«Ֆիլիպ Մորիսը» ուզում է շուկայից հանել «Արարատը», բայց օրենքը մեր կողմից է. «Գրանդ Տոբակո»

01/12/2016 schedule19:59

«Գրանդ Տոբակո» ընկերությունը վերջերս դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ «Ֆիլիպ Մորիս» ընկերության պատճառով ՌԴ տարածքում հանդիպել է իրացման խոչընդոտների:

Խնդիրն այն է, որ «Ֆիլիպ Մորիսը» դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ «Գրանդ Տոբակոյի», այն հիմքով, իբր վերջինս արտադրում է իր «Մալբորո» ապրանքանիշին շփոթության աստիճան նման «Արարատ» անվանումով սիգարետները: Պարզվել է, որ «Ֆիլիպ Մորիսը» Մոսկվայում մի շարք խոշոր խանութների հետ կնքել է պայմանագրեր, որպեսզի վերջիններս իրացնեն միայն իր արտադրանքը եւ դադարեցնեն համագործակցել «Գրանդ Տոբակոյի» հետ՝ հանելով վերջիններիս արտադրանքը շրջանառությունից:

«Գրանդ տոբակո» ընկերության իրավաբան Նիկոլայ Հակոբյանն այն կարծիքին է, որ «Ֆիլիպ Մորիսն» իրականում նպատակ է դրել «Գրանդ տոբակոյին» հանել շուկայից՝ զբաղեցնելով նրա տեղը: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.

- Պարոն Հակոբյան, որեւէ քայլ ձեռնարկեցի՞ք ձեր ընկերության շահերը եւ իրավունքները պաշտպանելու առումով:

- Մենք պաշտպանվելու խնդիր չունենք, առավելեւս որեւէ մեկի առջեւ խոչընդոտ չենք հարուցել: Այլ հարց է, որ «Ֆիլիպ Մորիսը» դիմել է դատարան, Մոսկվայում փորձում է շուկայից հանել մեր «Արարատը», մենք էլ պայքարում ենք: «Մորիսը» գտնում է իբր թե «Արարատ» սիգարետի ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է իրենց Marlboro»-ին, այնինչ բոլորին էլ ակնհայտ է, որ շփոթության աստիճան նմանություն չկա:

- Դատական նիստերն ի՞նչ ընթացք են ունենում:

- Նոյեմբերին է տեղի ունեցել վերջին դատական նիստը, քննությունը դեռ չի ավարտվել:

- Հայաստանի իշխանությունները, նույն ՏՄՊՊՀ-ն, որին դուք դիմել էիք, օգնո՞ւմ են «Գրանդ տոբակո»-ին՝ իրավունքների պաշտպանության հարցում: Բավարա՞ր եք համարում ջանքերը:

- «Գրանդ տոբակոյին» օգնել ասվածը ճիշտ արտահայտություն չի, ավելի ճիշտ կլինի ասել, որ մենք «Ֆիլիպ մորիսի» գործողություններում նկատեցինք հակամրցակցային օրենսդրության խախտում, ահազանգեցինք ՀՀ ՏՄՊՊՀ, որի նախագահ պարոն Շաբոյանն էլ հարցը ներկայացրեց ՌԴ հակամենաշնորհային ֆեդերալ ծառայություն: ՌԴ այդ կառույցը եւս «Ֆիլիպ Մորիսի» կողմից հակամենաշնորհային օրենսդրության խախտման հատկանիշներ տեսավ եւ միջնորդություն ներկայացրեց Մոսկվայի արբիտրաժային դատարան, որպեսզի իրենց ներգրավեն երրորդ անձի կարգավիճակով: Այդ միջնորդությունը դեռ քննարկման փուլում է:

- Պարոն Հակոբյան, որպես ԵՏՄ անդամ երկրի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ-ի կողմից նման վարվելակերպը:

- Ես փաստաբան եմ, իրավաբան, ձեր հարցի պատասխանն ավելի շատ քաղաքական պատասխան է ենթադրում: Ինչ վերաբերում է օրենքին՝ մենք ճիշտ ենք, առավելեւս որ ԵՏՄ պայմանագրով անդամ երկրների տարածքում տնտեսվարողները պետք է ունենան մրցակցային նույն հնարավորությունները եւ գործունեության հավասար պայմանները: 

- Սպասելիքներ ունե՞ք Մոսկվայի դատարանից:

- Եթե պայքարում ենք, չենք կարող սպասելիքներ չունենալ: Առավելեւս՝ օրենքը մեր կողմից է:

Տպել
8557 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ