Ամերիկահայ ռեժիսոր. երբ տեսնում ենք, որ 50-ն անց ոստիկանը, 65-ն անց տատիկին վզից բռնած...

05/12/2016 schedule12:35

Ամերիկահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության մասնակից Էրիկ Նազարյանը համարում է, որ Հայաստանի Հանրապետության ներսում լուրջ փոփոխություններ պետք է տեղի ունենան: Ըստ նրա՝ առաջին հերթին ոչ թե քաղաքական փոփոխություններ անելու կարիք կա, այլ ժողովրդի մեջ խիղճ արթնացնելու: Վերհիշելով «Սասնա ծռերի» օրերի ընթացքում ոստիկանների վերաբերմունքը հասարակ քաղաքացիների նկատմամբ՝ Նազարյանը նշում է, որ շատ հայեր կորցրել են իրենց մարդկային կերպարը:

«Ապրիլից մինչեւ հունիս-հուլիս իրավիճակն ինձ համար ոչ թե սփյուռքահայության, այլ էության հարց էր: Ի՞նչ ենք դարձել: Երբ մենք տեսնում ենք, որ 50 անց ոստիկանը, 65 անց տատիկին՝ շաքարախտով, վզից բռնած ոչխարի նման մտցնում է ավտոմեքենայի մեջ. ամբողջությամբ մարդկային իրավունքները ոչնչացած են: Չեմ հասկանում՝ ինչ օրի ենք հասել, որ մենք մեր ժողովրդին այսպիսի այլանդակության ենք ենթարկում: Դա ինձ համար կարմիր գիծն էր: Պատերազմի ժամանակ 100-ից երիտասարդ կորցրինք, 2 ամիս հետո ի՞նչ արեցինք. այդ երիտասարդը, որ աչքը կորցրեց, այդ ծնողները, որոնց վրա նռնակներ նետեցին... Միշտ ասում ենք՝ 1-ին քրիստոնյա ազգն ենք, 1-ին ցեղասպանության զոհերն ենք: Այսինքն՝ ի՞նչ... երբ մի ազգ իրեն թույլ է տալիս այդպես պահել», - ասաց նա:

Շարունակելով միտքը Էրիկ Նազարյանն ընդգծեց, որ «Սասնա ծռերի» օրերին իրենց այդպես պահած հայերը նմանվում են ադրբեջանցիներին: Նա նշում է, որ կողքից նայող մարդը չի էլ տարբերի՝ այդ անմարդկային վերաբերմունք դրսեւորող անձը հայ է, թե՝ ադրբեջանցի:

«Կարեւորն այն է, թե ինչ ենք դարձել որպես ազգ, ինչով ենք մեր թշնամիներից տարբերվում: Եթե կադրերը, որոնք Երեւանում տեղի ունեցան, կողք-կողքի դնեինք Բաքվի հետ ու ենթագրերը (սուբտիտրերը) հանեինք, ինչ-որ մեկին Գվատեմալայից, Ճապոնիայից կամ Չինաստանից ցույց տայինք, այդ մարդը տարբերություն չէր գտնի, չէր իմանա՝ որն է հայը, որը՝ ազերին», - ասաց նա:

Էրիկ Նազարյանն ավելացրեց, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության նպատակը երկրում իրավիճակը փոփոխելն է: Նա շեշտում է, որ սփյուքահայերը ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը գումարով օգնելու, այլեւ քաղաքական կյանքում իրենց գործուն մասնակցությունն ունենալու համար են:

«Սփյուռքը բանկոմատ է: Երբ մի բան պետք է Հայաստանին, հարկավ սփյուռքը մեծ բաներ է արել, բայց մենք ձայն չունենք Հայաստանի մեջ: Ես Հայաստանում եմ ծնվել, 4 տարեկանից Ամերիկայում եմ ապրել, բայց չեմ կարող ներել այն կադրերը, որոնք տեսա այս տարի: Ո՞ր օրվա հայն ենք, որ թույլ տանք մեր ժողովրդին մենք մեր ձեռքերով այսպիսի այլանդակության ենթարկենք», - ասաց նա՝ ավելացնելով, որ սփյուռքահայերը երկրորդական քաղաքացիներ չեն:

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանն իրենց մասնակցություն ունեն նաեւ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, սփյուռքահայ երգիծաբան եւ արվեստագետ Վահե Բերբերյանը, դերասան Հրանտ Թոխատյանը: 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանք Հայաստան են գալու ընտրություններին հետեւելու համար:

Տպել
2658 դիտում

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել