Ջունգլի մայրը դատի է տվել սպանված ազատամարտիկի քրոջը՝ «բարի համբավն արատավորելու համար»

28/11/2016 schedule21:49

Շաբաթ օրը Երեւանի կենտրոնում՝ Տերյան փողոցում, կնոջը ծեծի ենթարկած Գեւորգ Սարգսյանը՝ Ջունգլը, տարիներ առաջ մեկ այլ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել. ծեծի է ենթարկել ազատամարտիկ  Վարդան Թումանյանին, որը դեպքից հետո մահացել է: Ուշագրավ է, սակայն, որ Ջունգլի մայրը՝ գուշակ Ելենա Սարգսյանը, դատի է տվել ազատամարտիկի քրոջը՝ Մարիետա Թումանյանին՝ իրենց ընտանիքի բարի համբավն արատավորելու համար:

«Վստահ ենք, որ իրենք հովանավոր ունեն, կալանքից ազատման հրամանը փոխվեց, ու իրենք պտտվում են, տարբեր տեղեր խնդիրներ են առաջացնում. Ջունգլ կոչվածը Տերյանի վրա մարդկանց աչքի առջեւ հաշվեհարդար է տեսնում կնոջ հետ՝ սարսափելի ծեծելով: Էդ մարդը վախ չունի, ոչ առաջին դեպքն է, ոչ՝ վերջին»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց մահացած ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք ոչ միայն չեն կարողանում արդարությունը վերականգնել, այլ նաեւ դատարանում ստիպված են վիճարկել, որ «չեն արատավորում Սարգսյանների բարի համբավը»:

«2 միլիոն դրամ են ուզում են՝ իրենց բարի համբավն արատավորելու, իրենց զրպարտելու համար: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդասպանություն է եղել, բայց քանի որ դատարանը չի ապացուցել, որ նրանք մարդ են սպանել, դու իրավունք չունես որեւէ բան ասել, կարծիք հայտնել»,- ասաց ազատամարտիկի քույրը:

Մարիետա Թումանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց դեպքի մանրամասները:

պատճառը

Վարդան Թումանյանն ու Բաբկեն Սարգսյանը (Ջունգլի հայրը) Նորքի 7-րդ զանգվածում, Կարախանյան 7 տան մոտակայքում միասին նարդի խաղալիս են եղել, որի ժամանակ էլ վիճաբանություն է ծագել: Ըստ ազատամարտիկի քրոջ՝ Ջունգլի հոր՝ Բաբկեն Սարգսյանի կողմից մի քանի անգամ հնչեցված «թուրք» արտահայտությունից հետո իր եղբայրը խաղը կիսատ է թողել ու փորձել հեռանալ, սակայն տեսնելով, որ Բաբկեն Սարգսյանը նարդու տախտակով ուզում է խփել իրեն, հարվածել է Բաբկենին, ինչի հետեւանքով վերջինս ընկել է: Բաբկեն Սարգսյանը գնացել է տուն ու տղային պատմել, որ Վարդանն իրեն ծեծի է ենթարկել, Ջունգլն էլ մի քանի ընկերներով հաշվեհարդար է տեսել Վարդան Թումանյանի հետ՝ վերջինիս ծեծելով կնոջ ու աղջկա ներկայությամբ: Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 13-ին:

ընթացքը

Ազատամարտիկ Վարդան Թումանյանը, որն առավել հայտնի է Ձի Վարդան անունով, ծեծից հետո մահացել է: Այդ մասին, ի դեպ, հրապարակումներ կան նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթում: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, Բաբկեն Սարգսյանին քաղաքից չբացակայելու պայմանով ազատ են արձակել, իսկ Ջունգլին եւ մյուս ծեծի ենթարկողներին կալանավորել: Դատաբժշկական առաջին փորձաքննության արդյունքով պարզ է դարձել, որ մահը վրա է հասել ծեծի արդյունքում, սակայն երկրորդ փորձաքննությունից հետո ամբողջովին այլ պատկեր է ստացվել, ըստ որի՝ ծեծը մահվան չի հանգեցրել, տուժածը բնածին արատ է ունեցել, ինչի հետեւանքով էլ մահը վրա է հասել, եւ համընկել է ծեծի հետ: Երկրորդ դատաբժշկական փորձաքննությունից հետո էլ Ջունգլն ազատ է արձակվել:

դեպքերի զարգացում

Միեւնույն թաղամասում ապրող Թումանյանների ընտանիքին Ջունգլն ու իր ընտանիքի անդամները, ըստ Մարիետա Թումանյանի, հանգիստ չեն տվել. անընդհատ սպառնացել են. ամիսներ առաջ էլ Ջունգլի գուշակ մայրը տիկին Մարիետային դատի է տվել՝ իրենց ընտանիքի բարի համբավն արատավորելու մեղադրանքով: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այժմ փաստեր ունեն, որոնց համաձայն եղբոր մահը վրա է հասել ծեծի արդյունքում, ինչը վիճարկելու են դատարանում: Տեղեկացնենք, որ Վարդան Թումանյանի ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, փոքր աղջիկը հաշմանդամություն ունի:

Ազատամարտիկ Վարդան Թումանյանը «Սուրմալու» կամավորական ջոկատի անդամ է եղել, մասնակցել է Լաչինի ազատագրմանը:

Տպել
6666 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին