Փողոցները բեռնաթափելու համար. մարդկանց իջեցնել մետրո

30/11/2016 schedule13:22

Ցանկացած մունիցիպալ իշխանություն ունի տվյալ քաղաքի բնակիչների ազատ տեղաշարժման կարգավորման պարտականություններ: Դրանք արտահայտվում են թե՛ համապատասխան ճանապարհների (փողոցների, հանգույցների, թունելների եւ կամուրջների) կառուցմամբ ու սպասարկմամբ, թե՛ հանրային տրանսպորտի ցանցի ստեղծմամբ եւ գործունեության ապահովմամբ:

Եթե զարգացած երկրներում համեմատաբար մեծ (միլիոնին մոտ) քաղաքներում գործում են մետրոյի զարգացած ցանց եւ մաքուր, կոկիկ ու օդորակիչներով զինված ավտոբուսներ, ապա մեր մետրոն շատ թերի է, իսկ երթուղայինների որակի մասին խոսելը պարզապես անիմաստ է:

Այս ֆոնին զարմանալի չէ, որ երեւանցիներս փորձում ենք անձնական մեքենայով երթեւեկել: Այստեղ բացառություն չեն նաեւ չինովնիկները, որոնց ծառայողական մեքենաների առատությունից մենք հիմնավոր բողոքում ենք (քանի որ այդ մեքենաները մեր՝ հարկատուներիս հաշվին են):

Ու քանի դեռ Լոնդոնի քաղաքապետը այնքան լավ հանրային տրանսպորտի համակարգ է ստեղծել, որ աշխատանքի է գնում ավտոբուսով, Երեւանի քաղաքապետը շրջում է էսկորտով... Ոչ թե մի, ոչ թե երկու, այլ երեք մեքենայանոց էսկորտով: Եվ եթե Լոնդոնում քաղաքապետն ապահովել է, որ բոլորը արժանավայել տրանսպորտով գնան աշխատանքի, ապա Երեւանի քաղաքապետը արժանավայել տրանսպորտ է ապահովել միայն իր եւ քաղաքապետարանի այլ չինովնիկների համար:

Հանուն ազնվության նշենք, որ մեծ քաղաքներում մարդկանց տեղաշարժն ապահովելու՝ առաջին հայացքից բավականին հեշտ թվացող խնդիրը բավականին բարդանում է, երբ բնակավայրի բնակչության թիվը հասնում է միլիոնի (միլիոնների), ինչպիսին Երեւանն է: ... Ու թեեւ Երեւանում կան բազմաթիվ մագիստրալային փողոցներ, կառուցվում են նորերը, սակայն դրանք, բնականաբար, չեն բավարարում հանրության աճող պահանջները:

Երեւանում կա շուրջ 300 հազար ավտոմեքենա եւ, անշուշտ, մեքենաների այդ ահռելի հոսքի անխցան ընթացքն ապահովելը եթե նույնիսկ հնարավոր է, ապա շատ դժվար է ու թանկ:

Այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետարանը բուռն կերպով կառուցում է նոր ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, անցումներ եւ այլն… Առաջին հայացքից գործողությունները քիչ թե շատ ճիշտ ուղղությամբ են:

Մի կողմ թողնելով այն, որ մայրաքաղաքում ճանապարհներն ու հանգույցները հաճախ կառուցվում են անգրագետ ու անուղղելի կիքսերով, փորձենք հասկանալ, թե արդյոք դա՞ է խցանումների հարցի ու քաղաքացիների տեղափոխման հեշտացման ճիշտ լուծումը:

Խցանումների դեմ պայքարն ունի շատ ավելի մատչելի ու երկարաժամկետ լուծում. անել այնպես, որ մարդիկ թողնեն իրենց մեքենաները տանը (կամ ընդհանրապես մեքենա չգնեն)ու երթեւեկեն հանրային տրանսպորտով: Անշուշտ, մեքենա ունեցողների մեծ մասին դժվար է համոզել, որ երթուղայինում ողնաշար ծռելով երթեւեկեն կամ տանից սովորականից մեկ ժամ շուտ դուրս գան, որ կանգառներում ժամեր անցկացնելով՝ կարողանան երթուղային նստել:

Սա թերեւս նշանակում է, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է սկսեն հանրային տրանսպորտի ցանցի բարելավումից: Հանրային տրանսպորտը պետք է լինի արագ ու հարմար: Եվ Երեւանում դեռ կա տրանսպորտի մի տեսակ, որը ե՛ւ արագ է, ե՛ւ չի ոտնահարում ուղեւորի արժանապատվությունը… ավելին, ձմռանն այնտեղ տաք է, ամռանը` հով: Խոսքը, իհարկե, մետրոյի մասին է:

Մետրոն, որ աշխարհի համարյա բոլոր միլիոնանոց քաղաքներում իր վրա է վերցնում ուղեւորափոխադրումների մեծ մասը, Երեւանում ունի ընդամենը մեկ գիծ, 10 կանգառ եւ սպասարկում է ուղեւորահոսքի 3-5 տոկոսը:

Այսպիսով, եթե ընդլայնվի մետրոպոլիտենի ցանցը, ապա մարդիկ իրոք ցանկություն կունենան խնայելու իրենց նյարդերն ու բենզինի վրա ծախսվող գումարները եւ կերթեւեկեն մետրոյով (աշխարհի բազում քաղաքների փորձը ակներեւ է): Հետեւաբար, կպակասեն խցանումները, կնվազի նոր ճանապարհներ կառուցելու անհրաժեշտությունը ու դրանց վրա ծախսվող գումարները:

Իհարկե, մետրոյի կայարաններ ու թունելներ կառուցելը թանկ է: Սակայն մեկ անգամ կառուցելով մետրոյի կայարաններ ու լավ զարգացած ցանց` կարելի է մասնակիորեն ազատվել խցանումների խնդրից ու ճանապարհաշինության համար գումարներ ծախսելուց:

Ակնհայտ է, որ մի քանի տարի հետո Երեւանում համարյա ամեն ընտանիք կունենա մեկ մեքենա: Այդ պարագայում խցանումների դեմ պայքարն աստղաբաշխական միջոցներ կպահանջի: Բայց եթե երեւանցիների մի զգալի մասին հնարավոր լինի մեքենայից տեղափոխել մետրո, ապա կհաջողվի խնայել այդ գումարները: Բացի այդ, մայրաքաղաքը կդառնա շատ ավելի մաքուր, քանի որ օդի աղտոտման հիմնական պատճառը հենց ավտոմեքենաներն են (իսկ օդի աղտոտվածությամբ Երեւանը բավականին վատ ցուցանիշներ ունի):

Դանիել Իոաննիսյան

Տպել
2698 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում