Ոստիկանության «Կոնտինենտտեքս» ՓԲԸ աշխատակիցները բաց նամակ են գրել վարչապետ Կ. Կարապետյանին

Ոստիկանության «Կոնտինենտտեքս» ՓԲԸ աշխատակիցները բաց նամակ են գրել վարչապետ Կարեն Կարապետյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգարժան պարոն Կարեն Կարապետյան

Կրկին ու կրկին դիմում ենք Ձեզ, ներկայացնելով ՀՀ ոստիկանության «Կոնտինենտտեքս» ՓԲԸ աշխատակիցներիս մտահոգությունները՝ չվճարված աշխատավարձերի շուրջ: Հայտնում ենք Ձեզ, որ 3 տարի է՝ մեր ֆաբրիկան լուծարվել է, սակայն մինչ այժմ չենք ստացել մեր 7 ամսվա աշխատավարձը, ինչպես նաեւ վերջնահաշվարկը:

Վերջերս «Հայկական ժամանակ« օրաթերթի ահազանգից հետո, «Ազատություն» ռադիոկայանի հրավերով, ուղիղ եթերում վերջապես հնարավորություն ունեցանք հանդիպելու ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ Ա. Ասլիկյանի եւ պետական բաժնեմասի կառավարման վարչության պետ Ա. Մելիք-Իսրայելյանի հետ, սակայն նրանց պատասխանները, մեղմ ասած, մեզ չգոհացրեցին:

Բանն այն է, որ ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանը, «օրենքի ուժով» հիմնավորում է, որ ՀՀ ոստիկանությունը մեզ աշխատավարձերի պարտք չունի, սակայն նրա պատասխանները հակասում են միմյանց: Ինչպես է ստացվում, որ ոստիկանությունը պարտավորություններ եւ պարտքեր չունի աշխատողների աշխատավարձերի վճարման հարցում, եթե ընկերությունը Պետռեգիստրում գրանցված է ՀՀ ոստիկանության «Կոնտինենտտեքս» ՓԲԸ անվանումով: Իսկ այդ պարտքերն էլ գոյացել են աշխատելու ընթացքում, երբ ընկերությունը ոստիկանության ենթակայությամբ էր գործում եւ կատարում էր նրա պատվերները:

ՀՀ ոստիկանությունը պնդում է, որ հարցը վերջնականապես լուծված է, բայց ոչ՝ կոլեկտիվը: Համարում ենք, որ հարցը մնաց անպատասխան ու թերի: Ինչքանո՞վ են ֆաբրիկայի աշխատակիցները մեղավոր, որ տնօրեն Սամվել Բեքչյանը կանխամտածված չի մարել հարկային բյուջետային պարտականությունները՝ ֆաբրիկան լուծարման տանելու նպատակով եւ այժմ քրեական հետախուզման մեջ է: Կամ, որ շենքը կոլեկտիվից թաքուն օտարվել, վաճառվել է:

Պարոն Ասլիկյանը նշում է. «Ընկերությունը մասնավորեցնելու 100 տոկոս բաժնեմասը պետությանն է եւ տեխնիկական վերազինումը բացառապես կարող էր կատարել պետությունը՝ իր բյուջեի հաշվին»: Ուրեմն, եթե այդպես է, մենք ՝ աշխատակիցներս, պահանջում ենք, որ պետությունը էլ նույն ջանասիրությամբ ստանձնի մեզ պարտք մնացած աշխատավարձի խնդիրը:

Իսկ գույքի կառավարման վարչությունը հայտնում է, որ իրենք անելիք չունեն ընկերության հետ: Ինչ է ստացվում, ֆաբրիկայի շենքը քանդել են, տեղում էլիտար շենք է կառուցվում, ոստիկանությունն էլ պարտավորություններ չունի մեր նկատմամբ եւ նույնիսկ ցանկություն՝ հետախուզման մեջ գտնվող տնօրեն Բեքչյանին հայտնաբերելու մեջ: Երբ այս հարցն ուղղեցինք պարոն Ասլիկյանին, վերջինս հռետորական պատասխան տվեց ու հորդորեց.

«Աշխատակիցները պետք է լցվեն համբերությամբ եւ սպասեն մինչեւ աճուրդների ավարտը»: Չնայած, որ անձամբ Ասլիկյանն էլ տեղյակ է, որ առանց այն էլ հնամաշ գույքն անպիտան է, ժանգոտված եւ վաճառքի ենթակա չէ: Այնուհետեւ հավելեց. «Իսկ եթե այդպես է, ցավոք սրտի, Ձեր պարտքերը կհամարվեն մարված ու աշխատավարձ չեք ստանա, դա է օրենքը»: Այստեղ հարց է առաջանում, եթե օրենքով այդպես խիստ կիրառվում է, ինչպես պետական պաշտոնյան է ասում. «առաջին ու վերջին հոդվածներով մեզ մոտ կանոնակարգված է», ապա հուշեք, ո՞ր օրենքով առաջնորդվենք մենք:

Քանի որ օրենքներն ունեն իրենց ենթակետերը, մի դեպքում կիրառել, մյուսով՝ հակասել, ուրեմն թող պետական մարմինները շրջանցեն օրենքն իրենց ենթակետերով, ելք գտնելու մեր աշխատավարձերը վճարելու հարցում: Ստացվում է, ոստիկանությունը նույն ոճով շրջանցում է նաեւ 24 մլն դրամ աշխատավարձի պարտք, որը համարում են «սխալ ձեւակերպված թվեր»:

Հարց. ո՞ր մի օրենքում է գրված, որ շարքային աշխատողին, իր պարտականությունները կատարելուց հետո, աշխատավարձ չվճարեն: Չէ, որ մենք կատարել ենք իրենց պատվերը, պահանջարկը: Մեր խնդիրը չէ, թե ով կվճարի, մենք՝ յուրաքանչյուրս, բանվոր ենք ու անապահով խավից: Այդ գումարները կենսական են մեզ համար:

Հարգարժան վարչապետ, գուցե դուք հուշեք, թե՞ վերջապես ումից պահանջենք մեր չվճարված աշխատավարձերը: Մենք խնդրում ենք եւ պահանջում աշխատավարձերը վճարելու խելամիտ լուծում գտնել, արդարացի ու անկողմնակալ մոտեցմամբ:

Պարոն Կարապետյան, վստահելով Ձեզ եւ ելնելով վերոգրյալից դիմում ենք Ձեզ օգնելու խնդրանքով, ՀՀ աշխատավորի խախտված իրավունքների վերականգնման եւ տարիների աշխատանքով ձեռքբերված մեր աշխատավարձի պարտքը փոխհատուցելու հարցում:

Կանխավ շնորհակալությամբ եւ խորին հարգանքով»:

Տպել
2377 դիտում

Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը ներգրավվել է որպես իրավահաջորդ՝ փոխարինելով տուժողի հորը

Դեկտեմբերի 13-ին Երևանում կկատարվեն երթեւության կազմակերպման փոփոխություններ

Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր. ՔՈ հայտարարությունը

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձակուրդ է գնում

Փրկարարները կանխել են 9-րդ հարկից նետվել սպառնացող մարդու ինքնասպանության փորձը

Փոխվարչապետի որոշմամբ սահմանվել են քաղծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները

Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 4 ժամից. նա մասնակցել է նիստին եւ հայտարարություն արել

Ժամը 20:00-ի դրությամբ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Արայիկ Հարությունյան

Ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն ա. Սաշիկ Սարգսյանի որդու համար պարզ չէ մեղադրանքի էությունը

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ԺՊ

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

Գոռ Մինասյանը ճանաչվել է Գյումրու 2018-ի լավագույն մարզիկ

Չարենցավանում Փաշինյանը հորդորեց դասի գալ, մարզպետը նշանակեց տնօրենին, ծնողները դժգոհ մնացին

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար

Բքի և վատ տեսանելիության պատճառով Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է

Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ

Հայ ծնողների կողմից Ռուսաստանում լքված 3 ամսական փոքրիկը տեղափոխվեց Հայաստան (տեսանյութ)

Որ ընկերություններին եւ որ հանքերեւակումների համար է լիցենզիաներ տրամադրել Արամ Հարությունյանը