Ոստիկանությունն իր բալանսում գրանցված մեքենաները վաճառքի է հանել 4-5 հազար դրամով

25/11/2016 schedule17:38

Այս տարվա մայիսին ՀՀ կառավարությունը որոշեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը մոտ 800-ով: Արդեն անցել է 5 ամիս, սակայն կրճատված մեքենաների մեծ մասն աճուրդային կարգով չի վաճառվում: Պաշտոնական հրապարակումներից Armtimes.com-ն առանձնացրել է մի շարք մեքենաների աճուրդների չկայացած լինելու փաստերը:

Օրինակ՝ ՀՀ ոստիկանությանն ամրացված եւ հետագայում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին փոխանցված եւ օտարման ենթակա գույքի ցանկում առկա 34 ավտոմեքենայից վաճառվել է ընդամենը 5-ը:

Վաճառված մեքենաներն են՝ «ՎԱԶ 21213», «ՈՒԱԶ-31514», «ՎԱԶ 2106», «ՎԱԶ 2121», «ԿԱՎԶ-3271»:

Այս մեքենաներից «ամենատարեցը» արտադրված է 1991 թվականին: Այսինքն՝ 25 տարեկան է: Կա նաեւ 2003 թվականի արտադրության մեքենա վաճառվածների մեջ: Մեքենաներից 2-ը վաճառվել են սեպտեմբերին, երկուսը՝ հոկտեմբերին եւ մեկը՝ նոյեմբերին: Սա էլ փաստում է, որ այդ մեքենաներն այնքան անպիտան են եւ անպիտան լինելով թանկ, որ որեւէ գնորդի չի գրավել այդ աճուրդը:

Ասվածի ապացույց կարող ենք նշել աճուրդի հանված ընդամենը մեկ մեքենա (մյուսները չնչին տարբերությամբ են վաճառքի հանվել): Օրինակ՝ «ՎԱԶ 21061» (պետհամարանիշը՝ 045 ՈՍ 07) ավտոմեքենան սեպտեմբերի 19-ին աճուրդի է հանվել օգոստոսի 18-ին գնահատված 15 հազար դրամ մեկնարկային գնով, այն չի վաճառվել աճուրդում, կրկին աճուրդի է հանվել է հոկտեմբերի 4-ին արդեն մեկնարկային 12 հազար դրամ գնով, հոկտեմբերի 19-ին՝ 9600 դրամով, նոյեմբերի 3-ին 7680 դրամով, նոյեմբերի 18-ին արդեն 6144 դրամով, իսկ դեկտեմբերի 5-ին սպասվող աճուրդում  նույն մեքենային մեկնարկային գինը սահմանվել է 4916 դրամ, իսկ աճուրդի նախավճարը սահմանվել է 246 դրամ:

Այսինքն՝ քաղաքացին կարող է վճարել 246 դրամ, մասնակցել աճուրդին եւ եթե այլ մասնակիցներ չկան, ապա 4916 դրամով կամ 4920 դրամով գնի 1990 թվականին արտադրված մեքենան: Իսկ թե ինչո՞ւ մարդիկ չեն գնում այդ մեքենաները, պարզ է, դրանք անպետք են եւ ավելորդ բեռ, որը որպես կրճատում Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր:

Տպել
16335 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը