Հայաստանի ադամանդագործները ԵՏՄ մտնելուց հետո խնդիրների են բախվում (տեսանյութ)

25/11/2016 schedule13:32

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նախարարություն էր հրավիրել ադամանդագործությամբ զբաղվող մի շարք ընկերությունների, որպեսզի քննարկի ոլորտի խնդիրները: «Կարող է Հայաստանը ոչ շատ հեռու ապագայում ամբիցիաներ ունենալ եւ իր տեղը գտնել: Այս ոլորտը միշտ զարգացած է եղել Հայաստանում, որոշակի ժամկետում է անկում ապրել եւ ես ուզում եմ ձեզ հետ միասին այդ բացը վերականգնենք: Ժամանակներ են եղել, որ շատ մեծ ծավալներով մշակվել է»,- ասաց Սուրեն Կարայանը եւ քննարկման մասնակիցներին խնդրեց, որ ազատ ասեն, թե ինչ կարող է անել կառավարությունը, որպեսզի ոլորտ զարգանա:

10-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հիմնական մտահոգությունը մաքսային վարչարարությանն ու բանկային ոլորտին էր վերաբերվում:

«Hakobian Jewelry» ընկերության ներկայացուցիչ Սիմոն Գալֆայանը հայտարարեց, որ խնդիրներ է ունեցել արտահանման եւ ներմուծման հետ եւ մանրամասներից: Ըստ Գալֆայանի, արտահանման դեպքում մաքսային փաստաթղթերում լրացնում են այն քանակությամբ ապրանք, որքան տվյալ պահին ցանկանում են արտահանել, սակայն արտահանման պահին կամ դրան նախորդող օրերին, եթե ցանկանում են այլ մոդելների ոսկեղեն էլ արտահանել, ապա չեն կարողանում, քանի որ սահմանված ընթացակարգի խախտում է դա համարվում:

Ոսկերչությամբ զբաղվող «Բյուրե» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանն էլ դժգոհեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո լիցենզիայի ձեռքբերման ընթացակարգը բարդացել է: «Մինչեւ ԵՏՄ մտնելը խնդիր չենք ունեցել: Մեկ այլ բան՝ եթե նախկինում 1 միլիոն դրամ լիցենզիայի համար վճարում էր մեծ գործարանը, այսօր 1 միլիոն դրամ ինչպե՞ս պետք է վճարի 5-6 տարվա գործարանը: Ես խնդրում եմ՝ այս հարցերի վրա ուշադրություն դարձնել»,- ասաց Սարգիս Սարգսյանը: Ի պատասխան բարձրացված խնդրի նախարարն ասաց, որ լիցենզիաների հարցը միանշանակ վերացվելու է, փոխվելու է նաեւ ծանուցման համակարգը: Գործարարին նա հարցրեց՝ ո՞ր ձեւակերպումներն են երկար տեւել: «Մի քանի ամիս առաջ ես ԱՄՆ-ից վերամշակման համար ադամանդ ստացա, ձեւակերպումը տեւեց ամիս ու կես՝ միայն ստանալու թղթաբանությունը, մշակումը` 1 ամիս, իսկ երկու ամիս էլ, որ կարողացա արտահանեմ»,- մանրամասնեց գործարարը:

Մեկ այլ խնդիր էլ առաջացել է Բելառուսում անցկացված ցուցահանդեսի հետ կապված: «Դավթյան» ոսկերչական ընկերության ներկայացուցիչ Արմեն Դավթյանը պատմեց, որ մի քանի ամիս առաջ ցանկացել են մասնակցել Բելառուսում կազմակերպված ցուցահանդեսին, սակայն խնդիրներ է ստեղծվել: «Կապվեցինք իրենց էկոնոմիկայի նախարարության հետ, ԷՔՍՊՈ-ի կազմակերպիչների հետ, բայց պատասխանն եղավ այն, որ դուք չեք կարող մասնակցել մեր ցուցահանդեսներին»,- ասաց Արմեն Դավթյանն ու նկատեց, որ ցուցահանդեսները լավագույն առիթն են ոսկերիչների համար արտադրանքը ցուցադրելու եւ տեղում նաեւ վաճառելու համար: Քննարկման մյուս մասնակիցներն էլ բարձրաձայնեցին բանկերի կողմից անհամեմատ բարձր տոկոսադրույքով տրվող վարկերի խնդիրը՝ նշելով, որ որոշ երկրներում ոսկերչության ոլորտի վարկավորումը ընդամենը 1-2 տոկոսի է հասնում:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը լսեց բոլոր կողմերին, առաջարկեց մանրամասն ծանոթանալ առկա գործիքակազմին եւ եթե դրանից դուրս խնդիրներ լինեն, ապա դիմեն նախարարությանը: Սուրեն Կարայանը քննարկումից հետո արագ հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
1997 դիտում

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին