35 տոննա ռոկֆորը ճամբարակցիներն ի՞նչ անեն. «Աշտարակ կաթի» պարտատերերը երկընտրանքի առջեւ են

30/11/2016 schedule15:26

«Աշտարակ կաթ» ընկերության Ճամբարակի մասնաճյուղին կաթ մատակարարող ճամբարակցիներն այսօր կրկին հավաքվել են գործարանի մոտ՝ այս անգամ արդեն իրենց գումարների փոխարեն երեկ խոստացված ռոկֆոր պանիրը ստանալու նպատակով:

Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ պանիր կվերցնեն միայն այն մարդիկ, որոնք կարողացել են գնորդ գտնել այդ պանրի համար: Մյուսները դեռ կասկածանքների մեջ են՝ հաշվի առնելով, որ ռոկֆորը համեմատաբար թանկ եւ հայկական շուկայում դժվար վաճառվող ապրանք է:

«Այսօր նորից բնակիչները պահանջներ ներկայացրին պանիր ստանալու հետ կապված, մեզ պատասխանել են, որ մեր պահանջները բավարարվում են: Բայց ես տեսնում եմ, որ խնդիրը դրանով չի լուծվելու, որովհետեւ այդ տեսակի պանիրը Հայաստանի շուկայում հնարավոր չէ ամբողջությամբ իրացնել: Եթե թեկուզ իրենք պարտքի դիմաց պանիր տան, այդ պանիրը հնարավոր չի լինելու վաճառել: Իսկ դա պահպանելու համար հատուկ սառնարաններ, հատուկ պայմաններ են պետք: Եթե հաշվենք, որ 70 միլիոն դրամի պարտք կա, շուրջ 35 տոննա պանիր է ստացվում, այդքանը հնարավոր չէ պահել: Այսինքն՝ եթե բնակիչները վերցնեն պանիրը՝ մնալու է իրենց ձեռքին, մեկ է՝ չեն կարողանալու վաճառել էդքանը»,- ասաց Ավալյանը:

Նշենք, որ գործարանի ղեկավարությունը մտադիր է ռոկֆոր պանրի մեկ կիլոգրամը ճամբարակցիներին տրամադրել 2500 դրամով, ինչի հետ ճամբարակցիներն այդքան էլ համաձայն չեն:

Քաղաքապետի խոսքով, բնակչությունը համաձայնել է պանիրը վերցնել միայն նրա համար, որովհետեւ հասկանում է, որ գործարանի սեփականատերն իրենց այլեւս փող չի տա:

«Ինչպես ասում են՝ չարիքներից փոքրագույնն են ընտրում: Ուզում են վերցնել, վաճառել, պարտքերը տալ: Ասում են ինչո՞ւ չեք մտնում ընկերության դրության մեջ: Ինչի մտնեն. էն ժամանակ, երբ որ լավ էին աշխատում, լավ էր իրենց վիճակը, ինչո՞ւ ժողովրդի հետ իրենց լավը չէին կիսում: Հիմա, երբ ընկել են վատ դրության մեջ, ժողովրդին ասում են՝ բերեք մեր վատն իրար հետ կիսենք: Ո՞նց էդպիսի բան կլինի: Ամառվա այդ կաթնառատ ժամանակահատվածի կաթը վերցրել են եւ չեն վճարել: Էդ բնակչի միակ հույսը կաթն է, որ հանձնի, իր խնդիրները լուծի»,- նկատեց Ավալյանը:

Ի դեպ, «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատեր, ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանը շարունակում է խուսափել հեռախոսազանգերին պատասխանելուց: Ընկերությունը միայն ճամբարակցիներին չէ, որ պարտք է: Մինչ այսօր հայտնի չէ, թե ինչու ամեն ինչ այսպես եղավ եւ ինչ քայլեր են արվում ընկերությանը օգնելու համար:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը հայտարարել էր, որ ուսումնասիրություն է կատարում շուրջ 600 աշխատակից ունեցող «Աշտարակ կաթ» ընկերության աշխատանքի դադարի հարցով:

Փոխնախարար Տիգրան Խաչատրյանն անգամ հանդիպել էր «Աշտարակ կաթ»-ի ղեկավարության հետ ու քննարկել խնդիրը: Նախարարությունից խոստացան վաղը պատասխանել մեր այն հարցին, թե ինչ որոշման են հանգել այդ քննարկման արդյունքում:

Հիշեցնենք, որ ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ «Աշտարակ կաթ»-ը զբաղեցնում է կաթնամթերքի շուկայի 40 տոկոսը:

Տպել
3214 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով