Պարարտանյութի շուկան պետք է բացենք. գյուղատնտեսության նախարար (տեսանյութ)

01/12/2016 schedule17:16

Բոլոր պետական մարմիններն այսօր աշխատում են, որ թուրքական լոլիկների ներկրման հարցը պարզաբանեն: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով ջերմոցային տնտեսություններ ունեցող գյուղացիների պնդումներին, թե Հայաստանը Թուրքիայից ապօրինի լոլիկ է ներմուծվում, որն ավելի էժան է եւ խոչընդոտում է տեղական լոլիկի վաճառքին:

«Հենց պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ ենք խոսել: Ինքը հանձնարարություն է տվել մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետին, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնի, եթե կա այդպիսի բան»,- ասաց Իգնատի Առաքելյանը՝ նշելով, որ երեկ հանդիպել է  Ջերմոցային տնտեսության ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանին եւ առաջարկել, եթե կան փաստեր, ապա թող ներկայացնեն: «Թե՛ սննդի անվտանգության պետական ծառայությունը, թե՛ պետեկամուտների կոմիտեն պատրաստ են գնալ այդ հասցեով եւ շարունակել ուսումնասիրությունը»,- նշեց գյուղատնտեսության նախարարը:

Անդրադառնալով պարարտանյութի ներկրման խնդրին, նա առաջարկեց դիմել հենց ՏՄՊՊՀ-ին: «Ես գնահատողը չեմ, եւ վերլուծողը չեմ: 2016 թվականին եղել է մրցույթ, նախորդ տարիներին եղել է կառավարության որոշում, թե ոնց պետք է անցկացվի: Հաջորդ տարվա համար հիմա մտածում ենք ինչ ենք անել: Իմ տրամադրությունը միտված է նրան, որ շուկան բացենք, ընդհանրապես պարարտանյութի սուբսիդավորում չանենք, թույլ տանք ով ուզենա բերի: Մենք հիմա բանակցում ենք բոլոր ցանկացողների հետ՝ հասկանանք, թե ինչ գնային ազդեցություն կունենա շուկայում պարարտանյութի գնի վրա: Ֆերմերի համար չպետք է թանկանա պարարտանյութը ու, ըստ դրա, սուբսիդավորման մեխանիզմը պետք է մշակենք այնպես, որ դա լինի թափանցիկ»,- հայտարարեց Իգնատի Առաքելյանը՝ չցանկանալով խոսել այս խնդրում ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մերձավորների մասնակցության մասին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
1731 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել