Իսիկ Կուլ լճի հատակին հայ հոգեւորականների կողմից թաքցված գանձերի մասին ապացույցներ չկան

29/11/2016 schedule19:44

Որեւէ ապացույց չկա, որ Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի հատակին հնարավոր է հայկական վանք գտնել: Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Երեւան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում պատմական գիտությունների թեկնածու, դոկտոր Վասիլի Պլոսկինը նշեց, որ փաստեր կան, որ այդ տարածքում վաղ միջնադարում (4-8-րդ դդ) կառուցված հայկական վանք կա, որն անցել է ջրի հատակը: Armtimes.com-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Հուսիկ Մելքոնյանը նշեց, որ վանքը եղել է, սակայն չի կարելի պնդել, որ այն դեռ հնարավոր է գտնել:

«Նրանք շատ գրքեր ունեն, որոնցում հատվածներ կան նվիրված այդ հուշարձանին: Այդ հուշարձանը ոչ ոք չի տեսել, չգիտեն: Ոմանք գտնում են, որ 19-րդ դարում դա դեռ տեսել են լճի ափին, բայց իրական տվյալ չկա, որ ասի, որ դա հենց այդ հայկական վանքն է: Այն նկարները, որոնցում ասում են, թե պատկերված են հայտնաբերված հայկական խեցեղեն բեկորներ, զուտ հայկական չեն կարող լինել: Մեզ կոնկրետ ոչինչ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ կա հուշարձան, որը վաղ միջնադարում է կառուցվել, այդքան բան»,- ասաց նա:

Ըստ ավանդազրույցի՝ հայ հոգեւորականները վանքը կառուցել են Մաթեւոս առաքյալի մասունքների վրա: Նրանք իբրեւ թե մասունքներն այդտեղ են տեղափոխել օտարներից փրկելու համար: Այդ ժամանակաշրջանում արշավանքները դեպի մեր տարածաշրջան շատ են եղել, եւ նրանք այդպես են վարվել, որ թշնամին չպղծի առաքյալի մասունքները: Ավանդազրույցի համաձայն՝ հոգեւորականները նաեւ գանձեր են թաքցրել այդտեղ: Ղրղզստանում պեղումներ իրականացնող հնագետները լճի տարածքում բրոնզից ու ոսկուց պատրաստված մուրճ են գտել, սակայն Մելքոնյանն ընդգծում է, որ դա չի նշանակում, որ հոգեւորականներն այդտեղ մարդկանց պատկերացրած գանձերն են թաքցրել:

«Եկեղեցական սպասքը, արարողական իրերը... հազար ու մի բան կա՝ խաչեր... դրանք կարելի է գանձ կոչել, բայց դա գանձ չէ.... ոսկի չէ: Ոչ մի վանք էլ գանձերի տեղ չէ: Վանքերն իրենց միջոցներն օգտագործում էին ծախսերը հոգալու համար: Նրանց ո՞րտեղից գանձ»,- ասաց նա:

Ամեն դեպքում, այդ լեգենդը Ղրղզստանում արդիական է: Հնագետները համատեղ ուսումնասիրություններ են անցկացնում ռուս կոլեգաների հետ եւ ցանկանում են աշխատանքներում ներգրավել նաեւ հայ մասնագետներին, սակայն դա այդքան էլ հեշտ լուծվող հարց չէ: Ֆինանսական միջոցներ են պետք:

«Նրանք 2 անգամ առաջարկել են, որ եկեք համատեղ աշխատենք, բայց դրան ընթացք չի տրվել: Չենք հրաժարվել, բայց չի իրականացել, երեւի ֆինանսականի հետ կապված»,- ասաց Մելքոնյանը:

Երեկ տեղի ունեցած Երեւան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում Պլոսկինը նշեց, որ իրենց արշավախումբը 2016 թ. աշխատանքներն ավարտել է, եւ պեղումները կվերսկսվեն 2017 թ. գարնանը:

Տպել
2159 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)