«Սասնա Ծուռ» Արթուր Սողոմոնյանի եւ նրա պաշտպանի դիմումը

28/11/2016 schedule18:28

Ձեզ ենք ներկայացնում «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի եւ նրա պաշտպանի դիմումը.

«26/11/2016թ.-ին պաշտպանյալս ինձ հայտնել է, որ կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց մոտ 10 օր անց, այսինքն՝ մոտավորապես ս.թ. օգոստոսի 12-ից սկսած, իր մոտ սկսել է եւ մինչ օրս շարունակվում է թարախակալման պրոցես, ինչն արտահայտվել է, մասնավորապես, դեմքի, գլխի, նաև՝ ծոծրակային հատվածի, մարմնի, այդ թվում՝ կրծքավանդակի շրջանի եւ մեջքի, այդ թվում՝ երիկամային շրջանի թարախակալմամբ: Թարախակալումն ուղեկցվում է մարմնի թարախակալված մասերի ցավերով, մասնավորապես՝ ուժգին գլխացավերով, նաեւ՝ մազաթափությամբ: Դեմքի վիզուալ ուսումնասիրությամբ պարզորոշ երեւում են մազածածկույթի տակի մաշկի վնասված հատվածներ:

Պաշտպանյալս տեղեկացրել է, որ վերոնշյալ առողջական խնդրի ի հայտ գալուց ի վեր անցած ավելի քան երեք ամսվա ընթացքում բազմիցս դիմել է իրեն բժշկական օգնություն տրամադրելու խնդրով, սակայն այդպես էլ որեւէ բուժօգնություն նրան չի տրամադրվել: Բժիշկ կանչելու նրա պահանջները հիմնականում մնացել են անարձագանք (որեւէ բժիշկ եւ բուժաշխատող նրան տեւական ժամանակ չի այցելել), մեկ անգամ նրան այցելել է բուժակ, ով լսելով գանգատները, հայտնել է, որ ոչնչով օգնել չի կարող, երկու անգամ քննության նպատակով նրանից վերցրել են արյուն, որոնց արդյունքների մասին ոչինչ չեն հայտնել մինչ օրս եւ, վերջապես, մեկ անգամ հաջողվել է հանդիպել բժշկին, ով ասել է, որ դեղեր կնշանակի, սակայն այդպես էլ որեւէ դեղորայք չի տրամադրվել:

Փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ իր հսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորների եւ դատապարտյալների համար ապահովել պատշաճ բժշկական օգնության տրամադրում:

Ավելին՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկում (նվազագույն կենցաղային, սանիտարա-հիգիենիկ եւ մարդու արժանապատիվ կեցության համար անհրաժեշտ մյուս պայմանների բացակայության հաշվառմամբ) պահվելը ինքնին անհամատեղելի է մարդու արժանապատվության հետ եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է ցանկացած կալանավորի կամ դատապարտյալի համար: Այդուհանդերձ, անվիճելի է, որ պետությունը պարտավոր է ապահովել անհրաժեշտ եւ որակյալ բուժօգնության տրամադրումը կալանավորված անձանց համար: Ուստի, պաշտպանյալիս մոտ առկա առողջական խնդիրը ախտորոշելու եւ բուժում նշանակելու նպատակով նրա անհապաղ հետազոտումը կազմակերպելուց զատ, խնդրում եմ նաեւ պատասխանել հետեւյալ հարցերին՝

1. Ո՞վ է պատասխանատու Ա. Սողոմոնյանին տեւական ժամանակ բժշկական օգնություն չտրամադրելու համար:

2. Արդյո՞ք Ա. Սողոմոնյանի բժշկական քարտում կատարված է որեւէ գրառում նրա գանգատների կապակցությամբ: Առկայության դեպքում խնդրում եմ նաեւ տրամադրել բժշկական քարտի լուսապատճենը:

3. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմն արդյո՞ք պարտավոր չէր, Ա. Սողոմոնյանին անհապաղ պատշաճ բուժօգնություն տրամադրելուց զատ, պարզել նաեւ նրա հետ նույն խցում գտնվող անձանց առողջության համար հնարավոր վտանգի առկայության եւ նման վտանգի դեպքում՝ նրան մեկուսացնելու հանգամանքները»:

Տպել
1673 դիտում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը