«Միանգամայն հնարավոր է Թուրքիա-Ադրբեջան միացյալ զորամիավորում ստեղծվի Նախիջեւանում»

Ադրբեջանը լինելով ԵՏՄ եւ ՀԱՊԿ կառույցներից դուրս՝ իրեն իրավունք է վերապահում եւ «ճիշտ է անում» դժգոհել ՌԴ-ՀՀ փոխհարաբերությունների համար:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Մոդուս վիվենդի կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանը.

«Ադրբեջանը պաշտպանում է իր շահերը, դա այն է` ինչ մենք չենք անում երբեւէ: Պաշտոնապես բողոքե՞լ ենք մեր դաշնակցի՝ ՌԴ-ի եւ թշնամու՝ Ադրբեջանի սերտ հարաբերությունների համար»,- ասաց Պապյանը՝ հիշեցնելով, որ միայն ակնարկի տեսքով դժգոհություններ են եղել Սերժ Սարգսյանի ելույթներում:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի խորհրդարանում պատգամավորները դժգոհություն էին հայտնել ՌԴ-ի կողմից ՀՀ-ին «Իսկանդեր» համակարգերի վաճառքի հետ կապված՝ ասելով, որ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները պետք է վերանայվեն:

Մեր հարցին՝ այս դժգոհությունը կարո՞ղ է իրավական ազդեցություն ունենալ, Պապյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ այն կարող է լինել միայն հոգեբանական ազդեցության տեսքով:

«Ու մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն սկսում է արդարանալ, Մարիա Զախարովան ասում է՝ զենքը, որ տվել ենք, ուղղված չէ Ադրբեջանի դեմ, Թուրքիայի դեմ: Իրավական առումով որեւէ ազդեցություն չի կարող ունենալ այն, բայց մեր բողոքն իրավական ազդեցություն կարող էր ունենալ, քանի որ ՌԴ-ի հետ նույն միության մեջ ենք»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է ՌԴ-ն փորձի սիրաշահել Ադրբեջանին՝ վերջինիս նոր զենքեր վաճառել (ի դեպ, ՌԴ նախագահը ստորագրել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ ՌԴ-ի կողմից սպառազինության առք ու վաճառքն այլեւս պետական գաղտնիք է), Արա Պապյանը չբացառեց.

«Որովհետեւ մենք տեսել ենք զենքի հսկայական վաճառք Ադրբեջանին, նաեւ բանակցություններ Թուրքիային՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի հնարավոր վաճառքի վերաբերյալ: Ըստ էության, ՌԴ-ն ոչնչից չի խորշում փող աշխատելու համար, սակայն կարեւոր է մի բան՝ Ադրբեջանը ՌԴ-ի հետ խոսում է  սպառնալիքով, իսկ մենք` դաշնակցային ու միութենական ոճով»:

Պապյանի խոսքով՝ ՌԴ-ն պրոադրբեջանական դիրքորոշում ունի ԼՂ հարցում.

«Կողմնակից եմ ադրբեջանցիների կոչին, որ ՌԴ-ն չեզոք քաղաքականություն վարի Ղարաբաղի հարցում»,- ասաց նա:

Ի դեպ, ադրբեջանական կողմը խոսում է նաեւ Ադրբեջան-Թուրքիա միացյալ զորամիավորում ստեղծելու մասին՝ ի հեճուկս ՌԴ-ՀՀ միացյալ զորամիավորման, Պապյանը սա միանգամայն հավանական համարեց.

«Ապրիլյան պատերազմի ժամանակ թուրք զինածառայողներ են անցել Ադրբեջան՝ որոշակի գործունեություն ծավալելու, ուստի միանգամայն հնարավոր է»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ հայ-ռուսական միացյալ զորամիավորումը չի կռվելու Ադրբեջանի դեմ:

Մեր ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի վրդովմունքը, Պապյանն ասաց.

«Ադրբեջանն օգտագործում է էդ քայլը՝ հաջորդ քայլն անելու համար. վրդովմունքը սիրուն փաթեթավորում է այդ քայլի տակ, որպեսզի ավելի ընդունելի լինի, այսինքն՝ օրինականացնում է այդ քայլը: Ասում է՝ մեղավորը ես չեմ, որ գնում եմ դրան, այլ հայերն են, որ ռուսների հետ միասին միացյալ զորախումբ են ստեղծել»:

Հիշեցնենք, որ Մոսկվայում նոյեմբերի 30-ից մեկնարկել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը. ներկա են ե՛ւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ե՛ւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Տպել
1639 դիտում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռոուզ Գոտեմյուլլեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ՀՀ դատախազի տեղակալները խոսել են ընտանեկան բռնությունների մասին

Գուգարքի անտառտնտեսությունում բենզասղոցով ապօրինի հատվել է 68 ծառ, վնասի չափը ճշտվում է

Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ