Հայկական սպորտ. Առանց «մեխի եւ մուրճի»՝ էլի մնացինք «թղթե» շերեփի հույսին

Նոյեմբերի 22-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հայաստանցի ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը զրկել է մեդալից եւ պարտավոր է հնարավորինս արագ վերադարձնել այն: ՄՕԿ-ի հայտարարության մեջ ասվում էր, որ 2012 թ. Օլիմպիական խաղերի ծրագրով ծանրամարտի կանանց գերծանր քաշային կարգի մրցման ժամանակ Հռիփսիմե Խուրշուդյանի հանձնած դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել է արգելված՝ «Տուրինաբոլ» եւ «Ստանոզոլ» դեղամիջոցներ: Այս պահին ՄՕԿ-ը խթանիչներ օգտագործելու համար Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեդալակիր 45 ծանրորդներից մեդալազրկել է արդեն 12-ին, այդ թվում՝ 4 Օլիմպիական չեմպիոնների: 

Այս ցուցակում է նաեւ Լոնդոնում բրոնզե մեդալ նվաճած մեր Հռիփսիմե Խուրշուդյանը: Հիշեցնեմ, որ Լոնդոնում գերծանրքաշային կանանց մրցաշարում հաղթող էր դարձել չինուհի Զու Լուլուն, արծաթե մեդալը նվաճել էր Տատյանա Կաշիրինան, իսկ բրոնզը բաժին էր հասել Հռիփսիմե Խուրշուդյանին: Այս տարի ապրիլին Խուրշուդյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ օրեր անց հայտնի դարձավ, որ հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը վերստուգել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ Խուրշուդյանի հանձնած դոպինգ նմուշները եւ հայտնաբերել հակադոպինգային կանոնների խախտումներ, ինչի հետեւանքով մարզուհին չի կարող առաջիկայում՝ մինչ ՄՕԿ-ի համապատասխան որոշումը, մասնակցել մրցաշարերի: Խուրշուդյանը այս պատճառով չմասնակցեց նաեւ Ռիո Դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին: Եվ ահա ՄՕԿ-ի որոշումը. Խուրշուդյանը զրկվել է «Լոնդոն 2012»-ի բրոնզե մեդալից:

Այն, որ համաշխարհային ծանրամարտը ամբողջապես ընկղմված է «դոպինգի» մեջ, մարզաշխարհում գիտեն բոլորը: Սպորտի «քաղցկեղ» համարվող «դոպինգի» դեմ պայքարելու համար 20-րդ դարի վերջերին փոխվեցին անգամ ծանրամարտի քաշային կարգերը, քանի որ բոլորն էլ հասկանում էին, որ մինչ այդ գոյություն ունեցող գրեթե բոլոր գերմարդկային արդյունքները եւ ռեկորդները առաջին հերթին խթանիչների շնորհիվ է: Բայց ոչինչ չի փոխվել. ծանրամարտը դարձել է «դոպինգային մարզաձեւ» եւ հաջողության հասնելու համար անպայման է այն օգտագործելը:

Երկար ժամանակ մասնագետները չէին ցանկանում ընդունել այս իրողությունը եւ նման կարծիքը համարում էին լրագրողների ոչ պրոֆեսիոնալ, սիրողական մակարդակի կարծիք: Բայց երեկ արդեն այս մասին բացեիբաց խոսում էին հենց մասնագետները: «2004, 2008 թթ. Օլիմպիական խաղերի մասնակիցների 90 տոկոսը օգտագործել է այդ դեղամիջոցները», - երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը եւ հավելել, որ Հռիփսիմե խուրշուդյանը նույնպես օգտագործել է արգելված դեղամիջոցներ՝ մրցակիցների հետ նույն հարթության վրա լինելու համար: Ինքը՝ Խուրշուդյանը նույնպես չի հերքում, որ օգտագործել է խթանիչներ, բայց դա բացատրում է անհրաժեշտությամբ:

«Ձեր կարծիքով Տատյանա Կաշիրինան ոչինչ չի՞ անում: 10 տղամարդու ուժի չափով է բարձրացնում: Ես էլ պետք է անեմ, որ որոշ չափով հասնեմ իրեն: Եթե ես չեմ օգտագործում, մյուսներն էլ չեն օգտագործում՝ հավասար ենք, իսկ եթե նրանք օգտագործում են, ես ոչ՝ 30-40 -րդ տեղերը կզբաղեցնեմ: Եթե ուզում ես հաղթել պատերազմում, պետք է իրենց զենքով կռվես: Եղանով չես կարող ռումբի դեմ կռվել»,- հայտարարել է Խուրշուդյանը:   

Նույն ասուլիսում Փաշիկ Ալավերդյանը բավական յուրահատուկ, համով-հոտով բացատրություն է տվել ծանրամարտում գոյություն ունեցող դոպինգային խնդիրներին, մարզիկներից մեդալները ետ վերցնելու որոշումներին: Ներկայացնեմ Ալավերդյանի մտքերից հատվածներ. «Երբ մեդալը մարզիկին տալիս են, գոնե ականջին փսփսան՝ դա պահիր, 8 տարի հետո, 6 տարի հետո կարող է հետ ուզենք: Ոչ: Ասում են՝ սա քեզ, աղջիկ ջան կամ տղա ջան։ Շնորհավորում են, համբուրում այտը, ծաղիկներ տալիս, ուղարկում տուն: Եթե մարզիկն իմանա, որ ժամանակավոր են տվել, կպահի ժամանակավոր։ Նույն բանն է, որ Հիտլերի պատճառով ՄՕԿ-ի նախագահ, գերմանացի Թոմաս Բախին գնդակահարեն՝ չէ որ շատ հանցագործություն է եղել գերմանական ազգի մեջ։

Երբ բելառուս Անդրեյ Ռիբակովը բռնվեց, ասացին՝ մեդալը վերադարձրու եւ վերջ: Նա էլ ասաց. «Չեմ վերադարձնում, որովհետեւ ուտող-խմող տղա եմ, տարել ծախել կերել եմ: Դուք ինձ ասեիք, որ ժամանակավոր եք տալիս, ես էլ կպահեի, հիմա էլ կուզեիք, կտայի ձեզ... Բոլոր մարզիկները պատրաստվում են որոշակի դեղամիջոցներով, որոնք օգնում են բարձրացնել աշխատունակությունը։ Դոպինգ-թեստ հանձնելուց 100-120 օր առաջ պետք է «մաքուր» լինես։ Իսկ Բախն եկավ ասաց. «Չէ, ես ուսումնասիրել եմ եւ պարզել, որ անգամ 400 օրվա ընթացքում օգտագործածը կարող եմ բռնել»։ Հիմա Հռիփսիմեի մեդալը որ վերցնում են, 4-րդ տեղի փորձանմուշը բացելո՞ւ են ստուգեն։ Բախը թող դրա մասին մտածի։ Եթե Բախը կցկտուր գիտի իր գործը, ապա ես 20 տարի է գիտեմ նրա գործը։ Ինչ որոշեն, այն էլ կլինի։ Ոչինչ չենք կարող անել։ Մեխ ու «չագուչի» դեմ ի՞նչ կարող ենք անել։ Մեխն էլ է նրանց ձեռքը, «չագուչն» էլ»: 

Տպել
2823 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը