Մենք մնում ենք ընկերներ Արայի հետ. Արամ Սարգսյանը՝ իր լիազորությունների դադարեցման մասին

Տեղեկացրել ենք՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր իր դիմումի համաձայն վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահի լիազորությունները:

Պաշտոնական հաղորդագրությունում նա իր այդ քայլը բացատրել է նրանով, որ անհրաժեշտ է համարում կենտրոնացնել ջանքերը գալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար:

- Պարոն Սարգսյան, դուք նախորդ ընտրություններին էլ եք մասնակցել, բայց չեք հրաժարվել Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահի լիազորություններից: Ուստի տպավորություն է, որ այլ խնդիր կա:

- Որովհետեւ այս անգամ շատ ավելի կարեւոր ենք համարում ընտրություններին դաշինքով հանդես գալը եւ լուրջ նախապատրաստվելու խնդիր կա, իրոք լուրջ: Եվ բացի դրանից, պարզ է, որ ես պետք է կենտրոնացնեմ իմ ամբողջ հնարավորությունները կուսակցության խնդիրները կարգավորելու համար:

- Ո՞ր ուժի հետ եք դաշինք կազմում, կա՞ արդեն համաձայնություն:

- Ոչ, որ լիներ՝ կհայտարարեինք: Քննարկումների, բանակցությունների գործընթացում ենք, որի մասին առաջիկայում մենք ձեզ կասենք:

- Խոսվում էր, որ դուք Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հետ եք ընտրություններին մասնակցելու: Երկար քննարկումներից հետո վերջերս Աբրահամյանը հայտարարեց, որ չի մասնակցելու 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Տպավորություն է, որ նրա այս հայտարարությունն է ազդել փոխնախագահի լիազորություններից հրաժարվելու ձեր որոշման վրա:

 - Արա Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցելու ընտրություններին եւ պատճառն ասաց: Իսկ ինձ վրա չեն ազդում այդպիսի որոշումները: Ուղղակի հաշվի առնելով, որ մենք կարող է եւ համագործակցության գնայինք ընտրություններին, բայց ինքը չի գնում (ընտրությունների-խմբ.) եւ ես, իհարկե, անհրաժեշտություն ունեմ ուժեր կենտրոնացնել այստեղ, դրա համար, ուրիշ պատճառ չի կարող լինել: Մենք եղել ենք եւ մնում ենք ընկերներ Արայի հետ, որեւէ խնդիր չկա:

- Նա դեմ չի՞, որ դադարեցնեք ձեր լիազորությունները:

- Մենք այդ մասին համաձայնության ենք եկել շատ վաղուց, որ իմ քաղաքական գործունեությունը չի առնչվում հասարակականի հետ: Այնպես որ որեւէ խնդիր չկա, առավելեւս, որ ինքն էլ է հիմա զբաղված իր առողջական խնդիրներով:

- Նա դե՞մ է եղել, որ դուք մասնակցեք ընտրություններին:

- Ո՞նց կարող է դեմ լինել. էսքան տարվա ընթացքում տեսե՞լ եք, որ ես իմ ինքնուրույնությունը կորցրած լինեմ:

- Միգուցե հենց ինքնուրույնությունը չկորցնելու համա՞ր է ձեր այս քայլը:

- Նորից եմ կրկնում, ես որեւէ մեկից կախված չեմ եւ կախված չեմ եղել: Կենսագրությունս նայեք ու կտեսնեք, որ ես երբեւէ այդպիսի խնդիր չեմ ունեցել:

Տպել
2754 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են