Այ քեզ շուկա... Այսքան բաց ու փակ ԵՏՄ-ն

«Մարիաննա» եւ «Գրանդ տոբակո» ընկերությունների արտադրանքի` դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման ճանապարհին ծագած խոչընդոտները, ճիշտն ասած, անսպասելի էին: Այս ընկերությունները դիմել էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ ահազանգելով, որ ռուսական շուկայում չեն կարողանում իրացնել իրենց ապրանքները:

Խնդիրն այն է, որ, օրինակ, «Մարիաննայի» դեպքում Ռուսաստանում «Դեբոր» ընկերությունը գրանցել է «Մարեւիաննա» անվանումը եւ մեր արտադրողին չի թողնում այդ անունով ապրանք ներմուծել: Ընդ որում, «Դեբորը» ընդհանրապես կաթնամթերք չի արտադրում: Չի բացառվում, որ դա մտածված է արվել, որպեսզի հայկական ընկերությունը «Դեբորի» թույլտվությունը ստանալու համար նրա հետ մտնի գործարքի մեջ: Հայկական ընկերության ներկայացուցիչները արդեն մեկ տարի է չեն կարողանում հաղթահարել այդ խոչընդոտը, չնայած պատրաստ են մտնել ռուսական շուկա:

«Գրանդ տոբակոն» ռուսական շուկայում հանդիպել է ավելի հզոր դիմադրության: Նրա համար խոչընդոտներ է ստեղծել «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը, որի համոզմամբ  «Գրանդ տոբակոն» իրենց ապրանքանիշին նմանեցված ապրանքանիշ է օգտագործում:

Հարկ է նկատել, որ նույնիսկ նրանք, ովքեր խիստ քննադատական դիրքերից էին հանդես գալիս Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու փաստին եւ մատնանշում էին բազմաթիվ մարտահրավերներ, որոնց կհանդիպի մեր տնտեսությունը այդ անդամակցության հետեւանքով, նման կանխատեսումներ չէին արել: Սա իրոք անկանխատեսելի էր: Եվ ուրեմն, մինչ այժմ թվարկված մարտահրավերներից բացի մեր տնտեսվարողները հանդիպում են լրացուցիչ, չկանխատեսված խոչընդոտների:

Թե էլ ինչ խնդիրներ են մեզ դարանակալում ԵՏՄ-ում, դժվար է ասել: Սակայն պետք է արձանագրել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման կողմնակիցները գոնե այս պահին կարողանում են ներկայացնել ցուցանիշներ, որոնք փաստում են, թե իբր Հայաստանի համար այդ անդամակցությունը դրական արդյունքներ է տվել եւ մատնանշում են հատկապես դեպի Ռուսաստան իրականացվող արտահանումների ծավալները:

Արտահանման պաշտոնական ցուցանիշները, անշուշտ, կարող են նման տպավորություն ստեղծել: Բայց դա՝ մակերեսային դիտարկման դեպքում: Ավելի խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ պնդումները այնքան էլ հիմնավոր չեն: 2016 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 54 տոկոսով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Աճը տպավորիչ է` խոսք չկա: Բայց այստեղ կան ուշագրավ մանրուքներ:

Նախ պետք է փաստենք, որ աճի տեմպը էականորեն նվազել է այս տարվա առաջին 6 ամիսներին արձանագրված ցուցանիշների համեմատ: Առաջին կիսամյակում աճը 87 տոկոս էր: Այսինքն, արտահանումների «փուքսը» ակնհայտորեն նստում է: Մեկ այլ «մանրուք» եւս: Արտահանման ցուցանիշի այսպիսի աճը պայմանավորված է նաեւ նրանով, որ անցած տարի արտահանման ծավալները կտրուկ նվազել էին: 2014 թվականի համեմատ 2015-ին դեպի ՌԴ արտահանումը նվազել էր մոտ 30 տոկոսով: Եվ եթե համեմատենք 2016-ի ցուցանիշը ասենք 2014-ի հետ, ապա կստանանք ոչ 54 տոկոս աճ, ոչ էլ առավել եւս՝ 87 տոկոսի աճ: Այլ ընդամենը 17 տոկոս աճ` ընդամենը 40 միլիոն դոլարի: Սա էլ վատ ցուցանիշ չէ, անշուշտ: Բայց պետք չէ շտապել ուրախանալ: Այստեղ է, որ պետք է նայել արտահանման, այսպես ասած, ապրանքային կազմը: Տեսնենք, թե ինչի հաշվին է աճում մեր արտահանումը դեպի Ռուսաստան: 

Այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա համեմատ դեպի ՌԴ արտահանման աճը եղել է 80 միլիոն դոլար: Դրանից 30 միլիոնը եղել է թունդ սպիրտային խմիչքների հաշվին: Հավանաբար խոսքը կոնյակի մասին է: Տեսականորեն կոնյակի արտահանումն աճել է: Բայց գործնականում կոնյակը ուղղակի դուրս է բերվել Հայաստանից եւ պահեստավորվել ՌԴ-ում: Դրա իրացումը ներկայումս շատ դանդաղ է ընթանում: Այդ 80 միլիոնից 18 միլիոն դոլարը արտահանված լոլիկն է: Այս տարվա առաջին կեսին, ինչպես փաստում է մեր պաշտոնական վիճակագրությունը, Հայաստանից ՌԴ արտահանվել է 30 հազար տոննա լոլիկ, որը 43 անգամ ավելի է անցած տարվա նույն ցուցանիշից: Ոչ ոք պաշտոնապես չի էլ փորձել հերքել հրապարակայնորեն հնչած այն պնդումը, որ դա մեր արտադրած լոլիկը չէ, այլ ընդամենը հայկականի անվան տակ վերաարտահանվել է թուրքական լոլիկը: Իսկ Թուրքիան այդ շրջանում գտնվում էր Ռուսաստանի կիրառած պատժամիջոցների տակ: Զուտ թվաբանորեն Հայաստանում եղած ջերմոցների հզորությունները պարզապես չէին կարող այդքան լոլիկ արտադրել տարվա առաջին կեսին:

Նույնքան կասկածելի է թեթեւ արդյունաբերական արտադրանքի արտահանման 15 միլիոն դոլարանոց աճը: Նույնիսկ մեր պաշտոնական վիճակագրությունը արձանագրել է, որ այդ ընթացքում նշված ապրանքախմբի արտադրությունը Հայաստանում շատ ավելի քիչ է եղել, քան դրա արտահանումը: Մի տարօրինակ զուգադիպությամբ ռուսական պատժամիջոցների տակ էր նաեւ թուրքական թեթեւ արդյունաբերության արտադրանքի մի զգալի մասը:

Դեպի Ռուսաստան արտահանման աճի վրա ազդեցություն էին ունեցել նաեւ ադամանդները: Այդ ապրանքների արտահանման աճը կազմել էր 8 միլիոն դոլար: Բայց թերեւս անիմաստ է ավելորդ անգամ նկարագրել, որ ՌԴ-ից բերվող, այստեղ մշակվող եւ վերադարձվող ադամանդների ազդեցությունը մեր տնտեսության վրա որակական առումով զրոյական է, իսկ սոցիալական իմաստով  բերում է այդ ոլորտում աշխատողների սոցիալական վիճակի բարելավմանը: 

Մի խոսքով, դեպի Ռուսաստան արտահանման ծավալների աճը իրականում, եթե մեղմ արտահայտվենք, շատ մեծ լավատեսության հիմքեր չի տալիս: ԵՏՄ-ի կողմնակիցները երբեք չեն ասի, որ օրինակ 46 անգամ նվազել է կաղամբի արտահանումը, 6 անգամ նվազել է խեցգետնակերպերի արտահանումը, 1.7 անգամ` պահածոյացված բանջարեղենի արտահանումը, 1.4 անգամ` խնձորի ու տանձի արտահանումը, 1.2 անգամ՝ սուրճի արտահանումը,  12 տոկոսով՝ ձկան արտահանումը եւ այլն, եւ այսպես շարունակ:

Տպել
4767 դիտում

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը