Գոհար Գասպարյան. «Մանկական Եվրատեսիլը» առանձնանում է իր օբյեկտիվությամբ

25/11/2016 schedule16:26

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը գոհ է «Մանկական Եվրատեսիլ 2016»-ում հայ մասնակիցների գրանցած արդյունքից: Նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում տեղի ունեցած մրցույթում Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանը եւ Մերի Վարդանյանը «Տարբեր» երգով զբաղեցրին 2-րդ հորիզոնականը՝ 1-ին տեղը զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին: Armtimes.com-ի հետ զրույցում Գոհար Գասպարյանը նշեց, որ ամեն ինչ արդարացի է եղել:

«Մեր ելույթը կարող եմ գնահատել շատ լավ, իսկ արդյունքն էլ բավարար: «Մանկական Եվրատեսիլը» իսկապես առանձնանում է իր օբյեկտիվությամբ: Հաղթողը հիանալի, շատ նուրբ, հմայիչ երգչուհի էր: Թե մենք, եւ թե երեխաները համակարծիք էինք, որ նա պոտենցիալ հաղթող էր: Այնպես որ ամեն ինչ շատ օբյեկտիվ եւ շատ լավ է ընթացել մեզ համար: Լավագույն արդյունքներից է, որովհետեւ մանկական ժյուրիով եղել ենք 1-ին տեղում, իսկ մեծերի ժյուրիով՝ 2-րդը. թե՛ մեծերը, թե՛ փոքրերը մեզ շատ բարձր են գնահատել: Հիանալի արդյունք է, մեր երեխաները լավ երգել են, իրենց առջեւ դրված խնդիրը կատարել են, մենք շատ գոհ վերադարձել ենք»,- ասաց նա:

Անմիջապես Մալթա հասնելուն պես հայաստանյան պատվիրակության գրեթե բոլոր անդամները հիվանդացել են: Հարբուխի պատճառով կտրվել է երեխաների ձայնը, սակայն նրանք հասցրել են ապաքինվել եւ լավ ելույթ ունենալ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» 2-րդը դարձավ 232 միավորով՝ ընդամենը 7 միավորով զիջելով հաղթողին:

«Փառք Աստծո, մինչեւ հիմնական ելույթի օրերը մենք կարողացանք փոքր-ինչ կազդուրվել եւ ելույթ ունենալ»,- ասաց Գոհար Գասպարյանը:

Այս տարի «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության ձեւաչափը փոխվել էր: Հաղթողը որոշվել է ոչ թե SMS քվեարկության արդյունքով, այլ մասնագիտական ժյուրիի կողմից: Յուրաքանչյուր երկրում եղել է առանձին մեծահասակների եւ առանձին երեխաների ժյուրի, բացի այդ՝ Մալթայում համերգի ժամանակ դահլիճում եղել է 3 էքսպերտ: Նրանց բոլորի գնահատականները գումարվել են, եւ որոշվել է հաղթողը: Իսկ SMS քվեարկությունները հանվել են, քանի որ սովորաբար մարդիկ պասիվ են եղել եւ SMS-ների քանակը շատ քիչ է եղել: Ըստ Գոհար Գասպարյանի՝ նոր ձեւաչափն արդարացված է:

«Ինձ թվում է՝ այս պայմաններում արդարացված է ամբողջովին, քանի դեռ SMS-ը էլ չի աշխատում, այս համակարգը վատը չէ: Մենք մտածում էինք՝ հնարավոր է՝ մեր արդյունքը ցածր լինի, որովհետեւ SMS-ը դուրս եկավ, իսկ մենք միշտ մեծ աջակցություն էինք ստանում հանրությունից, բայց մեր երեխաներն ապացուցեցին, որ պրոֆեսիոնալ կարծիքը մերոնց մասին իսկապես շատ բարձր է»,- ասաց նա:

Մեր պատվիրակությունը Հայաստան է վերադարձել նոյեմբերի 22-ին: Ինչպես Գոհար Գասպարյանն է նշում, այդ օրվանից սկսած Մերին եւ Անահիտն անընդհատ մասնակցում են տարբեր միջոցառումների եւ հանդիպում են լրատվամիջոցների հետ: Նրանք նկարահանվելու են հաղորդումներում՝ այդ թվում Հանրային հեռուստաընկերության ամանորյա ծրագրում: Այս ամենը նրանք պետք է անեն հնարավորինս կարճ ժամանակում:

«Սա շատ երկար չի կարող տեւել, քանի որ Անահիտը Սոչիում է ապրում, նա պետք է վերադառնա եւ շարունակի ուսումը: Դրա համար փորձել ենք այս շրջանում հնարավոր բոլոր նկարահանումներն անել»,- ասաց Գոհար Գասպարյանը:

Նա նաեւ նշեց, որ երեխաներն արդեն ապագա ծրագրեր են կազմում: Նրանք հնարավոր է՝ հանդես գան թե՛ որպես դուետ, եւ թե՛ առանձին-առանձին:

Տպել
1302 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին