Լեւոն Աբգարյան. ոչ ամուսնացած էինք, ոչ էլ ամուսնալուծվել ենք

02/12/2016 schedule19:32

Լեւոն Աբգարյան-Գաբի հայտնի զույգը բաժանվել է: Այս մասին հայտնի դարձավ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, երբ համացանցում սկսեցին լուրեր տարածվել: Armtimes.com-ի հետ զրույցում Լեւոն Աբգարյանը հաստատեց, որ իրենք այլեւս միասին չեն, սակայն ցանկացավ ուղղել տարածված կարծիքը, թե նրանք ամուսնալուծվել են: Նա ընդգծեց, որ իրենք չեն ամուսնալուծվել, քանի որ ամուսնացած երբեք չեն եղել:

«Ընտանիք երբեք չի եղել, ամուսնություն երբեք չի եղել: Սխալ է, որ օգտագործում են ամուսնալուծություն բառը, ամուսնալուծություն չի եղել: Մենք եղել ենք ընկեր-ընկերուհի, ծնվել է երեխա՝ Ծիրանեն, ես հայրությունը ճանաչել եմ, այդքան բան: Ես ապրում եմ տիեզերական օրենքներով. եթե սիրում ես ուրեմն պետք է միասին չապրեք, որովհետեւ սերը կորում է, երբ դառնում է ապահովված: Եթե ամուսնանաս, սերը կկորի, հենց սերն ապահովես կկորի, այն կդառնա հարգանք, պատիվ, սովորույթ: Սերն անապահով պետք է լինի, դա տիեզերական բանաձեւ է: Եթե քո տանն է, արդեն գիտես, որ ապահովել ես, մտածում ես՝ գնամ տուն այնտեղ է, կամ ճաշ է եփում, կամ լվացք անում, արդեն լրիվ ուրիշ որակ է դառնում: Իսկ երբ միշտ կորցնելու վտանգը կա, սերը մնում է»,- պարզաբանեց Լեւոն Աբգարյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ Գաբին գիտեր ֆեյսբուքի իր գաղտնաբառը եւ անընդհատ փոխում էր իր կարգավիճակը՝ դարձնելով ամուսնացած է, ինքն էլ անընդհատ ստիպված էր լինում դարձնել՝ ամուրի է:

Լեւոն Աբգարյանը Գաբիից մեծ է 37 տարով: Նա կարծում է, որ դա պատճառներից մեկն է, որ իրենց միությունը չստացվեց: Նրանք տարբեր աշխարհներից են:

«Ճիշտը որ ասեմ, ինքը շատ ինձ չհամապատասխանող, շատ պրիմիտիվ է: Իմ կատեգորիայի, իմ աշխարհայացքի մարդ չէ: Բանն այն է, որ տարիքային շատ մեծ տարբերություն էր՝ անսովոր: Լինում է 20-25, 30 տարի, մեզ մոտ գրեթե 40 էր... բայց դա նշանակություն չունի, որովհետեւ ես ինձ այնպես եմ զգում, կարծես 16 տարեկան լինեմ, եւ ամեն օր շփվում եմ իրենից ջահել 13, 14, 15 տարեկան մարդկանց հետ: Դա է իմ կյանքը՝ թռվռալով, ծիտիկի պես: Այնպես որ դա չէր կարող երկար շարունակվել»,- ասաց նա:

Լեւոն Աբգարյանը եւ Գաբին միասին ապրել են 1 տարուց քիչ ավելի: Նրանց դուստրը՝ Ծիրանեն, 7 ամսական է: Նա եւ Գաբին բաժանվելուց հետո լավ հարաբերություններ են պահպանել: Լեւոն Աբգարյանը նշում է, որ իր կյանքում նոր կին չկա:

Տպել
6736 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ