Աստծո հույսին եմ, գանգրենա չսկսվի. Հովհաննեսի ռենտգեն-նկարները չեն տալիս, քույրը մտահոգ է

25/11/2016 schedule14:15

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի ոտքի գույնը շարունակում է մուգ մնալ, բժիշկները հրաժարվում են նրան տրամադրել ռենտգեն հետազոտության նկարները: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հովհաննեսի քույրը՝ Թամարա Հարությունյանը:

«Ինչ միջոցի ասես դիմել ենք, նույնիսկ դիմումի մեջ գրել ենք, որ եթե չտաք՝ դատական ճանապարհով կվերցնենք: Բայց դե, նրանք դրանից չեն վախենում, որովհետեւ բոլոր կառույցներն էլ իրենց կառույցներն են, ինչ ուզում անում են»,- ասաց Թամարան՝ ընդգծելով, որ բժիշկները վախենում են, որ եթե Հովհաննեսի ոտքի նկարը մասնագետները տեսնեն՝ կհասկանան, որ լուրջ խնդիր կա, ինչն իրենք թաքցնում են:  

«Ամեն կերպ, ամեն ինչ անում են, որ մենք հնարավորություն չունենանք նկարելու, որ հանրությունը տեսնի իրականությունը, փաստաբանի հագուստը մի անգամ նույնիսկ ստիպել էին հանել, մոտը հեռախոս էին ման եկել՝ վախենալով, որ կարող է տեսակցության ժամանակ նկարի»,- ասաց Թամարա Հովհաննիսյանը:

Հարցին, թե իրենց կարծիքով ո՞րն է ռենտգեն հետազոտության նկարները չտալու պատճառը՝ նա նշեց, որ սկզբում պատճառաբանել են, որ անորակ են ստացվել, հետո էլ՝ իբր դրանցից երկրորդ օրինակ չկա, ուստի չեն կարող տրամադրել.

«Չէին հասկանում, որ եթե անորակ է, ապա այդ նկարներով ինչպե՞ս կարելի էր հասկանալ, որ իրեն ոչինչ պետք չի»,- նկատեց Հովհաննեսի քույրը՝ հավելելով. «Հիմա նորից ամեն ինչ փակուղում է: Պետք է մի բան արվի: Ես Աստծո հույսին եմ գցում, միայն թե գանգրենա չսկսվի: Ինքը հենց դրանից էր վախենում, դրա համար ասում էր՝ կա՛մ բուժեք, կա՛մ կտրեք, որ գոնե մարմինը փրկի»:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի ստեղծված նախաձեռնության անդամ Նաիրա Միրզոյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Հովհաննեսի՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորված ոտքը սեւացել է, անզգայացել ու սառել: Հովհաննես Հարությունյանը խնդրում է բժիշկներին`վիրահատել իր անզգայացած ոտքը:

Այնուհետեւ ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Հովհաննեսին եւ հայտարարել, որ Հովհաննեսի ոտքը չի անզգայացել եւ բուժվում է: Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը եւս վստահեցրել էր, որ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը լավ է: Ավելի ուշ առողջապահության նախարարության մասնագետները գործիքային հետազոտություն են իրականացրել:

Տպել
13000 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին