«Յանդեքսը» մի քանի միլիոն դոլարի ներդրում է կատարել, բայց եկամուտ դեռ չի ստանում. տնօրեն

30/11/2016 schedule20:09

«Յանդեքս» տաքսի ընկերության ներկայացուցիչներն այսօր Երեւան պլազա բիզնես կենտրոն էին հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Պարզվեց՝ որոշել էին ներկայացնել վերջին մի քանի ամսում ընկերության կողմից Երեւան քաղաքում կատարված նկարահանումների հիման վրա կառուցված «պանորամա» համակարգը: Այս համակարգը մարդկանց հնարավորություն է տալիս իմանալ, թե որտեղ են գտնվում, ինչպես կարող են մի կետից մեկ այլ կետ տեղափոխվել ինտերակտիվ քարտեզի օգնությամբ:

Օգտվելով առիթից, որ «Յանդեքսի» ներկայացուցիչներն առաջին անգամ են լրագրողների հետ հանդիպում, նախ, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ մինչ օրս հնարավոր չէր իմանալ, թե ովքեր են ներկայացնում ընկերությունը Հայաստանում: Ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանն ասաց, որ մինչ օրս Հայաստանում չունեն ներկայացուցչություն: «Առաջիկայում ընկերությունը կգրանցվի, որից հետո կլինի կապ տեղական ներկայացուցչության հետ: Կարող եք այցելել yandex.ru կայքը եւ տեսնել կոնտակը մեր գրասենյակի Ամստերդամում, Կիեւում»,- ասաց Տիգրան Խուդավերդյանն ու նշեց, որ հիմա Յանդեքսը Հայաստանում ներկայացված չէ որպես իրավաբանական սուբյեկտ:

Armtimes.com-ի դիտարկմանը, որ ընկերությունը մուտք գործելով հայկական շուկա դեմպինգ է իրականացրել, նա արձագանքեց. «Ոչ, մենք այդպես չենք մտածում: Որոշումը պարզ է: Ես չեմ ցանկանում անցում կատարել իրավական հարաբերություններին, «Յանդեքսը» այնպիսի տարիֆ ունի, որը պրակտիկայում ունեն Երեւանի բոլոր խաղացողները: Միակ տարիֆը, որը կա ողջ Երեւանում, դա հակառակ «բնավորությունը» ունի: Եթե հարցնեք տաքսու վարորդներին, տաքսին վարորդներին գումար է վճարում: Այսօր տաքսու վարորդները, որոնք մեր համակարգում են աշխատում, ստանում են լրացուցիչ գումար»: Նշենք, որ խոսքն այն մասին է, որ այս ընկերության տաքսիները մինիմալ վճարը սահմանել են 200 դրամ կլիոմետրի համար, սակայն վարորդին հավելավճար են տրամադրում, եթե ուղեւորը 2 կիլոմետրից ավելի չի ցանկանում գնալ:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ՝ Հայաստանում հարկ վճարու՞մ են, ընկերության տնօրենն ուշագրավ պատասխան տվեց. «Առայժմ «Յանդեքսը» չի վաստակել գումար Հայաստանում: Ամբողջ գումարը վաստակել են տաքսու վարորդները, տաքսու պարկերը, դիսպետչերական ծառայությունները, որոնք գրանցված են Հայաստանում, վճարում են հարկեր, գնում են լիցենզիա: Մենք այս ընթացքում միայն գումար ենք ներդնում նախագծի վրա: Իհարկե, մի որոշ ժամանակից հետո մենք կվաստակենք, հիմա պատրաստում ենք ընկերությունը գրանցման»: Ներդրումների մասին մեր հարցին ի պատասխան էլ Տիգրան Խուդավերդյանը հստակ թիվ չասաց, միայն նշեց, որ այն մի քանի միլիոն դոլար է կազմում:

Տպել
3108 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև