Պոլիկլինիկաները կարող է դառնան վճարովի. առողջապահության նախարարությունը հաշվարկներ է անում

05/12/2016 schedule09:30

Հնարավոր է` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունները նորից դառնան վճարովի: ՀՀ առողջապահության նախարարությունն, իհարկե, առայժմ նման մտադրություն չի հայտնում, բայցեւ չի բացառում այդ հեռանկարը:

Ներկայումս իրականացվում են ուսումնասիրություններ` գնահատելու նշված փոփոխության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը:

«Կոնկրետ խնդիր այս պահին չկա, դեռ հաշվարկներ եւ հետազոտություններ են կատարվում: Բոլոր տիպի սցենարների վերաբերյալ հաշվարկներ անում ենք: Այսինքն` հաշվարկ անողին չենք կաղապարում մի ինչ-որ ուղղությամբ, բայց որեւէ մոտեցում կամ ձեւավորված կարծիք դեռ չկա»,- մեր հարցին պատասխանելով` ասաց առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը: 

Դիտարկմանը, որ ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում տրամադրվող բուժօգնության որակի խնդիր առկա էր թե այդ ծառայությունների վճարովի եղած ժամանակ, եւ թե կա հիմա, հետեւաբար արդյոք այդ տեսանկյունից նո՞ւյնպես խնդիրը դիտարկվում է, փոխնախարարն արձագանքեց. «Բոլոր տեսանկյուններից է նայվում, որակ-գին սցենարներ են մշակվում, եթե վճարովի լիներ, ինչպես կլիներ, ռեալ արժեքը ինչքան է, թերագնահատված է, գերագնահատված է... Հիմա ուղղակի այդպիսի հետազոտման փուլում ենք»:

Որոշակի արդյունքներ ու հետագա քայլերի վերաբերյալ որոշակի կարծիք, ըստ նրա, կլինեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: «Կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում արդեն առաջին արդյունքները կունենանք: Չեմ ասում` վերջնական եզրակացություն, որովհետեւ դա հսկայական աշխատանք է, բայց ինչ-որ տեսակետ կլինի` ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունները պետք է վճարովի դարձնել, թե չէ»,- եզրափակեց փոխնախարարը:

Մոտավորապես տասը տարի առաջ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունը բնակչության բոլոր խավերի համար անվճար դարձավ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանի պաշտոնավարման շրջանում (2003-2007 թվականներ): Դավիդյանն այսօր էլ շարունակում է մնալ այն համոզմանը, որ դա ճիշտ մոտեցում է ու չպետք է առողջության պահպանման առաջնային օղակում ծառայությունները դարձնել վճարովի, եթե անգամ դա վերաբերի միայն սոցիալապես ապահովված խավին:

«Ես չգիտեմ, որ հնարավոր է դառնա վճարովի, համենայնդեպս, ես գիտեմ, որ առաջին բուժօգնությունը պետք է լինի անվճար: Եթե առաջին բուժօգնությունը դառնա վճարովի, դուք պատկերացնո՞ւմ եք, որ մարդիկ արդեն քիչ կգնան պոլիկլինիկա կամ ուղղակի չեն գնա»,- ասաց նա: Իսկ այդ դեպքում հիվանդությունները, վաղ չհայտնաբերվելով, կզարգանան ու կխորանան: «Ինչ-որ առանձին ծառայություններ, ասենք թե ստոմատոլոգիա, նեղ մասնագիտություններ եւ այլն, կարող են լինել վճարովի, բայց պոլիկլինիկաները պետք է լինեն անվճար»,- հաստատեց նախկին նախարարը:

Նորայր Դավիդյանը չի ժխտում, որ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նկատմամբ որակի առումով առկա է բնակչության անվստահություն: «Դա էլ գոյություն ունի, իհարկե, չգիտեմ ինչի համար: Բայց եթե նույնիսկ այդպես է, պոլիկլինիկան պետք է լինի անվճար, ինչպես շտապօգնությունը, որը անվճար է ոչ միայն անապահով մարդկանց համար: Պոլիկլինիկական ծառայությունները վճարովի դարձնելը իմ կարծիքով կլինի սխալ: Բոլոր խավերի համար էլ այն պիտի լինի անվճար: Տարբերակում մտցնելն այնպիսի պրոբլեմային հարց է: Ինչպես է որոշվելու` ում համար պետք է անվճար լինի, ում համար՝ վճարովի: Ես չեմ պատկերացնում, ինչ կրիտերիայով պիտի դա արվի»,- շարունակեց Նորայր Դավիդյանը: Իսկ այն հանգամանքին էլ, թե ե՛ւ շտապօգնությունը ե՛ւ պոլիկլինիկական ծառայությունները հաճախ միայն անունով են անվճար, նախկին նախարարը պատասխանեց. «Դա ուրիշ հանգամանք է»:

Առողջապահության մեկ այլ նախկին նախարար՝ Արարատ Մկրտչյանը, որն այդ պաշտոնում աշխատել է 2000-2003 թվականներին, կիսում է Նորայր Դավիդյանի կարծիքը եւ նշում, որ առողջության պահպանման առաջնային օղակում ծառայությունները համատարած պետք է լինեն անվճար: Բայց մինչ այդ նա խնդրին անդրադարձավ քաղաքական տեսանկյունից` հիշելով, որ ժամանակին կոալիցիոն կառավարության մաս կազմող Հանրապետական եւ Դաշնակցություն կուսակցությունները (վերջինս կրում էր առողջապահության նախարարի պորտֆելը) գնացին վերոնշյալ ծառայությունները անվճար դարձնելու ճանապարհով, իսկ Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ էլ Հանրապետական կուսակցությունն իր ծրագրում ամրագրեց դրա շարունակականությունը:

«Հիմա առաջին հերթին հարց է առաջանում` քաղաքական որոշում կկայացնե՞ն այն ժամանակ նորից կոալիցիոն կառավարությունում եղած Հանրապետականը եւ Դաշնակցությունը, մոռացության կտա՞ն իրենց մշակած ու ներդրած ծրագիրը եւ քաղաքական ռեւերս կանե՞ն դեպի վճարովի համակարգ: Սա` քաղաքական առումով: Իսկ կազմակերպական տեսանկյունից շատ դժվար է բաղդատել, թե ում համար ծառայությունները լինեն անվճար եւ ում համար՝ վճարովի: Մասնակի վճարովի դարձնելու դեպքում էլ սահմանները լղոզված են լինելու: Եթե որդեգրել էին այս մոտեցումը, գոնե կարողանային ֆինանսական միջոցները հիմնականում ուղղել առաջնային բուժօգնության համակարգ, որպեսզի ֆինանսական ապահովվածություն լիներ: Գտնում եմ, որ դա ամենամատչելի եւ բնակչությանը մոտ կանգնած ծառայությունն է: Որ պահպանվի եւ զարգացվի որպես ամենահասանելի անվճար բուժօգնությունը, ճիշտ կլինի: Չփորձեն նորից գնալ հետ, եւ ստանանք այն, ինչ որ ունեցել ենք»,- ասաց Արարատ Մկրտչյանը:

Նա նույնպես ընդունում է, որ պոլիկլինիկական ծառայությունների որակի նկատմամբ կա որոշակի անվստահություն: Եվ որպեսզի պահպանվի ու զարգանա առաջնային բուժօգնության համակարգը, Արարատ Մկրտչյանի կարծիքով՝ պետք է կատարել ֆինանսական միջոցների վերաբաշխում, ունենալ կրթված ընտանեկան բժշկի ինստիտուտ:

«Քաղաքակիրթ աշխարհում քաղաքացին առաջին հերթին դիմում, զննվում եւ հետազոտվում է իր ընտանեկան բժշկի կամ տեղամասային թերապեւտի կողմից: Առաջին դուռը պոլիկլինիկայինն է, որը նա պետք է թակի: Իդեալականը դա է: Քաղաքակիրթ աշխարհում դուք չեք տեսնի, որ մարդը, առանց միջնորդ օղակի` շտապօգնության կամ պոլիկլինիկայի բժշկի, անմիջապես դիմի հիվանդանոց: Բայց մենք ինչ ենք անում: Այն հիվանդության տեսակը, որը ավելի մատչելի է, կարելի է բուժել ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում կամ ընտանեկան բժշկի մակարդակով, դա անտեսում ենք եւ անմիջապես գնում թանկարժեք բուժօգնություն ստանալու: Ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում առաջընթաց ունենալու համար պետք է ունենալ ֆինանսավորման բավարար վիճակ եւ կրթված ընտանեկան բժշկի ինստիտուտ: Ընտանեկան բժշկի ինստիտուտը դժբախտաբար վերջին տասը տարիների ընթացքում հետ է մղվել մեր երկրում: Եթե 2004-2005 թվականներին զարգացում ուներ, դրանից հետո չգիտես ինչու հրաժարվեցին, նորից սկսեցին այս բարդ, ծախսատար հիվանդանոցային բուժօգնության ուղղությամբ ներդրումներ անել, որն անգամ հարուստ երկրները իրենց թույլ չեն տալիս»,- արձանագրեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

Տպել
10635 դիտում

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը