Դեպի նորանոր մեծագործություններ. ՍՄԿԿ համագումարին արժանի ելույթ

ՀՀԿ համագումարում կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթի մի զգալի մասը նվիրված էր տնտեսությանը: Նա բազմաթիվ ցուցանիշներ մատնանշեց, եւ ինչպես միշտ է լինում նման դեպքերում, տպավորություն ստեղծվեց, որ խոսքը բոլորովին այլ երկրի մասին է:

Տնտեսական աճ

«2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32 տոկոս աճ...»,- իր ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանը:

2007 թվականին մեր համախառն ներքին արդյունքը կազմել է մոտ 11 միլիարդ դոլար: 2015 թվականին ավելի քիչ` 10.7 միլիարդ դոլար: 29.3 տոկոս աճելու դեպքում հիմա մեր ՀՆԱ-ն պետք է դարձած լիներ մոտ 14 միլիարդ: Չի դարձել: Իհարկե, տնտեսագետները կարող են հակադարձել, թե ՀՆԱ-ի, կամ որ նույնն է՝ տնտեսական աճի ցուցանիշի հաշվարկը կատարվում է այլ մեթոդաբանությամբ, պետք է հաշվի առնել դեֆլյատորը, գնաճը եւ այլն, եւ այսպես շարունակ: Հենց դա էլ անում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ու ստանում մոտ 30 տոկոս տնտեսական աճ, որի արդյունքում, սակայն, մեր ՀՆԱ-ն ոնց կար 11 միլիարդ դոլար, այդպես էլ մնում է նույն մակարդակին արդեն 8-9 տարի: Լավ, բա 30 տոկոս աճ ցույց տված երկրում ՀՆԱ-ն դոլարով հաշված էդ ընթացքում գոնե մի քանի տոկոսով աճած չլինի՞: Ինչ վերաբերում է ԱՄՀ-ի ասած 32 տոկոսին, ապա այդ կառույցը չի վարում սեփական վիճակագրությունը եւ օգտվում է միայն ու բացառապես մեր կառույցների ներկայացրած պաշտոնական ցուցանիշներից:

Արտահանում

«Եթե 2006 թվականին Հայաստանի արտահանումը կազմել է 985 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2015 թվականին՝ 1 միլիարդ 485 միլիոն, իսկ այս տարվա 9 ամիսներին՝ 1.3 միլիարդ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Թե ինչու տնտեսական աճի մասին խոսելիս նա մատնանշում էր 2006-2015 թվականները, իսկ այս դեպքում սահուն անցում արեց մինչեւ 2006թ. հասկանալի է` այդ դեպքում աճը ավելի տպավորիչ է ստացվում: Բայց, մեր մեջ ասած՝ տպավորվելու բան այնքան էլ չկա: 2006 թվականին, երբ արտահանման ընդհանուր ծավալը 985 միլիոն դոլար էր, հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը 136 միլիոն դոլար էր, կամ ընդհանուրի 14 տոկոսը: 2015 թվականին 1 միլիարդ 485 միլիոն դոլարի արտահանման մեջ հանքահումքայինի մասնաբաժինը արդեն մոտ 31 տոկոս է: Լա՞վ է սա, թե՞ վատ: Մի ուրիշ տեսանկյունից նայենք: 2006-ի համեմատ մեր արտահանման ընդհանուր ծավալը աճել է 1.5 անգամ, հանքահումքայինի արտահանումը աճել է 3.4 անգամ: Լա՞վ է սա, թե՞ վատ: էլի մի ուրիշ տեսանկյունից նայենք: Եթե 2006 եւ 2015 թվականներին արձանագրված ցուցանիշներից հանենք հանքարդյունաբերությունը, ապա կստացվի, որ 9 տարվա ընթացքում արտահանումն աճել է 175 միլիոն դոլարով, կամ տարեկան մի 20 միլիոն դոլարով, կամ տարին մի 2 տոկոսով: Կարող ենք, իհարկե, այդ առթիվ հրավառություններ անել, բայց հավատացեք, դրա համար ոչ մի հիմք չկա ամենեւին:

Ավանդներ

«Բնակչության եւ տնտեսավարողների ավանդները 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ կազմել է 1.6 տրիլիոն դրամ։ Համեմատության համար ասեմ, որ 2006 թվականի դեկտեմբերի դրությամբ այն կազմել է 272 միլիարդ դրամ։ Աճը՝ 5.8 անգամ։ Ընդ որում, միայն բնակչության, այսինքն ֆիզիկական անձանց ավանդները կազմել են շուրջ 1 տրիլիոն դրամ...»- հայտարարեց ՀՀԿ նախագահը:

Այսինքն  ուզում էր ասել, որ մարդիկ էնքան էն հարստացել, որ նրանց ունեցած փողը բանկերում մոտ 6 անգամ աճել է: Ճիշտ է, աճել է: Հիմա այս ցուցանիշին նայենք այլ տեսանկյունից: ՀՀ բնակչության մոտ 10 տոկոսը բավականին հարուստ է, եւ դա արձանագրված է նույն ԱՎԾ-ի տվյալներով: Բնակչության այդ 10 տոկոսը մոտ 3 հարյուր հազար է: Եթե նրանցից յուրաքանչյուրը շատ չէ` մի 3.3 միլիոն դրամ ունենա բանկերում որպես ավանդ, կստացվի հենց 1 տրիլիոն դրամ, որի մասին ասում էր Սերժ Սարգսյանը: Այսինքն ամենահարուստ մարդկանցից յուրաքանչյուրը մի 7 հազար դոլար չունի՞ բանկերում ավանդադրված: Իհարկե ունի: Եթե սա տարածենք բնակչության ամենեւին ոչ աղքատ 20 տոկոսի վրա, թիվը ավելի կփոքրանա: Չէ, ինչ խոսք, այն, որ մարդիկ ավանդները  սկսել են պահել բանկերում դա լավ է` խոսում է օրինակ բանկային համակարգի կայացվածության ու վստահելիության մասին, բայց ոչ երբեք մարդկանց հարստանալու մասին: Ի դեպ, եթե Երեւանի կենտրոնում շրջելիս կարող է թվալ, թե Հայաստանը գերզարգացած երկիր է, որտեղ սրճարաններն ու ռեստորանները լիքն են, թանկ խանութները՝ մարդաշատ, դա հենց այն հարուստ 10 տոկոսի «շնորհիվ է»` 300 հազար մարդ Հայաստանում, մեղմ ասած, աղքատ չէ, ի տարբերություն բնակչության այն 60 տոկոսի, որը նույնիսկ պաշտոնական տվյալներով այնքան էլ լավ չի սնվում:      

Սերժ Սարգսյանի հնչեցրած մյուս ցուցանիշներին դեռ կանդրադառնանք: Բայց իշխող կուսակցության ղեկավարից հանրությունը թերեւս սպասում էր այլ ցուցանիշներ: Օրինակ, այս ընթացքում կոռուպցիայի մակարդակը որքան է նվազել: Որքանով է գործարարների մեջ աճել բիզնես դնելու ցանկությունը եւ այդ ցանկությունը որքանով է իրականացել: Ինչու են չափազանց հաջողակ միայն իշխանության հետ սերտաճած «գործարարները», կամ էլ հենց բարձր պաշտոն զբաղեցնող ու իբր բիզնես չունեցող անձինք: Ինչու է այսպիսի ցնցող ցուցանիշներ ապահովող երկիրը դատարկվում արտագաղթի պատճառով....:

Մի բան անհասկանալի է մնում: Եթե տարիներ առաջ, երբ ինֆորմացիայի տարածման արագությունը շատ ավելի դանդաղ էր, ՍՄԿԿ համագումարների ժամանակ հերթական հնգամյակը փայլուն ցուցանիշներով ամփոփող նմանատիպ ելույթները երեւի ինչ- որ դրական ազդեցություն թողնում էին հասարակության վրա: Իսկ ի՞նչ ազդեցություն են թողնում նման ելույթները հիմա:

Տպել
4018 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով