Հանգստյան օրերի խրոնիկան. Հետաքրքրաշարժ ֆուտբոլային իրադարձություններ

Հանգստյան օրերին կայացած ֆուտբոլային հանդիպումներում արձանագրվել են բավական ուշագրավ, աննախադեպ արդյունքներ, իրադարձություններ, որոնք իրենց տեղը գտան ֆուտբոլի պատմության ժամանակագրությունում: Ցանկացած ուշագրավ փաստ, իրողություն ստիպում է եւս 1 անգամ փորփրել ֆուտբոլային բազմատեսակ հանրագիտարանները, որի ընթացքում «բացահայտվում» են էլ ավելի հետաքրքիր իրադարձություններ: Ներկայացնեմ մի քանի ուշագրավ ցուցանիշներ:

«Սելթիկ»

Եզրափակիչում հաղթանակ տոնելով «Աբերդինի» նկատմամբ 3-0 հաշվով, «Սելթիկը» նվաճել է Շոտլանդիայի լիգայի գավաթը: 129-ամյա պատմության ունեցող «Աելթիկի» համար այս տիտղոսը 100-րդն է բոլոր մրցաշարերում. 47 անգամ այս թիմը նվաճել է Շոտլանդիայի չեմպիոնի կոչումը, 36 անգամ՝ Շոտլանդիայի գավաթը, 16 անգամ՝ շոտլանդական լիգայի գավաթը եւ 1 անգամ էլ (1967թ)՝ Եվրոպայի Չեմպիոնների գավաթը: «Սելթիկը» դարձավ ֆուտբոլի պատմության մեջ 3-րդ թիմը, որը նվաճած տիտղոսներով անցնում է 100-ի սահմանը: Ավելի շատ տիտղոսներ են նվաճել հյուսիսիռլանդական «Լինֆիլդը» (102) եւ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» (115): 

«Տոտենհեմ»

Անգլիայի առաջնության վերջին տուրում մրցաշրջանում առանց պարտության հանդես եկող «Տոտենհեմը» կրեց 1-ին պարտությունը՝ հյուրընկալվելիս պարտվեց «Չելսիին» 1-2 հաշվով: Վերջին անգամ «Տոտենհեմը» «Չելսիի» «Ստենֆորդ Բրիջ» ստադիոնում կարողացել է հաղթանակ տոնել... անցյալ դարում՝ 1990 թ. փետրվարի 10-ին: Ուշագրավ է, որ այն ժամանակ դեռ գոյություն չուներ անգամ անգլիական Պրեմիեր լիգան: 26 տարի առաջ կայացած այդ խաղում «Տոտենհեմի» կազմում հաղթական գոլի հեղինակ էր դարձել Գարի Լինեկերը: «Չելսի» - «Տոտենհեմ» վերջին խաղում հաշիվը բացել են հյուրերը, որից հետո նույն Լինեկերը թվիթերյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Մի՞թե կավարտվի «Սթեմֆորդ Բրիջի» անեծքը»: Սակայն հետագայում «Չելսիի» ֆուտբոլիստներին հաջողվել է 2 գոլ խփել եւ երկարաձգել «Տոտենհեմի» հետ սեփական հարկի տակ անպարտելի հանդիպումների շարքը:

Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության վերջին տուրում սեփական հարկի տակ  1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Վեստ Հեմի» հետ: Սեփական հարկի տակ 4-րդ անընդմեջ խաղում Ժոզե Մոուրինյոյի թիմը չկարողացավ հաղթել: Վերջին անգամ նման ցուցանիշ արձանագրվել է 26 տարի առաջ՝ 1990 թ: Հետաքրքիր է, որ նույն Մոուրինյոյին է պատկանում ֆուտբոլի պատմության մեջ սեփական հարկի տակ անցկացրած անպարտելի հանդիպումների ռեկորդը. 150 հանդիպում (2002-2011 թթ.):

Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալ Մադրիդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Խիխոնի «Սպորտինգի» հետ խաղում դարձել է 2 գոլի հեղինակ եւ 2016 թ. խփած գոլերի քանակը հասցրել 51-ի: Նա դարձել է  առաջին ֆուտբոլիստը, որ 6 տարի շարունակ կարողանում է անցնել 50 գոլի սահմանը. 2011 թվականին խփել է 60 գոլ, 2012-ին՝ 63, 2013-ին՝ 69, 2014-ին՝ 61, 2015-ին՝ 57, 2016-ին՝ 51:

Նկարում՝ շոտլանդական «Սելթիկը» նվաճել է 100-րդ տիտղոսը

Տպել
2312 դիտում

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր