10 քայլ տնտեսությունը փրկելու համար

27/11/2016 schedule19:09

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ 10 քայլ է առաջարկում իշխանություններին, որոնց իրականացմամբ հնարավոր է տնտեսությունը փրկել աղետալի վիճակից: Կուսակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ

Տնտեսության վիճակի վերաբերյալ Ազգային վիճակագրական  ծառայության տվյալները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: «Առաքելություն» կուսակցությունը փաստում է, որ նոր կառավարության քայլերը կարճաժամկետ հատվածում չեն կարողանում կարգավորել տնտեսության խնդիրները, դեռ մի բան էլ առկա են որոշ ցուցանիշների կտրուկ վատթարացում: Մասնավորապես, 2016թ. հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ նվազել է 7,8 տոկոսով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ 18,7 տոկոսով: Հատկանշական է, որ այս տարի նման ցուցանիշ չէր արձանագրվել: 
Կառավարության ծրագիրը, 2017թ. պետական բյուջեի նախագծում ամրագրված ցուցանիշները ամրապնդում են ակնհայտ բացասական սպասումները: Նման քայլերով ավելի խորանալու է տնտեսության օրնօրի վատթարացող վիճակը, ինչը որոշ ժամանակ անց կարող է բերել լուրջ կորուստների:
«Առաքելություն» կուսակցությունը, առաջարկում է մինչև տարեվերջ իրականացնել հետևյալ քայլերը, որոնք հնարավորություն կտան էապես կարգավորել տնտեսության առկա խնդիրները, ավելացնել բյուջեի մուտքերը, նպաստել ներդրումների աճին, ձևավորել վստահության մթնոլորտ`
1. Ապօրինի հարստացման քրեականացվող հոդվածին տալ «հետադարձ ուժ» հետևյալ սկզբունքով` նախկին ժամանահատվածներում օրինական եկամուտները գերազանցող գույքի ավելացման և (կամ) պարտավորությունների նվազման վրա տարեկան վճարի կիրառում` չհիմնավորված չափի 15 տոկոսի չափով,
2. Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների հիմնադիրներ հանդիսանալու արգելում,
3. ՀՀ քաղաքացիներին, ընկերություններին օֆշորային երկրներում/տարածքներում գրանցված ընկերությունների հետ համագործակցության (տնտեսական գործունեություն, բանկային փոխանցումներ, ընկերության հիմնադիրներ և այլն) արգելում,
4. Արտաբյուջետային հաշիվների, բյուջեներին կից «հիմնադրամների» գործունեության արգելում` ՀՀ քաղաքացիների և տնտեսվորող սուբյեկտների բոլոր տեսակների վճարների մուտքագրում բացառապես ՀՀ պետական կամ համայնքային բյուջե,
5. Փոքր բիզնեսի համար հարկային համաներման կիրառում` նախկինում չվճարված հարկային պարտավորությունների մասով,
6. Հարկային վարչարարության տուգանքների բարձրացում, որը էականորեն պետք է գերազանցի հարկերից խուսափելու արդյունքում չմուծված հարկերի չափը,
7. Ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից կապիտալի արտահոսքի պրոգրեսիվ հարկի ներդրում,
8. Ֆիզիկական անձանց սպառողական, հիպոթեքային և գյուղատնտեսական վարկերի որոշ մասի համաներում` ժամկետանց վարկեր ունեցող վարկառուների համար` կառավարության կողմից ձեռք բերելով բանկերի ժամկետանց ակտիվները,
9. Ֆիզիկական անձանց սպառողական, հիպոթեքային և գյուղատնտեսական վարկային պարտավորությունների որոշ մասի ներման դեպքում բանկերին հարկային պարտավորություններից ազատում,
10. Ռուսաստանի հետ առևտրային գործունեության ծավալով ընկերություններին վարկավորելու նպատակով ռուսական ռուբլով ֆոնդի տրամադրում առևտրային բանկերին:
Կուսակցությունը պատրաստ է նշված քայլերի վերաբերյալ ներկայացնել մանրամասն առաջարկներ, այդ թվում օրենսդրական լուծումներ:

Տպել
3290 դիտում

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)