«Սասնա ծռեր» խմբավորման և քաղբանտարկյալների հարազատների կոչ-հայտարարությունը

03/12/2016 schedule21:45

Այսօր Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբավորման և քաղբանտարկյալների հարազատների խորհրդաժողով, որի արդյունքում վերջիններս հանդես եկան կոչ-հայտարարությամբ:

«Հայաստանն ու հայ ժողովուրդը իշխանությունը զավթած, օտար ուժերի ծառայության մեջ գտնվող փոքրաթիվ շերտի և նրա հետ համագործակցող հայաստանյան ու սփյուռքյան քաղաքական որոշակի ուժերի` պետականությունը կործանող ու ազգաքանդ գործողությունների արդյունքում հայտնվել են լինելության ծանրագույն ճգնաժամի մեջ: Համայն հայության շահերը այլ պետության շահերին ստորադասող ներքին ու արտաքին քաղաքականության, անհագուրդ թալանի ու շահագործման, համաղետի վերածված աղքատության, համատարած անարդարության և անօրինականության, ժողովրդի դեմ կիրառվող մշտական բռնությունների և որպես դրանց արգասիք` անխուսափելի մարդաթափության աստիճանի հասած արտագաղթի հետևանքով երկիրն ու ժողովուրդը հայտնվել են աննախադեպ սպառնալիքների դեմ հանդիման:

Իր երկրին ու ժողովրդին նվիրված որևե գիտակից հայ մարդ չի կարող անտարբեր մնալ այս սողացող կործանման հանդեպ: Ապրիլյան պատերազմը եկավ ապացուցելու, որ դանակն արդեն իսկ խրվում է ոսկորի մեջ: Մեր զավակները, ամուսինները, հայրերն ու եղբայրները, չհամակերպվելով նման կացությանը, և ի տես այն փաստի, որ վարչախումբն ու նրա օտար տերերը բացառել են այս իրավիճակի փոփոխության ցանկացած խաղաղ ճանապարհ, դիմել են վճռական քայլի` իրենց կյանքն ու ընտանիքների բարեկեցությունը դնելով նժարի վրա:

Զավթված իշխանությունը պահպանելու նպատակով ներկայումս վարչախումբը պատրաստվում է բոլոր անթույլատրելի միջոցներով հերթական կեղծվելիք «ընտրություններին»: Ավելին` մինչ մեր հարազատները գտնվում են անազատության մեջ, սահմանների վրա շարունակվում է թափվել մեր զավակների ու եղբայրների արյունը, մինչդեռ իշխանությունները նոր եռանդով տարփողում են անլուր զոհողությունների գնով ու թանկարժեք արյամբ ազատագրված 7 շրջաններ թշնամուն հանձնելու մասին... Ինչպես որ ամռանը «Սասնա ծռերը» խափանեցին տարածքներ հանձնելու դավադրությունը, այդպես էլ ներկայում և ապագայում մեր ժողովուրդը թույլ չի տալու նման դավաճանություն:

Մենք՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների և մյուս քաղբանտարկյալների հարազատներս, հավատարիմ ենք մնում նրանց իդեալներին, պահանջներին ու զոհաբերությանը: Համոզված լինելով, որ հուսահատությունն ու թևաթափությունն ամենևին վայել չեն մեր ժողովրդին, կոչ ենք անում մեր հայրենակիցներին ու համաքաղաքացիներին նույնպես չհուսահատվել և շարունակել պայքարը՝ առաջնորդվելով երկիրն ու ազատագրված հողը փրկելու գերագույն մտահոգությամբ:

Կո՛չ ենք անում մեր ժողովրդին շարունակել մնալ աննկուն:

Կո՛չ ենք անում բոլոր ազնիվ քաղաքական գործիչներին չտարվել գայթակղությամբ ու ժողովրդին չմղել մոլորության:

Կո՛չ ենք անում մտավորականներին լինել իսկական հայ մտավորական:

Կո՛չ ենք անում սփյուռքի մեր հայրենակիցներին արժանապատիվ կեցվածք ցուցաբերել պետության ու հայրենիքի անունով հանդես եկող հայրենի ու սփյուռքյան նենգադավներին ու գործուն մասնակցություն բերել ազգային համաղետը հաղթահարելու գործին»,- ասվում է կոչ-հայտարարության մեջ:

Տպել
2825 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում