Դպրոցներում «արեւմտահայերեն» առարկա կուզեն՝ կսովորեն, չեն ուզի, չեն սովորի

01/12/2016 schedule12:45

Վերջին օրերին տարբեր հարթակներում քննարկման առարկա է դառնում արեւմտահայերենը որպես առանձին առարկա հայաստանյան դպրոցներ ներմուծելու հարցը: Դրա նպատակահարմարության ու անհրաժեշտության վերաբերյալ հնչում են տարբեր կարծիքներ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հաստատեց, որ ուսումնական պլանով «արեւմտահայերեն» առարկան նախատեսված է, ընդ որում, արդեն մի քանի տարի: Բայց այն չի դասվում պարտադիր ուսուցանվող առարկաների շարքը, եւ ներառե՞լ դա դասավանդվող առարկայախմբում, թե՞ ոչ, ընտրությունը թողնված է հանրակրթական հաստատություններին:

Արեւմտահայերեն թույլատրվում է ուսումնասիրել ավագ դպրոցի 10-րդ եւ կամ 11-րդ դասարաններում: Քննարկվում է ցածր դասարաններում նույնպես դա հնարավոր դարձնելու հարցը: Առայժմ, ըստ Նարինե Հովհաննիսյանի, որեւէ դպրոցից հայտ չի ստացվել արեւմտահայերենի ուսուցում կազմակերպելու համար. ի տարբերություն, օրինակ, գրաբարի, որը նույնպես ներառված է ուսումնական պլանում եւ արդեն շուրջ տասնյակ դպրոցներում այն ուսուցանվող առարկա է դարձել: 

«Եթե որեւէ դպրոց ցանկություն ունի «արեւմտահայերեն» առարկա ունենալ,  կարող է համապատասխան ծրագրեր մեզ առաջարկել, մենք կհաստատենք, եւ երեխաները դպրոցում կուսումնասիրեն այդ առարկան»,- ասաց վարչության պետը: Ինչ վերաբերում է դասագրքերին, նա նշեց. «Եթե դպրոցը դիմի, ծրագիրը հաստատվի, սկսեն աշխատել եւ եթե այդ առարկան ուսումնասիրող աշակերտների թիվը մեծ լինի, կարող ենք նաեւ դասագիրք տպագրել: Նաեւ կա արեւմտահայերենի օժանդակ գրականություն, որն անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել»:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը արեւմտահայերենի ուսուցանումը կարեւոր է համարում հատկապես հումանիտար մասնագիտություններ նախընտրող աշակերտների, ինչպես նաեւ սիրիահայ այն երեխաների համար, որոնք տեղափոխվել կամ տեղափոխվելու են հայաստանյան դպրոցներ:

Լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը ողջունում է արեւմտահայերենի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը` ընդգծելով, որ արեւմտահայերենը որպես գրական լեզու ՅՈՒՆԵՍԿՕ-ն տարիներ առաջ դասել է վտանգված լեզուների շարքը: Այդուհանդերձ, ըստ Լավրենտի Միրզոյանի, մեր լեզվի այդ ճյուղը նախ եւ առաջ պետք է փորձել պահպանել ու չկորցնել հենց սփյուռքում:

«Բնականաբար, պետք է մեր երկիրը եւ յուրաքանչյուրս մտահոգվենք արեւմտահայերենի կյանքը երկարացնելու համար: Բայց կարծում եմ, որ միայն այն դասավանդելը բավարար չէ: Մենք խնդիր ունենք արեւմտահայերենն առաջին հերթին արտասահմանում, այսինքն` հայկական գաղթօջախներում պահպանելու: Հիշենք Լիբանանի իրադարձությունները, հիշենք վերջին տարիներին Սիրիայի հետ կատարվածը: Այսօր մեր համայնքները նվազում են, արեւմտահայերը` հիմնականում սիրիահայեր, լիբանանահայեր, մի մասը Հայաստան է գալիս, մի մասը՝ արտասահմանյան երկրներ, եւ արեւմտահայերենն օգտագործողների քանակը քչանում է: Լեզուն կենսունակ է, երբ այն օգտագործվում է: Ցավում եմ, որ այսօր արեւմտահայերենով, որպես գրական լեզու, 40 տարեկանից ցածր մարդիկ չեն հաղորդակցվում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում մենք այդքան հայություն ունենք, բայց արեւմտահայերենը այնտեղ շատ քիչ տոկոս է կազմում, ավելի շատ գերակշռում է արեւելահայերենը: Եվ ընդհանրապես, այսօր արեւմտահայերեն օգտագործում է մոտավորապես 1 միլիոնի չափ հայ, իսկ աշխարհում մենք 10 միլիոն ենք: Մենք լեզվին տեր կանգնելու խնդիր ունենք, արեւմտահայերենը մեր աչքի առջեւ մեռնում է»,- ասաց Լավրենտի Միրզոյանը:

Նրա գնահատմամբ, լավ է, որ պետությունը, կրթության եւ գիտության նախարարությունը հանդես են գալիս նման ձեռնարկումներով, բայց արեւմտահայերեն ուսուցանելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ լավ մասնագետներ, որակյալ դասագրքեր, ուղեցույցներ, մեթոդական ձեռնարկներ, որպեսզի ըստ այդմ էլ հնարավոր լինի առարկան դպրոցներում ուսումնասիրել հավուր պատշաճի: Իսկ ահա արեւմտահայերենի կամընտրական լինելը մեր զրուցակիցը համարում է սխալ:

«Ցանկանալով չէ: Հիմա ցանկանալով լեզու չեն պահում: Մի դպրոց կարող է ընտրել արեւմտահայերենը, եւ շատ դպրոցներ կարող են չընտրել` պատճառաբանելով, որ մասնագետներ չունեն: Պարտադիր պետք է լեզվի ուսուցման ծրագիր կամ արեւմտահայերենի ուսուցման ծրագիր լինի, այսինքն` նախատեսվեն կոնկրետ գործողություններ, ժամկետներ, սահմանվի` ում ինչ հանձնարարություններ են տրվում, կրթության եւ գիտության նախարարության խնդիրները որոնք են, սփյուռքի նախարարությանը` որոնք, արտաքին գործերի նախարարությունն ինչ գործառույթներ պետք է ստանձնի եւ այլն: Սրանք պետք է համակողմանիորեն քննարկել, ոսկե միջինը գտնել եւ աշխատել, որ այդ ոսկե միջինը հանրակրթության կամ բարձրագույն կրթության ոլորտում կիրառվի»,- համոզմունք հայտնեց լեզվաբանը:

Մեր զրուցակիցը նաեւ շեշտադրեց, որ հայապահպանությունն այսօր ազգային անվտանգության խնդիր է, իսկ դրա հիմքում պետք է լինի լեզվի պահպանումը` պետական հոգածության շնորհիվ:

Տպել
1793 դիտում

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)