Խորենացու բախումների գործով մեղադրյալները արագացված դատավարություն են խնդրում. ՖՈՏՈ

25/11/2016 schedule22:01

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով դատական նիստը:

Ամբաստանյալի կարգավիճակում են 4 անձ՝ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը: Բոլորն էլ գտնվում են կալանքի տակ: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Այս գործով եւս շրջադարձ տեղի ունեցավ: Եթե նախկինում գործով 4 ամբաստանյալները հայտարարում էին, որ չեն ընդունում առաջադրված մեղադրանքները, ապա այսօր ժամանակ խնդրեցին դատարանից՝ արագացված կարգով գործը քննելու վերաբերյալ դիրքորոշումը քննարկելու եւ հստակեցնելու համար: Մինչ այդ գործով մեղադրյալ Արման Մխիթարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը միջնորդեց դատարանին փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը, ազատ արձակել կամ կիրառել գրավ 500 հազար դրամի չափով: Դատարանը, Մեսրոպ Մակյանի նախագահությամբ խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշեց մերժել պաշտպանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում դատարանը մերժել է նույն գործով ամբաստանյալներ Հայկ Հովհաննիսյանի, Նարեկ Սարգսյանի, Ալբերտ Ավագյանի կալանքը գրավով կամ ստորագրությամբ փոխարինելու միջնորդությունները:

Ամբաստանյալ Ալբերտ Ավագյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանը ներկայացրեց միջնորդություն, որպեսզի իր պաշտպանյալը կարողանա տեսակցել եւ հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել ազգակցականների եւ բարեկամների հետ` մեջբերելով այն հանգամանքը, որ վերջինիս ընտանիքը որեւէ ձեւով չի ազդի գործի քննության վրա: Դատարանը խորհրդակցական սենյակից որոշեց բավարարել ներկայացված միջնորդությունը եւ վերացնել արտաքին աշխարհի հետ շփման արգելքը:

Նույնանման միջնորդություն ներկայացրեց Նարեկ Սարգսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը, այն ամբողջ ծավալով հասանելի է ոչ միայն դատավարության մասնակիցներին, այլեւ այլ անձանց եւս, ուստի ներկայումս առարկայազուրկ է իմ պաշտպանյալի նկատմամբ քննիչի կողմից  որոշված սահմանափակումները»,- հայտարարեց պաշտպանը: Դատավոր Մակյանը բավարարեց նաեւ այս միջնորդությունը: Նույնանման միջնորդություններ ներկայացրին մյուս ամբաստանյալների պաշտպանները, որը նույնպես բավարարվեց:

Այսպիսով՝ ամբաստանյալների պաշտպանները հանդես եկան մեկ այլ միջնորդությամբ` նիստն արագացված դատական կարգով անցկացնելու վերաբերյալ, որը կքննվի հաջորդ դատական նիստին` դեկտեմբերի 2-ին ժամը 15:00-ին:

Տպել
2729 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին