ՍԱՊԾ-ն ստուգել է նորանշանակ պետի՝ նախկինում ղեկավարած ընկերության մրցակիցների արտադրանքը

23/11/2016 schedule20:23

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանված նորմերի անհամապատասխանություն է հայտնաբերել երկու ընկերությունների արտադրած երշիկներում: ՍԱՊԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ծառայությունը նոյեմբերի 14-ին «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայում փորձաքննության է ենթարկել «Մարիլա», «Բարի Սամարացի», «Աթենք» եւ «Բեկոն» ընկերությունների արտադրած երշիկներ: Փորձաքննության արդյունքում ՍԱՊԾ-ն հայտարարել է, որ մանրէաբանական՝ ՄԱՖԱՄ, ցուցանիշներով «Բարի Սամարացի»-ի եւ «Մարիլա»-ի երշիկները, որոնցից նմուշ է վերցվել, չեն համապատասխանել սահմանված նորմերին, որի հիման վրա ծառայությունը համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրողների մոտ:

Եթե մսամթերքի շուկայում այս խախտումների մասին բարձրաձայներ ՍԱՊԾ նախկին ղեկավարը, երեւի թե հարց չառաջանար, բայց վերջերս ՍԱՊԾ ղեկավար նշանակված Իշխան Կարապետյանի առաջին քայլերից մեկը եղել է հենց մսամթերքի շուկայի ստուգումները, այն ոլորտը՝ որտեղ ինքը մոտ 2 տարվա աշխատանքային փորձ ունի:

Իշխան Կարապետյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2014-ից 2016 թվականները ղեկավարել է «Նատֆուդ» ընկերությունը, որը մսամթերքի շուկայում ներկայացնում է «Բիելա» ապրանքանիշը: ՍԱՊԾ-ն իր հաղորդագրությամբ փաստում է, որ ուսումնասիրվել է մսամթերք արտադրող 4 ընկերության երշիկ, սակայն այդ ընկերությունների մեջ չկա ո՛չ «Նատֆուդ»-ը, ո՛չ էլ, օրինակ՝ «Մայա Սեմյա»-ն, որն էլ կապվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ:

ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կապ ունի Իշխան Կարապետյանը «Նատֆուդ» ընկերության հետ եւ ի՞նչ բարեկամական կապ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «ՍԱՊԾ պետը վարչապետի բարեկամ չի, «Նատֆուդի» սեփականատերը չի, չի էլ կարող համատեղել աշխատանքն այստեղ եւ «Նատֆուդ»-ում»,- փոխանցեց Նվարդ Առաքելյանը:

Այս դեպքում էլ ընդունենք, որ Կարեն Կարապետյանի բարեկամը չի ՍԱՊԾ նորանշանակ պետը, բայց կրկին վերադառնանք նրա կենսագրականին: Պարզվում է, որ Իշխան Կարապետյանը 2010-ից 2011 թվականները եղել է «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը, իսկ 2011-ից 2012 թվականից՝ «Հայռուսգազարդ » ՓԲԸ-ի կոմերցիայի և արտաքին կապերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ: «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ն այժմ էլ զբաղվում է գազի բաժանորդներին ներտնային սպասարկում իրականացնելով եւ կապված է վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքի հետ:

ՀԳ. Վարչապետ Կարեն Կարապետյանը ՍԱՊԾ նախկին պետի գործունեության մասին խոսելիս այն գնահատել էր «շանտղություն»: Հետաքրքիր է՝ հաջորդ վարչապետն ինչպիսի՞ գնահատական կտա ՍԱՊԾ ներկայիս պետի գործունեությանը:

Տպել
4430 դիտում

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը