Վարորդները գիշերում են մեքենաների մեջ. Լարսում 558 մեքենա է կուտակված (լուսանկարներ)

05/12/2016 schedule12:35

Դեկտեմբերի 2-ից Վրաստանի Հանրապետության Վերին Լարսի անցակետի փակ լինելու հետեւանքով դեկտեմբերի 5-ի դրությամբ անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս եւ 420 բեռնատար: Այս տեղեկությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն է փոխանցվել Հարավային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ժամը 11:00-ի դրությամբ:

Նշենք, որ անցակետը փակվել է վրացական կողմի պահանջով, քանի որ ձյան տեսքով տեղումների հետեւանքով առաջացել է ձնահոսքի վտանգ: Անցակետի մոտակայքում տեղադրված են եւ գործում են երկու ժամանակավոր կացարան եւ 1 կունգ տիպի ավտոմեքենա: Լուսանկարներում պատկերված է անցակետի ռուսական կողմը, որտեղ մարդիկ սնունդ եւ տաք հեղուկներ են ստանում:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն էլ վրացական կողմից հայտնել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետեւանքների վերացման աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, նախատեսվում է վերսկսել այսօր՝ ժամը 15:00-ից:

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանն էլ մեզ փոխանցեց, որ ընկերության մի քանի տասնյակ բեռնատարներ այժմ գտնվում են ե՛ւ Վրաստանի տարածքում, եւ՛ Ռուսաստանի դաշնության:

«Մենք վրացական կողմի հետ միշտ կապի մեջ ենք: Իրենց տեղեկություններով՝ 2 օրվա մեջ պետք է, որ սկսեն արդեն բացել ճանապարհը: Մեր վարորդները գիշերում են մեր մեքենաների մեջ, որոնք հագեցած են անհրաժեշտ տաքացուցիչներով եւ իրենք այդ հարցում խնդիր չունեն»,- ասաց Կարեն Բաղդասարյանը՝ նշելով, որ գյուղմթերքով բեռնված մեքենաներում ապրանքը չի փչանա, քանի որ մեքենաներում հատուկ պայմաններ են ստեղծված մթերքի պահպանման համար:

Armtimes.com-ը տեղեկացավ նաեւ, որ կան նաեւ մեքենաներ, որոնք անցել են անցակետի տարածքը եւ մի քանի կիլոմետր առաջացել են դեպի Վրաստանի Հանրապետություն, սակայն մինչ Նինոծմինդա հասնելը վրացական կողմը մաքրման աշխատանքները գրեթե չի իրականացնում: Այդ մեքենաներն էլ հարկադրված կանգնել են հենց ոլորանների վրա եւ ոչ առաջ են կարողանում գնալ, ոչ՝ հետ: Ռուսական կողմում էլ մի քանի կիլոմետր երկարությամբ խցանում է գոյացել, եթե այսօր կամ վաղը հնարավոր լինի ժամանակավորապես բացել անցակետը, ապա խցանումը կխանգարի մեքենաների արագ տեղաշարժին:

Ստորեւ ներկայացված լուսանկարներում, որոնք արված են Լարսի անցակետի տեսախցիկների նկարահանումներից, պարզ երեւում է, որ անցակետի տարածքում մեքենաներ չկան, սակայն մինչ անցակետը բեռնատարները կանգնեցված են:

Եղանակային պայմանների բարելավման հույս չկա: Այսօր ժամը 10:00-ի դրությամբ օդի ջերմաստիճանը Վերին Լարսում եղել «-1» աստիճան: Օրվա մեջ օդի ջերմաստիճանը կնվազի եւ կհասնի «-12» աստիճան եւ ձյան տեսքով տեղումներ կլինեն:

Լարսի անցակետը Ստեփանծմինդա քաղաքին կապող ճանապարհը մոտ 15 կիլոմետր է, որի միայն մի հատվածում է ձնահոսքի վտանգը (մոտ 5 կմ):

Տպել
3466 դիտում

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը