Վարկերը պակասելու են. Վարչապետ vs դոնորներ

Երեկվա լրատվական հոսքերի մեջ մի տեսակ աննկատ մնաց մի տեղեկատվություն, որը առաջին հայացքից անկարեւոր մի իրադարձության մասին էր: Բայց միայն՝ առաջին հայացքից:

Խոսքը կառավարության կայքէջում հայտնված մի հաղորդագրության մասին էր, որը նվիրված էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած մի քննարկման: Երեկ նա, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ընդունել էր «մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների»:

Իսկ դոնոր կազմակերպություններ ասելով՝ հասկանում ենք մասնավորապես Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը, Եվրոբանկը եւ այլն: Եվ ուրեմն, ինչի մասին են եղել այդ քննարկումները: Ըստ հաղորդագրության՝ վարչապետը հետեւյալ երեք հարցի շուրջ է խոսել դոնորների ներկայացուցիչների հետ:

Հարց առաջին. «Մենք նախաձեռնել ենք Ծրագրերի իրականացման գրասենյակները՝ ԾԻԳ-երն օպտիմալացնելու գործընթաց: Արդեն լուծարել ենք 5-ը եւ ներկայում սկսում ենք օպտիմալացման հաջորդ փուլը: Ուզում ենք ձեզ հետ այս հարցի շուրջ բանակցել եւ բացատրել մեր նպատակը. ուզում ենք աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ, հաստատուն ծախսերն՝ ավելի պակաս»,- ասել է վարչապետը:

Ինչով է սա ուշագրավ: Ժամանակին ԾԻԳ-երի ստեղծման նախաձեռնությունը հենց դոնորներինն էր: Վերջիններս չէին ցանկանում, որ իրենց տրամադրած վարկային կամ գրանտային գումարները ծախսեին մեր չինովնիկները, շատ լավ իմանալով, թե ինչ կկատարվի այդ գումարների հետ: Այդ գումարները, իհարկե, ներառվում էին պետական բյուջե, բայց դրանց տնօրինումը իրականացնում էին հենց ԾԻԳ-երը: Այնպես չէ, որ ԾԻԳ-երը գերարդյունավետ էին աշխատում, չարաշահումներ չէին լինում, բայց դրանց գործունեության, պատկերավոր ասած՝ պատասխանատվությունը ընկնում էր հենց դոնորների վրա:

Այդ ԾԻԳ-երը ոչ միայն հսկայական գումարներ էին կառավարում, այլ նաեւ հսկայական վարչական ծախսեր ունեին: Վարչապետ դառնալուց հետո Կարեն Կարապետյանը սկսեց կրճատել դրանք, հենց վարչական ծախսերը օպտիմալացնելու նկատառումներով: Դա, բնականաբար, դուր չէր գալիս դոնորներին, եւ երեկվա հանդիպման ժամանակ վարչապետը քննարկել է այդ հարցը: Գոհ են մնացել դոնորները թե ոչ, դեռ հայտնի չէ:   

Հարց երկրորդ. «Վարկեր, վարկային ծրագրեր, դրանց առաջնահերթությունները: Դուք գիտեք, որ մեր արտաքին պարտքի չափը բավական բարձր է, եւ մենք ուզում ենք ձեզ հետ քննարկել ու հաստատել այն առաջնահերթությունները, այն խաղի կանոնները, որով հետագայում առնչվելու ենք վարկերի հետ եւ ընտրություն ենք կատարելու, թե որ վարկային ծրագիրն ենք համարելու առաջնահերթ եւ որ ծրագրերն ենք ֆինանսավորելու»,- հանդիպման ժամանակ ասել է վարչապետը:

Խնդիրն այն է, որ դոնորների տրամադրած վարկերը ծախսվում են ըստ ծրագրերի: Այսինքն, կառավարությունը չի կարող այդ գումարը վերցնել ու ծախսել իր հայեցողությամբ: Կարեն Կարապետյանն էլ լուրջ վերապահումներ ունի այդ ծրագրերի նպատակահարմարության նկատմամբ: Ու հիմա վարչապետը փորձում է արդեն իսկ համաձայնեցված ծրագրերում փոփոխություններ անել: 2017 թվականի ընթացքում Հայաստանը այլեւս չի կարող այնքան վարկեր վերցնել, որքան վերցնում էր վերջին տարիներին:

«Պետական պարտքի» մասին օրենքը սահմանափակումներ է դրել պարտք կուտակելու առումով: Պարտք վերցնելու ընդամենը 400 միլիոն դոլարի ռեսուրս ունի կառավարությունը հաջորդ տարի, եւ վարչապետը փորձում է այդ գումարները ուղղել այնտեղ, որտեղից կկարողանա ավելի արագ արդյունքներ ստանալ եւ կասեցնել հասարակության կողմից իր կառավարության նկատմամբ վստահության կորստի ընթացքը:

Թե կոնկրետ որ ծրագրերի մասին են քննարկումներ եղել, առայժմ հայտնի չէ: Սակայն նոր վարչապետը, մեր տեղեկություններով, լուրջ վերապահումներ ունի նույնիսկ «Հյուսիս-հարավ ավտոմայրուղու» ծրագրի նկատմամբ: Սա այն եզակի ծրագրերից է, որը ոչ թե վարկերով բյուջեի դեֆիցիտ ծածկելու նպատակ ունի, այլ կոնկրետ ինչ- որ ֆիզիկական արժեք է թողնելու: Բայց նույնիսկ պետական պաշտոնյաներն արդեն խոսում են դրա անարդյունավետության մասին:

Ընդամենը 5 տարի առաջ 556 կիլոմետրանոց այդ ճանապարհի կառուցումը գնահատվում էր 960 միլիոն դոլար, հիմա՝ պաշտոնապես արդեն 1.5 միլիարդ դոլար: Իսկ ոչ պաշտոնապես արդեն խոսվում է այն մասին, որ դա մեր սերունդների վրա կնստի 2.4 միլիարդ դոլար, չհաշված վարկերի տոկոսները: Ճանապարհի շինարարությունը պետք է ավարտվեր 2017 թվականին, սակայն աշխատանքի կեսի կեսն էլ դեռ արված չէ: Եթե այս ծրագրի նկատմամբ կան, մեղմ ասած, վերապահումներ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է վերաբերմունքը այն վարկերի արդյունավետության նկատմամբ, որոնք պարզապես լցվել են բյուջե ու «տարրալուծվել» ընդհանուր բյուջետային ծախսերի մեջ:

Հարց երրորդ. «Մինչեւ տարեվերջ՝ մոտ օրերս, մենք ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն կամ, այլ կերպ ասած, բարեփոխումների կենտրոն, որի շրջանակում նախատեսում ենք համագործակցել մաքսիմալ շահագրգռված ուժերի, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ եւ քննարկել՝ ուր ենք գնալու եւ ուր ենք տանելու մեր երկիրը: Քննարկել բոլոր նախաձեռնությունները, ստրատեգիաները, ռեֆորմները, ըստ ոլորտների, երկարաժամկետ, կարճաժամկետ, որպեսզի հստակ հասկանանք՝ որ ուղղությամբ պետք է շարժենք մեր տնտեսությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Սա էլ վերաբերվում է վարչապետի` առկա եւ սպասվող վարկային ռեսուրսները իր կարծիքով ավելի ճիշտ նպատակներին ուղղելու մտադրությանը:

Սրանք շատ կարեւոր հարցեր են անշուշտ, բայց...: Որքանով են դոնորները հակված ընդունելու այս առաջարկները, դժվար, շատ դժվար է ասել: Որքանով են Կարեն Կարապետյանի մտահղացումները ավելի լավը ու ավելի արդյունավետ, քան եղած ծրագրերը, կրկին շատ դժվար է ասել: Ու այստեղ կա հստակ երկընտրանք. եթե դոնորները համակարծիք չլինեն Կարապետյանի հետ, վերջինս պետք է ընտրի` կամ հրաժարվում է վարկային այդ ծրագրերից ընդհանրապես եւ խուսափում նոր պարտքեր կուտակելուց, կամ էլ արտարժույթի որոշակի ներհոսքեր ապահովելու եւ կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար կշարունակի աշխատել «սովորական» ընթացքով:

Տպել
5019 դիտում

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով