Դեկտեմբերի 1-ից սկսվում է Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումների տոմսերի ազատ վաճառքը

Կազանում կայացել է ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության վիճակահանությունը: 2017 թվականի հունիսի 17-ից հուլիսի 2-ը Ռուսաստանի 4 քաղաքներում կայանալիք այս մրցաշարին մասնակցելու իրավունք ունեցող 8 երկրների հավաքականները (աշխարհի չեմպիոն, կազմակերպիչ երկիր, 6 աշխարհամասերի չեմպիոններ) բաժանվել են 2 խմբի:

Վիճակահանության արդյունքում 1-ին խմբում հայտնվել են Ռուսաստանը, Պորտուգալիան, Մեքսիկան եւ Նոր Զելանդիան, 2-րդ խմբում են Գերմանիան, Չիլին, Ավստրալիան եւ Աֆրիկայի չեմպիոնը (հայտնի կդառնա 2017 թ. փետրվարին):

Ներկայացնենք մրցաշարի խմբային փուլի խաղացանկն ամբողջությամբ.

17.06՝ Ռուսաստան-Նոր Զելանդիա (Սանկտ Պետերբուրգ),

18.06՝ Պորտուգալիա-Մեքսիկա (Կազան),

          Չիլի-Աֆրիկայի չեմպիոն (Մոսկվա),

19.06՝ Գերմանիա-Ավստրալիա (Սոչի),

21.06՝ Ռուսաստան-Պորտուգալիա (Մոսկվա),

          Նոր Զելանդիա-Մեքսիկա (Սոչի),

22.06՝ Ավստրալիա-Աֆրիկայի չեմպիոն (Սանկտ Պետերբուրգ),

          Չիլի-Գերմանիա (Կազան),

24.06՝ Ռուսաստան-Մեքսիկա (Կազան),

          Պորտուգալիա-Նոր Զելանդիա (Սանկտ Պետերբուրգ),

25.06՝ Գերմանիա-Աֆրիկայի չեմպիոն (Սոչի),

          Չիլի-Ավստրալիա (Մոսկվա):

Խմբային փուլում 1-2 տեղեր գրաված թիմերը կմրցեն կիսաեզրափակիչ խաղերում, որոնք կայանալու են հունիսի 28-ին՝ Կազանում եւ 29-ին՝ Սոչիում: Այս խաղերում պարտվողները հուլիսի 2-ին Մոսկվայում կմրցեն 3-րդ տեղի համար, իսկ հաղթողները նույն օրը կխաղան եզրափակչում, որը կայանալու է Սանկտ Պետերբուրգում: Ավելացնենք, որ դեկտեմբերի 1-ից սկսվելու է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումների տոմսերի առցանց ազատ վաճառքը. արժեքը՝ 70-245 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Տպել
1288 դիտում

Մոսկվայում շինարարության աշխղեկ հայն ընկել է 3 մետր բարձրությունից և մահացել հիվանդանոցում

Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ (լուսանկարներ)

Ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է մեզ համար հնարավոր դառնալու. Փաշինյանը՝ Աշտարակում և Ապարանում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)