Երևան
16 °C
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպեց «Աշտարակ կաթ» ընկերության պոտենցիալ գնորդին՝ Արտակ Ասատրյանին: Մոտ 20 րոպե նրա հետ ունեցած փակ հանդիպումից հետո Սուրեն Կարայանի տեղակալ Տիգրան Խաչատրյանն ու «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար, Արտակ Ասատրյանի ղեկավարած ընկերության ներկայացուցիչ Արտակ Ավագյանը փորձեցին պատասխանել լրագրողների հարցերին:
Ըստ Արտակ Ավագյանի, ներդրում կատարող Արտակ Ասատրյանը ներկայացնում է ամերիկյան «Ադրա Ռեմար» ընկերությունը: «Ինքը գործում է Միացյալ նահանգներում: Համաշխարհային կազմակերպություն է: Թե ինչ կազմակերպությունով ենք սկսում այստեղ վերջնական արտադրությունը դեռ հայտնի չի, քանի որ հիմա ամբողջ գործընթացը դեռ տեղի չի ունեցել»,- կցկտուր ասաց Արտակ Ավագյանը՝ նշելով, որ առքուվաճառքն ու վարձակալությունը դեռ չեն ավարտել:
Armtimes.com-ի հարցին ի պատասխան նա ասաց, որ Արտակ Սարգսյանը «Պարգեւ» ՍՊԸ-ի հիմնադիրներից չի հանդիսանում: Ավելի վաղ մենք գրել էինք, որ «Պարգեւ» ՍՊԸ-ն կապված է գոմեշի մսի ներկրման հետ, իսկ Արտակ Ասատրյանն այդ ընկերության հիմնադիրներից մեկն է:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալից էլ հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ քննարկմանը ներկա չէ «Աշտարակ կաթ»-ի ներկայացուցիչներից որեւէ մեկը. «Այս քննարկումը տեղի է ունենում նախարարությունում, որովհետեւ խնդրի հասարակական հնչեղությունը շատ բարձր է: Առաջին հերթին, ապա՝ որովհետեւ սա եղել է ապրանքանիշ, որն ունի լայն սպառում, աշխատակիցների մեծ քանակ, 3-րդ՝ ունի գործընկերների քանակ, որոնք գյուղացիներ են»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
Արտակ Ավագյանն էլ հայտարարեց, որ արդեն իսկ «Աշտարակ կաթ» մակնշմամբ թողարկվել է բարձր որակի արտադրանք: «Նույն ծավալով են մատակարարվել, որովհետեւ մենք չենք ուզում կորցնել ոչ մի գնորդի»,- ասաց Արտակ Ավագյանը:
Անդրադառնալով գյուղացիներից մթերած եւ չվճարած կաթի դիմաց գոյացած պարտքերի մարման հարցին, Ավագյանը նշեց, որ փորձում են գյուղացիներին օգնել պարտքերը մարելու մասով: «Մենք չենք կարող այս պահին միանգամից իրենց նախկին բոլոր պարտքերը մարել: Մթերում-մարում, բոլորի հետ անհատական փորձում ենք համաձայնության գալ առանց ոչ մեկին նեղացնելու: Պարտքը կազմում է մոտավորապես 180 միլիոն դրամի կարգի»,- ընդգծեց Արտակ Ավագյանը:
«Ադրա Ռեմար» ընկերությունից կոնտակտային տվյալ ունենալու լրագրողների բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ Արտակ Ավագյանն անդրդվելի էր, ոչ մի հեռախոսահամար չփոխանցեց՝ առաջարկելով օրեր անց զանգահարել «Աշտարակ կաթ» ընկերության հեռախոսահամարներին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ