Ռեկտորները հրաժարվում են պարտքից, ուսուցչական կազմը դիմել է դատարան

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի «Մշակութային վարժարան» ՊՈԱԿ-ը հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: Պարզվում է, որ կառույցն աշխատավարձեր չի վճարում ուսուցչական կազմին: Ուսուցիչները, գրադարանավարուհիների եւ հավաքարարների հետ միասին հայց են ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը:

«2014 թվականի դեկտեմբերի մեր աշխատավարձը չենք ստացել: Տարբեր մասնագետների աշխատավարձը տարբեր չափի է: Բոլորին միասին երեք միլիոնից ավելի գումար են պարտք: Հիմա դատի ենք տվել, որ մեր աշխատավարձը վճարեն: Ով ուզում է, թող տա, մանկավարժական ինստիտուտն է իրավահաջորդը, թող ինքն էլ վճարի»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Մշակութային վարժարան» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սոնյա Մարգարյանը:

Գործում, որպես իրավահաջորդ, ներգրավվել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ 2015 թվականի տարեվերջին «Մշակութային վարժարան» ՊՈԱԿ-ը ֆինանսական խնդիրների պատճառով, որպես հենակետային վարժարան մտցվեց ինստիտուտի կազմ:

ԳՊՄԻ-ի հանրապետական ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի մարզի կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը Armtimes.com-ի հետ զրուցում նշեց, որ կառույցը պարտքեր չունի:

«Այդ պարտքը վերաբերվում է ինստիտուտի կազմի մեջ մտնող մշակութային վարժարանի նախկին պարտքին, որից ոչ միայն ես, նաեւ նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը տեղյակ չենք: Ես չգիտեմ` որքան է պարտքը եւ որ ամիսներին է գոյացել, քանի որ ինձ որեւէ պաշտոնական թուղթ այդ առումով չեն տվել»,- ասաց Սահակ Մինասյանը եւ տեղեկացրեց, որ 2016 թվականի սեպտեմբերից վճարում է 40 տոկոսով բարձրացված աշխատավարձեր:

Նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը եւս հրաժարվեց պարտքի գոյացման պատճառներն իր մեղավորությունը համարել:

«Իմ ժամանակով նրանց մոտ 20 միլիոն հարկային պարտքերը փակել ենք: Աշխատավարձը փակվել է, եթե չեմ սխալվում` մեկ ամսվանը չի վճարվել: Իմ ժամանակ այդ գործողությունները կատարվել են, չգիտեմ` ինչ պարտքի մասին է խոսքը: Ես իրենց 13-րդ աշխատավարձ էլ եմ տվել: Չեմ հիշում, որ թվականի դեկտեմբեր ամսվա պարտքը վաղուցվանից մնացել էր, բայց չեմ հիշում՝ տվեցինք, թե՝ չէ: Դա ընդամենը 1-2 միլիոնի խնդիր է»,- նշեց Վարդեւան Գրիգորյանը:

Տեղեկացնենք, որ ներկա եւ նախկին ռեկտորները դատական նիստերին ներկայանալու ծանուցումներ չեն ստացել:

Տպել
2418 դիտում

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան