Սերժ Սարգսյանը խախտել է «Սասնա ծռերի» անմեղության կանխավարկածը. նա կգա՞ դատարան

24/11/2016 schedule18:30

Սույն թվականի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների գործը բաղկացած է շուրջ 65 հատորից:

Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Արամ եւ Պավել Մանուկյանների պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Ինչպես տեղեկացրել ենք, այս գործով խմբի 14 անդամի մասով նախաքննության ավարտ է հայտարարվել:

Մասնավորապես, խոսքն այն անդամների մասին է, որոնց մեղադրանքներն օրեր առաջ խստացվեցին, լրացվեցին: Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է Պավել Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:

- Պարոն Բաղդասարյան, Դուք արդեն ստացե՞լ եք գործի նյութերը, դրանք քանի՞ հատոր են կազմում:

- 64-65 հատոր է, ամբողջությամբ քրեական գործի նյութերը դեռեւս մեզ չեն տրամադրվել:

- Պաշտպանական կողմը որքա՞ն ժամանակ է խնդրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

- Գործը ծավալուն է, պաշտպանական կողմը միջնորդել է ոչ պակաս, քան 2 ամիս ժամանակ: Նախաքննության մարմինը դեռ մտածում է՝ ինչքան ժամանակ կարող է տրամադրել, ենթադրում եմ, որ միջնորդությունը կբավարարվի, որովհետեւ պաշտպանությունը պետք է հիմնված լինի նյութերի վրա:

- 14-ի մասով անջատվել է գործը, իսկ կարո՞ղ եք ասել, թե մյուսների մասով ՀՔԾ-ն ինչն է քննում:

- Արամ Մանուկյանի մասով գործի քննությունը շարունակվում է, իսկ Պավել Մանուկյանի մասով ավարտվել է: Նախաքննությունը դեռ շարունակվում է, որովհետեւ, քննիչների ասելով, որոշ հանգամանքներ կան, որոնք պետք է պարզեն կոնկրետ անձանց կոնկրետ գործողություններն այս գործի հետ կապված: Պետք է բոլորն էլ միասին քննեին, բայց դե օրենքը իրենց չի արգելում մաս անջատելը:

- Պավել Մանուկյանի մասով նախաքննության ընթացքը դուք ինչպե՞ս եք գնահատում, բացթողումներ կա՞ն:

- Կարող եմ ասել, որ քաղաքական պատվերը կատարված է եւ ենթադրում եմ, որ գործն անջատել, դատարան տանելը էլի քաղաքական պատվերի շրջանակներում է: Երեւի իրենք ուզում են որոշակի կառույցների ինչ-որ բաներ ապացուցել, թե ինչ՝ երեւի գործի նյութերը ուսումնասիրելուց հետո ավելի հստակ կարող եմ ասել:

- 14-ի մասով նախաքննությունը տեւեց մոտ 4 ամիս: Ի՞նչ եք կարծում՝ սա որեւէ նպատակ հետապնդո՞ւմ է:

- Իմ ենթադրությունների շրջանակը հանգում է հետեւյալին, որ որոշ կառույցների Հայաստանի քաղաքական իշխանությունը ինչ-որ խոստումներ է տվել, թե կապացուցի՝ ինչ է տեղի ունեցել, որի դիմաց այդ կառույցները երեւի իշխանությանը ինչ-որ բան են խոստացել:

- Հնարավո՞ր է իշխանությունները փորձում են մինչ խորհրդարանական ընտրությունները գործը վերջնականապես ավարտին հասցնել:

- Հայաստանը կախված է արտաքին քաղաքական ուժերի ազդեցությունից: Իշխանությունը պետք է կարողանա ինչ-որ կառույցների ցույց տալ, որ ինքը լեգիտիմ է եւ վաղվա ընտրությունների համար հանկարծ այդ դրսի կառույցները իր համար խոչընդոտ չլինի: Իշխանությունն ուզում է շատ արագ այս ամենը վերջացնել, որպեսզի ընտրությունների ժամանակ խոչընդոտների չհանդիպի: Բայց իմ պարզ պատկերացմամբ՝ ճիշտ հակառակն է լինելու, քանի որ նախաքննական մարմինը հենց քաղաքական աշխատանք է տարել, իսկ դրանից Հայաստանի քաղաքական իշխանությունը հաստատ չի շահելու: Սասնա ծռերը պարզ ընդունում են, որ իրենց արածը ինչ-որ մի ձեւով քաղաքական իշխանության ոչ ադեկվատ գործողությունների պատասխանն է: Ժամանակին եթե ամեն ինչ ճիշտ անեին, ժողովրդին այս թշվառ վիճակին չհասցնեին, բնականաբար չէր լինի ոչ «Սասնա ծռեր», ոչ էլ այս գործը, բայց կյանքը ցույց է տալիս, որ իշխանության թերացումների, իշխանության ոչ ադեկվատ գործողությունների արդյունքն է, որ այսօր գոյություն ունեն «Սասնա ծռեր»:

- Բայց դուք տեսականորեն հնարավոր համարո՞ւմ եք մինչ ապրիլ դատական պրոցեսի ավարտ:

- Տեսականորեն՝ ոչ: Ես չգիտեմ ուղղակի՝ երբ գործը ամբողջությամբ կուղարկեն դատարան, հետո դատարանն ինքն էլ առանձին-առանձին մասեր կանջատի՞, թե՝ ոչ,  ոնց որ «7-ի գործով» արեցին: Եթե ամբողջական են քննելու, ապա դա տեսականորեն  չեմ պատկերացնում, առանձին-առանձին քննելն էլ նշանակում է, որ բոլոր դատավորները, այսինքն, 14 դատավոր զբաղված են լինելու այս գործով:

- «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո ԱԱԾ-ն իր հայտարարություններում նրանց ահաբեկիչներ անվանեց, ինչը խախտեց նրանց անմեղության կանխավարկածը: Դուք որեւէ քայլեր այդ մասով ձեռնարկե՞լ եք:

- Քանի որ ընդամենը հայտարարություններ են արել, եւ դրանք որեւէ իրավական հետեւանք չեն առաջացրել, այս առումով ձեռնպահ ենք մնացել: Բայց այդ հայտարարությունների ենթատեքստում եղել է, որ ահաբեկիչները պետք է նաեւ պատասխանատվություն կրեն, այդ առումով մենք գտնում ենք, որ անմեղության կանխավարկածը խախտվել է: Դեռեւս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը Նիդերլանդներում հայտարարեց, որ «Սասնա ծռերը» հանցագործներ են, պետք է դատվեն: Այստեղ եւս խախտվեց անմեղության կանխավարկածը: Այսպիսով՝ ուղիղ մեսիջը ուղարկվում է դատավորներին, որ այս մարդկանց անպայման պետք է դատել, հանկարծ չփորձեք արդարացնել: Բայց Հայաստանում ի՞նչ չի խախտվել, որ անմեղության կանխավարկածը չխախտվի:

- Պարոն Բաղդասարյան, հնարավո՞ր է, որ այդ հայտարարության հետ կապված միջնորդեք, որպեսզի Սարգսյանը գա դատարան եւ հարցաքննվի:

- Չի բացառվում, ժամանակը ցույց կտա:

- Նախաքննության սկզբում ՀՔԾ-ն հայտարարեց, որ կոտրվել է ՊՊԾ գնդում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլի» բանկոմատը եւ հափշտակվել է դրանում առկա շուրջ 14 միլիոն դրամը: Այս առեղծվածը պարզվե՞լ է:

-  Պավել Մանուկյանի մեղադրանքում նման հանգամանք չկա: Կարծում եմ, ռեալ բան չկա այստեղ:

Տպել
6345 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)