Ադրբեջանն իր ռազմական ավիացիան ուժեղացնում է պակիստանյան կործանիչներով

28/11/2016 schedule20:35

Ադրբեջանը Պակիստանի արտադրության JF-17 Thunder կործանիչներ ձեռք բերելու շուրջ բանակցություններ է վարում: Հաղորդում է Quwa.net պորտալը` վկայակոչելով ռազմաօդային ոլորտի փորձագետ, Պակիստանի օդուժի հարցերով մասնագետ Ալան Վառնեսի թվիթերյան գրառումը:

JF-17-ն ունակ է մարտական առաջադրանքներ կատարել մինչև 1350 կմ հեռավորության վրա։ Կործանիչի առավելագույն արագությունը 1910 կմ/ժ է, սպառազինությունում առկա են 23 միլիմետրանոց 1 երկփողանի հրանոթ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ, ինչպես նաեւ չկառավարվող հրթիռներ եւ ռումբեր։

Նոյեմբերի սկզբին Պակիստանի առեւտրի եւ ռազմական արդյունաբերության նախարարությունները հաստատել էին համատեղ ծրագիր, որով նախատեսվում է արագացնել մոտ կես միլիարդ դոլար արժողությամբ ռազմական արտադրանքի մատակարարումն Ադրբեջանին: Նախատեսվում է, որ պակիստանյան ընկերություններն ավելի լայն թափով կներթափանցեն ադրբեջանական շուկա։ Ադրբեջանն արդեն ցանկություն է հայտնել Պակիստանից ներմուծել պաշտպանական արտադրանք, ռազմական տեխնոլոգիաներ եւ տեխնիկա։

Հիշեցնենք, որ օրերս Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը իր երկիր պաշտոնական այցով ժամանած Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի հետ զրույցում շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանին Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիր նահանգի հարցում ցուցաբերած պակիստանամետ դիրքորոշման համար` ընդգծելով, որ Պակիստանը, իր հերթին, շարունակելու է Արցախի հարցում պաշտպանել Ադրբեջանին:

Հուսեյնը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է օգտագործել պակիստանյան զենքերն ու նաեւ օգտվել Պակիստանի պաշտպանական կառույցների մատուցած ծառայություններից:

Նշենք, որ Հայաստանի եւ Պակիստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Հայաստանը դիվանագիտական կապերի մեջ է Հնդկաստանի հետ եւ Քաշմիրի վիճելի երկրամասը համարում է Հնդկաստանի անբաժան մաս։ Հատկանշական է, որ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, մինչդեռ Հայաստանը ճանաչում է Պակիստանին։

Ի պատասխան Քաշմիրի հարցում Հայաստանի դիրքորոշման` Արցախի հարցում Պակիստանը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Բացի այդ, այս պետությունը համարվում է Հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով ժխտող երկրներից մեկը:

Տպել
2341 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի