«Ամեն ինչ էլ հնարավոր է». պատգամավորը՝ ՀՀ-ում ռադիոակտիվ ռումբեր ստեղծելու մասին

24/11/2016 schedule15:00

«...հնարավոր է, որ ցանկության դեպքում Հայաստանը ստեղծի ռադիոակտիվ, այսպես կոչված, կեղտոտ ռումբեր: Եվ, ունենալով արդեն «Իսկանդեր» համալիր՝ թիրախի տակ առնի ցանկացած կետ՝ Ադրբեջանի խորքում». ամերիկյան ռազմաքաղաքական հանդեսներից «National Interest»-ը ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող իր հրապարակումներից մեկում այսպիսի նախադասություն է հրապարակել:

Պարբերականը ընդգծում է, որ Հայաստանն արդեն ունի Մեծամորի ատոմակայան՝ միջուկային ոլորտում հմտացած աշխատակազմով, մյուս կողմից էլ, մտահոգիչ մեծ թիվ են կազմում այն հայերի ձերբակալությունները, որոնք փորձում են երկրից ապօրինի ուրան արտահանել: Հոդվածում հղում է արվում նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, որն ըստ պարբերականի՝ ապրիլին հայտարարեց, թե Հայաստանն արդեն միջուկային զենք ունի կամ պետք է ստեղծի:

Հիշեցնենք, որ Բագրատյանի հայտարարությունը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց: Երեկ, երբ ամերիկյան պարբերականի հրապարակման հետ կապված փորձեցինք խոսել Բագրատյանի հետ, նա ասաց, որ ինքն այդ մասին հայտարարություն արել է, պնդում է այդ հայտարարությունը եւ ավելացնելու բան չունի:

Հիշեցնենք, Բագրատյանը հայտարարել էր, որ «Հայաստան, Ադրբեջան եւ Թուրքիա՝ այս երեք երկրների շղթայում միայն Հայաստանն է, որ ունի մի բան, որ կարող է անպատասխան մնալ. Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք»: Նախկին վարչապետը հետո հավելել էր, որ «Հայաստանում արդեն ստեղծված է միջուկային զենք»:  

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը «կեղտոտ ռումբեր ստեղծելու» հնարավորության մասին մեր հարցին ի պատասխան ասաց. «Հայկական ատոմակայանում եւ միջուկային եւ աշխատած վառելիքի հետ կապված ամբողջ գործընթացը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի խիստ հսկողության տակ»:

Հարցին՝ ի վերջո հնարավո՞ր է, որ Հայաստանում ցանկության դեպքում ստեղծվեն ռադիոակտիվ կեղտոտ ռումբեր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն էլ այսպես պատասխանեց.

«Այս լարված օջախում գտնվող երկիրն իր ինքնիշխանությունը պահելու համար ամեն ինչ էլ կարող է իրեն թույլ տալ: Ինչի՞ մասին է խոսքը: Եթե մենք ունենք լարված օջախ, որտեղ մեր խաղաղ բնակչության դեմ օգտագործում են կործանիչ զենքեր, Սմերչեր, ամենաժամանակակից էլեկտրոնային ռումբեր, մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք մեր ներքին պաշտպանական համակարգը հասցնելու այն մակարդակի, որը կարող է խաղալ զսպիչ դեր: Այսինքն՝ Հայաստանի նպատակը չպետք է լինի ինքնանպատակ կործանիչ զենքերի արտադրությունը. նա ընդամենը պետք է լինի զսպող: Հետազոտությունների մասին են խոսում միգուցե, որի արդյունքը կլինի այն, ինչ կլինի, դրա մասին չենք կարող ասել, դա ցույց կտա կյանքը: Բայց այն, որ մենք դրա հնարավորությունը պետք է չբացառենք, որ ցանկության դեպքում ինքը պետք է զսպիչ դեր խաղա թշնամիների զսպման համար, դա պետք է լինի մեր ազգային շահերից բխող հանգամանք»:

Մելքումյանը չբացառեց, որ ամերիկյան պարբերականում տեղ գտած ձեւակերպումները հիմնված են որոշակի շահերի վրա: Սակայն այն, որ Հայաստանը զարգացած ատոմային էլեկտրաէներգիա ունեցող երկիր է եղել, կա եւ պետք է լինի, դա էլ, պատգամավորի համոզմամբ փաստ է:

«Դուք գիտեք, որ մենք վերցրել ենք 270 միլիոնի վարկ եւ եւս 30 միլիոն դոլարի դրամաշնորհ եւ ատոմակայանի ռեսուրսը 10 տարով երկարաձգվում է, հիմա այդ գործընթացը գնում է: Դա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանը մնալու է ատոմային էներգետիկա ունեցող երկիր: Դրան գումարած հիմա մեծ ջանքեր են գործադրվում, որ մենք նոր ատոմակայան ունենանք: ... Ինչ վերաբերում է կեղտոտ ռումբերին: Այո, ես չեմ բացառում, որ Հայաստանում բազմապրոֆիլ տեխնոլոգիական հետազոտություններ կիրականացվեն տարբեր ուղղություններով (խաղաղ նպատակներով կլինի, ինչ կլինի, որեւէ բան բացառված չի):

Մեր սահմանների երկու երրորդը փակ է եւ մենք շրջապատված ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նման երկրներով, բնականաբար մենք այդ շռայլությունը պետք է թույլ տանք: Դա նշանակում է, որ ցանկացած պահի մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած բացասական զարգացման: Մեր ներքին գործն է եւ մեր ստրատեգիական գործընկերների գործն է, թե մենք ինչ հետազոտություններ կանենք եւ ինչ կակնկալենք: Թե ինչ ենք ակնկալում՝ փակագծերը չեմ բացում, դա մեր ներքին գործն է: Բայց այն ակնկալիքները, որ մենք ուզում ենք ունենալ ատոմային էներգետիկայի (տարբեր նպատակներով, չեմ շեշտում միայն խաղաղ) զարգացման հեռանկարի առումով, դա պետք է արձանագրենք եւ այո, թող իմանան, որ ամեն ինչ էլ հնարավոր է, որ Հայաստանում լինի: Ի՞նչ է եղել, որ: Թող իմանան, որ մեզ մոտ այդ հետազոտությունները կարող են իրականացվել եւ դրա արդյունքում ինչ կլինի, դրա մասին կիմանանք այն ժամանակ, երբ կիմանանք»,- եզրափակեց պատգամավորը:

Հ.Գ. ՄԱԳԱՏԷ-ն միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որն աշխատում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում միջազգային համագործակցության ուղղությամբ: ՄԱԳԱՏԷ-ն անցկացնում է միջազգային գիտական քննարկումներ ատոմային էներգետիկայի զարգացման հարցերի շուրջ, մասնագետներ է ուղարկում տարբեր երկրներ հետազոտական աշխատանքներին օժանդակելու համար եւ այլն: Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի անդամ է դարձել 1993 թվականին:

Տպել
3100 դիտում

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա