-որ բան:

- Այս ամենում որեւէ միտում տեսնո՞ւմ եք, հնարավո՞ր է միտումնավոր է արվում՝ շուկայում ձեր տեղը գրավելու համար:

- Չեմ կարծում, ինչ-որ մասնավոր կազմակերպություն է, որը հաստատ կշտկվի: Չէ, միտում չկա: Մի մասնավոր ընկերության խնդիր է, որը սեփականացրել է եւ թելադրում է, որ այդպես պիտի անենք:

- Իսկ դուք կարծում եք, որ առանց իշխանությունների հետ համաձայնության որեւէ ընկերություն կարո՞ղ է նման բան անել:

- Ես չեմ կարող եւ իրավունք էլ չունեմ այդ հարցով կարծիք հայտնելու, ես ուղղակի ասում եմ, որ մեր ընկերությունը չի կարծում, որ դա միտումնավոր է, ուղղակի ինչ-որ առանձին կազմակերպության մոտեցում է, որը հաստատ կլուծվի պետական մակարդակով:

- Հիմա ձեր ընկերությունը ֆինանսապես տուժո՞ւմ է այդ արգելքի հետեւանքով: Որքա՞ն վնաս եք կրել:

- Ֆինանսապես տուժում է: Երբ որ մենք մասնակցեցինք ցուցահանդեսի, մեր ապրանքով հետաքրքրված էին շատ առեւտրային կազմակերպություններ Ռուսաստանում: Պայմանավորվածության եկանք համագործակցելու: Ու ստացվեց այնպես, որ մենք պատրաստվում էինք աշխատել իրար հետ, այս խոչընդոտը ապրանքանիշի հետ կապված գլուխ բարձրացրեց: Ու եթե այդպիսի խնդիր չունենայինք՝ արդեն մի քանի խմբաքանակ արտահանած կլինեինք, որովհետեւ մենք պատրաստվել էինք ԵՏՄ բոլոր պահանջներին համապատասխան՝ պահանջվող մակնշումն արել էինք, ամեն ինչ ստուգված, հաստատված էր եւ պատրաստվում էինք արտահանել: Ու ստացվեց էս անհեթեթ պատմությունը: Եթե հիմա 2-3 խմբաքանակ էլ արտահանած լինեինք՝ իհարկե շահույթ ստացած կլինեինք:

- Հնարավո՞ր է դատական հայց ներկայացնեք ձեզ վնաս պատճառելու համար:

- Տեսնենք պետական մակարդակով ինչ լուծում է ստանում այս հարցը: Ուղղակի արդարացված չի իրենց արածը:

Տպել
3228 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը