21-րդ դարի Վրաստանը. Սահակաշվիլիի կառավարման 9 տարին

30/11/2016 schedule12:35

Նոյեմբերի 23-ին լրացավ «Վարդերի հեղափոխության» 13-ամյակը: 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրություններում պաշտոնապես պարտվելուց հետո, Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժումը» Զուրաբ Ժվանիայի «Ազատ դեմոկրատների» եւ «Պահպանողական» կուսակցությունների հետ միասին բողոքի ակցիաներ սկսեցին Էդուարդ Շեւարդնաձեի կառավարության դեմ:

Վրաստանի գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց ընտրությունների համամասնական արդյունքները, իսկ մեծամասնականը մնաց ուժի մեջ: Բողոքի ակցիաները վերջացան նոյեմբերի 23-ին՝ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականով, եւ նշանակվեցին նախագահական եւ խորհրդարանական նոր ընտրություններ: 2004  թվականի հունվարի 4-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթեց Միխեիլ Սահակաշվիլին: Վերջինիս օգտին քվեարկել էր ընտրողների 96.27%-ը: Սա Վրաստանի նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող երեւույթ էր՝ գրեթե ամբողջ բնակչությունը աջակցում էր Սահակաշվիլիին: Միեւնույն թվականին տեղի ունեցան նաեւ խորհրդարանական ընտրություններ, որտեղ «Միացյալ ազգային շարժումը» 135 պատգամավորական մանդատ ստացավ եւ այդպիսով ապահովեց սահմանադրական մեծամասնություն:

Իշխանության գալուց հետո, «Միացյալ ազգային շարժումը» սկսեց պայքարել երկրի քրեական խմբավորումների դեմ: Բարեփոխումներ սկսվեցին մի շարք անկյունաքարային ոլորտներում՝ ուժային կառույցներից ու ոստիկանությունից մինչեւ հարկային համակարգ եւ գյուղատնտեսություն: Երկիրը բռնեց զարգացման ուղին, բարելավվեցին, իսկ որոշ պարագաներում ստեղծվեցին հիմնական ենթակառուցվածքներ, զբոսաշրջությունը դարձավ երկրի այցեքարտը, Թբիլիսին եւ այլ քաղաքներ (Բաթումի, Քութաիսի, Քոբուլեթի, Մցխեթա եւ այլն) նոր տեսք ստացան։ Մինչ Վարդերի հեղափոխությունը, Վրաստանը համարվում էր նախկին ԽՍՀՄ տարածքի ամենակոռումպացված երկիրը: «

Միացյալ ազգային շարժման» երիտասարդ թիմը արմատախիլ էր անում կաշառակերությունը: Նոր կադրեր հայտնվեցին գրեթե բոլոր գերատեսչություններում: Բարձրացվեցին ոստիկանի եւ ուսուցչի աշխատավարձը, կենսաթոշակները, բարելավվեցին սոցիալական ծառայությունները: Երկիրը հատկապես գրավիչ դարձավ օտարերկրյա ներդրողների համար: Աղքատությունը հաղթահարելու նպատակով՝ Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից, ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից Վրաստանին տրամադրվող վարկերի ծավալներն էապես աճեցին՝ երկրում աղքատությունը հաղթահարելու նպատակով։

Արդեն 2006 թվականի Համաշխարհային բանկի զեկույցներում Վրաստանը որակվում էր գործարար մթնոլորտը բարելավելու տեսանկյունից աշխարհի առաջատար պետություններից: Ներդրումների ծավալներով՝ Վրաստանը 37-րդ հորիզոնականում է հայտնվում: Կոռուպցիայի եւ կաշառակերության ընկալման՝ «Թրասնփերենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից 2008 թվականին Վրաստանը 67-րդ տեղն է զբաղեցնում, 2003-ի՝ 124-րդի փոխարեն: Այս ամենը զուգակցվում է Վրաստանի բանտային բնակչության աննախադեպ աճով. «Զրո հանդուրժողականություն բոլոր մանր հանցագործությունների նկատմամբ», «Որեւէ մեկը պայմանական ազատություն չի ստանալու», «Բոլորը դեպի բանտ» կարգախոսներով:

Բանտերի միջազգային կազմակերպության տվյալներով՝  Վրաստանի յուրաքանչյուր 10.000 բնակչից 539-ը դատապարտյալ էր: ՄԱՇ-ի կառավարման 9 տարիների ընթացքում Վրաստանում բանտարկյալների թիվը ավելացել էր գրեթե 5 անգամ:

«Միացյալ ազգային շարժման» կառավարման տարիների թերեւս առաջին հակասական դրսեւորումը երկրի վարչապետի՝ կասկածելի պայմաններում կյանքից հեռանալն էր։

2005 թվականի փետրվարի 3-ին հանրությանը հայտնի դարձավ Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան մասին լուրը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ժվանիան հայտնաբերվել էր մահացած՝ մի բնակարանում։ Կրկին պաշտոնական տեղեկատվությամբ, վարչապետի մահվան պատճառը բնական գազից թունավորումն էր եղել: Միեւնույն ժամանակ վարկած կար, որ Ժվանիան ոչ թե թունավորվել, այլ սպանվել է։ Որոշ պաշտոնյաներ եւ քաղաքական գործիչներ վարչապետի սպանության մեջ մեղադրում էին հենց Սահակաշվիլիին:

Զուրաբ Ժվանիայի ընտանիքը եւս արժանահավատ չհամարեց մահվան վերաբերյալ երկրի Գլխավոր դատախազության բացատրությունները։ Ի թիվս այլոց, խնդրի շուրջ կասկածները ավելի սրվեցին նախագահ Սահակաշվիլիի լեզվի սայթաքման պատճառով։ Վերջինս 2005 թվականի փետրվարի 8-ին, ելույթ ունենալով միջազգային մի գիտաժողովում, արդեն նախկին վարչապետի մասին խոսելիս ասել էր՝ «Ժվանիայի սպանության հետ կապված…» այնուհետեւ շտկելով խոսքը, վերաձեւակերպել՝ «Ժվանիայի մահվան հետ կապված….»:

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն անկախ հետաքննություն իրականացրեց միջադեպի վերաբերյալ, որի ամբողջական արդյունքներն այդ շրջանում չհրապարակվեցին։ Եվ այսպես, բարեփոխումների ալիքն ու անազատության մեջ հայտնվածները մի կողմից խրախուսանք ու դրվատանք, մյուս կողմից՝ ցասում էին ձեւավորել երկրի բնակչության շրջանում, ինչը դրսեւորվեց նաեւ քաղաքական դաշտում։

Սահակաշվիլիի կառավարման տարիներին երկու խոշոր բողոքի ալիք եղավ, երկու դեպքում էլ՝ նախագահի եւ իշխող կուսակցության հրաժարականի պահանջով: 2007 թվականի բողոքի ակցիաների արդյունքում Սահակաշվիլին հրաժարական տվեց եւ արտահերթ ընտրություններ նշանակեց: 2008-ի հունվարի 5-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նա նորից հաղթեց՝ պաշտոնական տվյալների համաձայն ստանալով ընտրողների 53.47%-ի քվեն: 

շարունակելի

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
3089 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները