Ուորլիքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից հեռանալու պատճառների մասին

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի լիազորությունների ժամկետը տարեվերջին մոտենում է ավարտին: Ուորլիքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնից հեռանալու պատճառների և ԼՂ հիմնահարցի մասին զրուցել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի պաշտոնը զբաղեցնելն ինձ համար պատիվ էր։ Վստահ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, կողմերից ոչ մեկը պատերազմ չի ցանկանում: Եվ հենց կայուն խաղաղություն հաստատելուն են ուղղված մեր կողմից իրականացվող բոլոր քայլերը:

Իմ հեռանալու պատճառն անձնական է: Ես ամերիկացի դիվանագետի հաջող կարիերա եմ ստեղծել և 30 տարվա ծառայությունից հետո ցանկանում եմ աշխատել մասնավոր սեկտորում», - ասել է դիվանագետը։

Խոսելով իրեն փոխարինողի մասին` դիվանագետը նշել է. «Համանախագահի ժամանակավոր պաշտոնակատարի անունը կհրապարակվի առաջիկայում։ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն իրականացնել միջնորդների գործունեությունը՝ կայուն խաղաղության հասնելու համար»:

Ուորլիքի պնդմամբ՝ բանակցությունների սեղանին կան լավ գաղափարներ և առաջարկներ, որոնք կարող էին հիմք ստեղծել խաղաղության ձեռքբերման համար, սակայն ինչպես ցանկացած այլ բանակցային գործընթացում՝ կա կարծիքների որոշակի տարբերություն, որոնց ուղղությամբ հարկավոր է աշխատել։

«Սակայն նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը նշել են, որ հավատարիմ են հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհին։ Այս պահին ամենաշատը կցանկանայինք, որ նախագահները քաղաքական կամք դրսևորեին և բանակցային գործընթացը զարգացնելու պատասխանատվություն ստանձնեին», - հավելել է Ուորլիքը։

Տպել
4616 դիտում

Արա Սաղաթելյանը մասնակցել է ԱԳ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրեւ ազգ. Գարեգին Բ-ն՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտան»-ում

Մխիթարյանը քվեարկել էր Մոդրիչի, Վարդան Մինասյանը՝ Գրիզմանի օգտին

Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են. Կարեն Անդրեասյան

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ

Մանվել Բադեյանը հետ է կանչվել. Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից

Իրանը մերժում է հանդիպում անցկացնելու Թրամփի առաջարկը

Ընտրությունը ցույց տվեց, որ հակահեղափոխություն չի լինելու, մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը. քաղաքագետ

Համաշխարհային ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել. Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Կանայք հանուն խաղաղության» գաղափարը տարածվում է. Աննա Հակոբյանը Պետերբուրգում էր

Որդիս չի ենթարկվել բռնության, նա շատ գոհ էր. թուրք սահմանահատի հայրը Հայաստանում է

Սպան ասաց՝ մի հատ թուրք բեր, օտպուսկ կտամ. հետաքննության պահանջով գյումրեցի Ժ. Գալստյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Դե Բիազին ՀՀ-ում է. կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի հավաքականը

Կարող ենք արձանագրել, որ վարչապետի ազդեցությունը բացարձակ էր. Դավիթ Խաժակյան

Սոցապում թափուր աշխատատեղերը չեն համալրվում. պատճառը ցածր աշխատավա՞րձն է

Տարեվերջին 113 միկրոավտոբուս շահագործումից պետք է դուրս գա

Զարկ տալով ընտանեկան գինեգործական ավանդույթներին. գյուղնախարարը Էջմիածին քաղաքում էր

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. թթվածնի արտադրամասի օպերատորը մահացել է

Գյուղատնտեսական հարցերի մասին բարձրաձայնում են շահագրգիռ անձիք. հանդիպում է եղել նաև գյուղատնտեսության նախարարի հետ