Արշակ Սադոյանի որդին ազատ արձակվեց Շավարշ Քոչարյանի միջնորդությամբ

24/11/2016 schedule21:30

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ Խորենացի փողոցում հուլիսի 20-ին տեղի ունեցած բախումների գործով կալանավորված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի որդին՝ Արեգ Սադոյանն այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Սադոյանին մեղադրանք է առաջադրվել սույն թվականի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկի պաշտպանիչ վահանը քաշելու համար: Այս գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը այսօր հրապարակեց դատավճիռը, համաձայն որի՝ Արեգ Սադոյանը եւ նրա հետ ամբաստանյալի աթոռին հայտնված Ռաֆայել Կարագյոզյանը մեղավոր ճանաչվեցին եւ դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման: Դատարանը, սակայն, պատիժը պայմանականորեն չկիրառեց եւ նրանց նկատմամբ սահմանեց երեք տարի փորձաշրջան:

Մինչ այդ այս գործով այսօր շրջադարձ տեղի ունեցավ: Նախ, ամբաստանյալները դատարանին ներկայացրին իրենց կենսագրական տվյալները: Մասնավորապես՝ Ռաֆայել Կարագոզյանը հայտնեց, որ 28 տարեկան է, ունի երկու եղբայր, միջնակարգ կրթություն, մինչեւ կալանավորվելը շինարարությամբ է զբաղվել, իսկ մինչ այդ էլ աշխատել է ոստիկանության զորքերում:

Արշակ Սադոյանի 34-ամյա որդին էլ հայտնեց, որ ունի բարձրագույն կրթություն եւ, մինչ կալանավորվելը, պայմանագրային հիմունքներով 7 տարի ծառայել է խաղաղապահ զորքերում: Ինչից հետո նրանց պաշտպանները ընդմիջում խնդրեցին եւ մի քանի րոպե խորհրդակցելուց հետո դատարանին միջնորդեցին արագացված դատական քննության կարգ կիրառել: Երկու ամբաստանյալներն էլ հայտնեցին, որ համաձայն են ներկայացված մեղադրանքին եւ ընդունում են իրենց մեղքը: «Ընդունում եմ, որ քաշել եմ ոստիկանի վահանից»,- մեծ դժվարությամբ այս նախադասությունն արտաբերեց Արեգ Սադոյանը: Միջնորդության դեմ չառարկեց նաեւ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը, որը նախկինում առարկել էր նման կարգ կիրառելու դեմ: Նրանց պաշտպանները ներկայացրին դրական բնութագրեր՝ տրված հարեւանների, աշխատակիցների կողմից: Արշակ Սադոյանի որդի Արեգ Սադոյանի համար դատարան երաշխավորագիր էր ներկայացրել նաեւ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ այլք:

Դատարանն ի վերջո բավարարեց պաշտպանների միջնորդությունը եւ գործը քննվեց արագացված կարգով: Մի քանի փաստաթղթեր հրապարակելուց հետո դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող դատախազ Պետրոսյանն ու պաշտպանները հենց տեղում գրեցին իրենց ճառերը: Այսպիսով՝ կողմերն ամեն ինչ անում էին՝ գործն արագ ավարտին հասցնելու համար:

Դատախազ Հայկ Պետրոսյանն իր մեղադրական ճառում նշեց, որ այս քրեական գործով ամբաստանյալների պատիժը ծանրացնող հանգամանքներ չունի՝ չնայած բռնության դրսեւորում է կիրառվել, քանի որ Սադոյանը քաշել է ոստիկանի վահանից եւ նրան անպաշտպան է թողել, իսկ Կարագոզյանը բազմաթիվ հարվածներ է հասցրել: Ամբաստանյալները նախկինում դատված չեն եղել, բնութագրերը դրական են, ուստի նրանց նկատմամբ առաջարկեց կիրառել նվազագույն պատիժ՝ երեք տարի ժակետով, իսկ Արեգ Սադոյանի համար առաջարկեց պատիժը կիրառել պայմանականորեն:

Ամբաստանյալ Կարագոզյանի պաշտպանը հանդես եկավ պաշտպանական ճառով եւ խնդրեց դատարանին՝ իր պաշտպանյալի պատիժը նույնպես պայմանականորեն չկիրառել:

«Իմ պաշտանյալը, ընդունելով իր մեղքը, չի գիտակցել եւ ցանկություն չի ունեցել իր գործողություններին ընթացք տալ, վերադարձել է այդ օրվանից հետո իր առօրյա գործերին: Ուշադրություն եմ հրավիրում, որ Ռ. Կարագոզյանը նախկինում դատված չի եղել, ներքին զորքերի նախկին ծառայող է, մասնակցել է Արցախյան քառօրյա պատերազմին, աչքի է ընկնում դրական բնութագրերով, պատրաստվում է ամուսնանալ»,- հայտնեց պաշտպան Մանուսաջյանը: Ամբաստանյալներն իրենց վերջին խոսքում նշեցին, որ ընդունում են իրենց մեղքը եւ դատարանին խնդրում են նվազագույն պատիժ կիրառել:

«Ես ընդունում եմ իմ մեղքը, ուղղակի ասել բազմակի հարվածներ՝ մի քիչ շատ է: Ոչ մեկը չի տուժել իմ ոտքի հարվածից, որեւէ ոստիկան չէր կարող մարմնական վնասվածք ստանալ: Եթե ոստիկանը կատարեր զուտ իր օրինական պարտքը, ոչ թե հայհոյեր, հրահրեր, իմ ոտքի հարվածը ուղղակի չէր լինի: Ես ոստիկանության ներքին զորքերում եմ ծառայել, 2008թ. Մարտի 1-ին եմ մասնակցել եւ գիտեմ, որ ոտքին հարվածը չէր կարող մեծ վնաս հասցնել: Էդ օրը ուղղակի ես եղել եմ ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ ժամին»,- հայտարարեց ամբաստանյալ Կարագոզյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ երկու ժամ անց վերադառնալով վճռեց ազատ արձակել ամբատանյալներին: Դատավճռի հրապարակումից հետո նրանք սեղմեցին մեղադրող դատախազի ձեռքը եւ շնորհակալություն հայտնեցին: Նրանք ուրախությունից տեւական ժամանակ ողջագուրվում էին իրենց հարազատների հետ, ինչին դատավոր Գագիկ Պողոսյանը կատակով արձագանքեց. «Մնացածը դրսում»:

Ուշագրավ է, որ նախորդ դատական նիստում Արշակ Սադոյանը մեր հարցին ի պատասխան նշել էր, որ իր որդին չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա նշել էր, որ որդու դեմ հարուցված քրեական գործը շինծու է, եւ նրան կալանքի տակ պահելու միակ հիմքը 1 րոպեանոց տեսանյութն է, որից չի երեւում` որն է իր որդին եւ ինչ է անում: «Իմ պատճառով տղայիս պատժում են, իմ անզգույշ արտահայտած որոշ խոսքերի պատճառով, որոշ անձերի վիրավորելու պատճառով որդուս պատժում են»,- ասել էր Արշակ Սադոյանը:

Մինչ դատավճռի հրապարակումը Արշակ Սադոյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ մտքափոխվեցին. «Քանի որ ես տեսնում մեր իրավական համակարգը ինչ լայն հնարավորություններ ունի..., մյուս կողմից էլ 4 ամիս է որդիս կալանքի տակ է, այն դեպքում, երբ նա երբեք նման իրավիճակներում չի հայտնվել: Մենք պատրաստ ենք ամեն հնարավորություններն օգտագործել, որպեսզի նա որքան հնարավոր է Նուբարաշենի դժոխքից դուրս գա»,- պատասխանեց Արշակ Սադոյանը: Դիտարկմանը՝ այսինքն մեղքն ընդունելը ծայրահեղ քա՞յլ էր, Սադոյանը պատասխանեց. «Չէի ասի: Վերջի վերջո ինքն էլ խոստովանում է, որ եղել է այդտեղ: Այսքանով բավարարվենք»,- եզրափակեց նախկին պատգամավորը:

Տպել
4272 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան