Նոր օրենքով Սերժ Սարգսյանը կլքի ԵՊՀ-ն, պետական քննությունն ու վերաքննությունը կվերացվեն

02/12/2016 schedule21:12

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն այժմ լրամշակման փուլում է եւ որի վրա նախարարությունն աշխատել է 2-3 տարի:

Լեւոն Մկրտչյանի փոխանցմամբ, այս օրենքը թույլ կտա հնարավորինս բեռնաթափել կրթության եւ գիտության նախարարության դերակատարությունը եւ ունենալ առավել ազատ համալսարաններ եւ ինքնուրույն բուհական համակարգ: Առայժմ, ըստ նրա, իրավիճակն այնպիսին է, որ ասենք բուհի տարածքի որեւէ հատված վարձակալության տալու համար պետք է լինի նախարարության թույլտվությունը, այնտեղ նույնիսկ պատճենահանման սարք չի կարող գործել, եթե չկա լիազոր մարմնի համաձայնությունը:

Նոր օրենքի ընդունման դեպքում ոլորտում սպասվում են էական ու արմատական փոփոխություններ: Մասնավորապես նախատեսվում է, որ բուհերի կառավարման բարձրագույն մարմինը հանդիսացող խորհուրդները պետք է ապաքաղաքականացվեն: Դրանցում այլեւս չեն ընդգրկվի պետական կամ կուսակցական պաշտոն զբաղեցնող անձինք: Լեւոն Մկրտչյանը կարծում է, որ դա կնպաստի բուհերի ազատությանն ու ինքնավարությանը:

Ներկայում, ինչպես հայտնի է, նշված խորհուրդների անդամների ուղիղ կեսը կառավարության ու ԿԳ նախարարության ներկայացուցիչներ են: Սերժ Սարգսյանն, օրինակ, տարիներ շարունակ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահն է, Տարոն Մարգարյանը` Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի: Օրենքի ընդունումից հետո, փաստորեն, նրանք ու մնացած բոլոր պաշտոնյաները ստիպված կլինեն լքել այդ  խորհուրդները:

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի համաձայն, բուհերի ռեկտորների թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջների մեջ չի լինի այն, որ նրանք անպայման պետք է ունենան գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ կամ պրոֆեսորի կոչում: Ոլորտի պատասխանատուները համոզված են, որ ռեկտորը պետք է լինի լավ կառավարիչ, իսկ փոխարենը մեծացվի գիտական խորհուրդների դերակատարությունը:

«Այսօր մենք ունենք մի մոտեցում, երբ ռեկտորը պետք է լինի ե՛ւ լավ գիտնական՝ առնվազն գիտությունների դոկտորի կոչումով, ե՛ւ լավ կառավարիչ, ինչն այնքան էլ արդյունավետ մոդել չէ: Տարանջատելով տնտեսական եւ ֆինանսական կառավարման հարցերը ակադեմիական խնդիրներից՝ փորձում ենք բարձրացնել նաեւ ամբիոնների դերակատարումը»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

Նրա փոխանցմամբ, նաեւ ամեն ինչ արվելու է, որ բուհերում պետական ավարտական քննություններ այլեւս չլինեն, ինչը, նախարարի գնահատմամբ, այսօր ավելի մեծ կոռուպցիոն ռիսկ է պարունակում, քան ընդունելության քննությունները: Իսկ պետական քննության անհրաժեշտություն, ըստ նրա, ուղղակի չկա, քանի որ գործում է կրեդիտային համակարգը: Որպես ավարտական քննության տարբերակ առաջիկայում կգործի թեզի կամ դիպլոմայինի ձեւաչափը: «Կփորձենք այս տարի ձերբազատվել պետական քննություններից»,- տեղեկացրեց Լեւոն Մկրտչյանը: Վերաքննությունների հնարավորությունը նույնպես նախատեսվում է բացառել:

Տպել
8669 դիտում

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը