ՀՀ քաղաքացուն Թուրքիայում 2 օր անազատության մեջ պահելուց հետո արտաքսել են

04/12/2016 schedule19:01

Հայաստանում հիմնադրված եւ գործող «Սինջար» եզդիների ազգային միավորում հկ-ի նախագահ Բորիս Մուրազիին արտաքսել են Թուրքիայից առանց բացատրելու, թե ինչի համար: Մուրազին Armtimes.com-ին պատմեց, որ դեկտեմբերի 1-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Ստամբուլ, որտեղից էլ պետք է նստել մեկ այլ ինքնաթիռ եւ գնար Դիարբեքիր: Ըստ մեր զրուցակցի, Դիարբեքիրում պետք է մասնակցեր «Միջագետք» անունը կրող հիմնադրամի բացման արարողությանը, սակայն Ստամբուլում՝ Աթաթուրքի անունը կրող օդանավակայանում նրան մուտքի վիզա չեն տրամադրել՝ պատճառաբանելով, թե առաջին անգամ Թուրքիա այցելելու համար շատ երիտասարդ է: Բորիս Մուրազին մինչ փորձել է պարզաբանում ստանալ մերժման հիմքի մասին, նրան են մոտեցել Թուրքիայի հատուկ ծառայության աշխատակիցներն ու առգրավել համակարգիչը, բջջային հեռախոսը եւ հրավիրել հարցաքննության:

«Ամբողջ ընթացքում առանց իմ թույլտվությունը ստանալու ստուգել են ֆեյսբուքյան հաղորդագրություններս և հեռախոսի մեջ առակա անձնական լուսանկարները: Մոտ մեկ ժամ հարցաքննությունից հետո ինձ տարան օդանավակայանի ոստիկանության բաժանմունք, որտեղից բառիս բուն իմաստով խցկեցին մի փակ սենյակ, որտեղ արդեն ավելի քան 30 մարդ կար՝ մեծ մասը արաբներ, որոնցից մի քանիսն էլ կասկածվում էին Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ»,- մանրամասնեց ՀԿ-ի ներակայցուցիչը:

Նրան այդ սենյակում պահել ե 2 օր՝ թույլ չտալով հեռախոսակապ հաստատի նույնիսկ հարզատների հետ, որից հետո նստեցրել են Երեւան թռչող ինքնաթիռ, որտեղ էլ վերադարձրել են առգրաված հեռախոսն ու համակարգիչը եւ տեղեկացրել, որ ինքը համարվում է արտաքսված (դեպորտ):

«Միանշանակ գնահատում եմ անօրինական քայլ Թուրքիայի Հանրապետության կողմից, քանի որ եթե անգամ իմ կողմից իրավական խախտում է եղել, ինչը ես բացառում եմ, ապա նրանք պարտավոր են ինձ ապահովել անհրաժեշտ թարգամնությամբ և հնարավորություն պետք է տրվեր կապ հաստատել հարազատներիս հետ: Կատարվել է հստակ անօրինականություն և այսօր ես արդեն քննարկում եմ տարբերակներ Թուրքիայի Հանրապետությանը դատի տալու համար»,- շեշտեց Բորիս Մուրազին:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանյան ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանն զուգահեռներ է տանում այս եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ կատարված միջադեպի միջեւ: «Ստեփան Գրիգորյանին Ռուսաստանում 6 ժամ պահեցին, Բորիս Մուրազիին՝ 2 օր Թուրքիայում՝ նույն դրդապատճառներով: Եւս մեկ ապացույց այն բանի, որ ռուսական ու թուրքական ավտոկրատիաները՝ հանձին Պուտինի ու Էրդողանի, զույգ եղբայրներ են: Կարծում եմ՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ճիշտ կանի հատուկ հայտարարությամբ հանդես գա այս առիթով»,- հայտարարել է Խուրշուդյանը:

Տպել
2364 դիտում

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա