Կարծես հյուրանոցից տեղափոխվել եմ տուն. ԱՄՆ-ից ՀՀ վերադարձած Հայկն ուզում է զինվոր դառնալ

05/12/2016 schedule17:00

Նախորդ շաբաթ համացանցում մեծ ոգեւորություն առաջացրեց 27-ամյա ամերիկահայ Հայկ Նազարյանի նամակը, որով նա հայտարարում էր, որ որոշում է կայացրել հրաժարվել ԱՄՆ-ում բարեկեցիկ ապրելու, դասավանդելու, ընտանիք կազմելու հնարավորությունից եւ վերադառնալ հայրենիք ու անդամագրվել Հայոց բանակին՝ լիովին նվիրվելով հայրենիքի հզորացման սուրբ գործին։ 

Հայկ Նազարյանի այս հայտարարությունը, սակայն միանշանակ չընդունվեց. ոմանք իրոք ոգեւորվեցին, ոմանք այն ուղղակի պաթոս համարեցին, ուրիշներն էլ որոշեցին «սպասել-տեսնել», թե ինչքան կդիմանա նա Հայաստանում: Մի քանի օր Հայաստանում գտնվող Հայկին նույնիսկ քննադատողներ գտնվեցին, քանի որ նա ֆեյսբուքում հրապարակեց ազատամարտիկ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ծաղրանկարը՝ համապատասխան գրառումներով:

Հայկ Նազարյանը պատասխանել է մեր հարցերին.

- Հայկ, ե ՞րբ եք առաջին անգամ Հայաստան եկել: Ինչո ՞ւ որոշեցիք Հայրենիք վերադառնալ:

- Ես միշտ Հայաստան գալու ցանկություն ունեցել եմ, բայց միայն 2013 թվականին որոշեցի առաջին անգամ այցելել: Դրանից հետո առավել համոզվեցի, որ պետք է Հայրենիքում ապրեմ: Ու կամաց-կամաց առաջին այցից հետո քայլեր ձեռնարկեցի, որ վերջնականապես հետ վերադառնամ: Հեշտ չէր, ահագին դժվարություններ եղան, բայց նոյեմբերի 28-ին վայրէջք կատարեցի «Զվարթնոց» օդանավակայանում:

- Ի ՞նչ նկատի ունեք՝ դժվարություններ ասելով:

- Դե հազիվ աշխատանք էի գտել, «Glendale Community College»-ում էի դասավանդում, «California State University Northridge»-ից էի առաջարկ ստացել: Բայց ամենադժվար մասը ընտանիքիցս բաժանվելն էր: Այնտեղ ես երկու եղբայր եւ մեկ քույր ունեմ, որոնք ինձ շատ աջակցեցին եւ շատ դժվար էր իրենց «հաջող» ասելը: Հուսով եմ, որ մի օր կգա, նրանք էլ կգան:

- Հայաստանում մենա՞կ եք ապրում:

- Ոչ, հայրս 8 ամիս առաջ է եկել, այստեղ բնակարան է վարձել, ես էլ հիմա նրա հետ եմ ապրում: Նախ ուզում եմ քաղաքացիություն ստանալ, տուն առնել, դրանից հետո ուզում եմ բանակում ծառայել, տեսնեմ` ինչպես կարող եմ դա անել:

- Բավական լավ հայերեն եք խոսում, 27 տարի ԱՄՆ-ում ապրելով ինչպե՞ս է հաջողվել դա:

- Փոքր տարիքից հայրս մեզ ստիպել է հայերեն խոսել: Եթե անգլերեն էինք խոսում, մեր վրա ջղայնանում էր: Երբեք հայկական դպրոց չեմ գնացել, հայերեն գրել-կարդալ էլ մինչեւ վերջերս չգիտեի: 17 տարեկանից որոշեցի ինքնուրույն հայերեն պարապել: Ինքնուրույն հայերեն սովորելուց հետո ես ուսուցիչ գտա Հայաստանում, սկայպով քննարկում էինք, պարապում, այդպես կատարելագործվեցի: Հուսով եմ` մի քանի տարի այստեղ ապրելուց հետո ավելի կկատարելագործվեմ:

- Այն տեքստը, որը տարածվել է, դո՞ւք եք գրել:

- Այո, ես եմ գրել, գրելուց հետո ուղարկեցի, ուսուցիչս կարդաց:

- Կարո՞ղ ենք ասել, որ չեք փոշմանել Հայաստան գալու համար:

- Իհարկե:

- Ուղղակի հիմա ավելի շատ բողոքում են ու Հայաստանից արտագաղթում:

- Շատ խնդիրներ կան մեր երկրում, բայց սփյուռքահայերը պետք է վերադառնան, որովհետեւ մենք առավելություն ունենք: Շատերը կարող են ԱՄՆ-ում 50 հազար դոլարով մի մեքենա գնել, բայց չեն մտածի, որ Հայաստանում մի տուն գնեն: Հիմա ալիքը սխալ ուղղությամբ է գնում, արտագաղթում են, բայց ես միշտ ալիքի դեմ գնացող մարդ եմ եղել, դրա համար ես որոշեցի մի քայլ անել, որը դեմ լինի ալիքին: Որոշեցի ցույց տալ աշխարհին, որ հայը միայն չի արտագաղթում, այլ նաեւ ներգաղթում է:

- Կա՞ն արձագանքողներ ձեր քայլին, կարծում եք` այն վարակիչ կդառնա՞ մյուսների համար:

- Հուսով եմ, հուսով եմ: Ես ճիշտն ասած, չէի սպասում մեծ արձագանքի, բայց ստացա, հուսով եմ` շատերն են ներգաղթելու: Նրանք դեռ չգիտեն, որ եղել են մարդիկ, որ ներգաղթել են ու հաջողություն են ունեցել: Մարդիկ միայն վատ բաներն են տարածում Հայաստանի մասին: Հայաստանից գնում են Ֆրանսիա կամ ԱՄՆ… միայն վատ բաներ են տարածում Հայաստանի մասին: Ես ուզում եմ լավ լուրեր տարածել, որ մարդիկ ուզենան գալ:

- Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Հայաստանում եք, ինչի՞ց եք տպավորված:

- Անկեղծ ասած, ընդհանուր առմամբ ինձ շատ լավ եմ զգում այստեղ: Որպես տուրիստ չեմ եկել, աջուձախ փող չեմ ծախսում, ամեն դոլար հաշվում եմ, հյուրանոցում չեմ ապրում, բնակարանում եմ ապրում, բայց փողոցում քայլում եմ ու ինձ լավ եմ զգում: Տպավորություն է՝ կարծես հյուրանոցից տեղափոխվել եմ իմ տուն: Ինչքան էլ մարդ գնա մի թանկանոց հյուրանոցում ապրի, երբ հետ է գալիս իր տուն, ասում է՝ ախ ինչ լավ: Ինչ լավ, որ հետ եկա տուն: Թեկուզ կարող է իր տունը այդքան շքեղ չլինի, ինչքան հյուրանոցը, բայց ինքն իրեն տանը ավելի լավ է զգում:

- Եթե չեմ սխալվում, ապրիլյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ից օգնություն եք ուղարկել, ճի՞շտ է:

- Ընկերներով գումար հավաքեցինք, ուղարկեցինք: Չգիտեմ` ինչքանով այդ գումարը տեղ հասավ, բայց ես այդպես չէի ուզում օգնել, ես ուզում էի ֆիզիկապես այստեղ լինել: Ես հասկացա, որ արտասահմանում ապրելով` չեմ կարող հայրենիքին ծառայել այնպես, ինչպես իսկապես ուզում եմ: Դրանից հետո ամրապնդվեց իմ ցանկությունը, որ պետք է գամ Հայաստան: Մարդիկ կան, որ կարողանում են դրսից ծառայել հայրենիքին, փող ուղարկել: Բայց ես պետք է սահմանին լինեմ, ես դրսից չեմ կարող:

- Օդանավակայանից տարածած ձեր նամակում նշել էիք, որ քառօրյա պատերազմն ամրապնդեց հավատքը, որ ծնվել եք գալիք պատերազմի համար։ Երբեւէ եղե՞լ եք առաջնագծում:

- Ոչ, բայց կցանկանամ լինել, եթե հնարավոր լինի: Չեմ կարող բացատրել ինչու, բայց գիտեմ, որ դա մի բան է, որ պետք է անեմ:

- Ինչպե՞ս եք պատրաստվում առաջնագծում լինել, պատրաստվում եք պայմանագրային զինծառայո՞ղ դառնալ:

- Անշուշտ, դրա վրա էլ հենց աշխատում եմ, բայց նախ եւ առաջ պետք է քաղաքացիություն ստանամ, նոր դա անեմ:

- Հայկական բանակում ծառայելն ի՞նչ է լինելու ձեզ համար՝ աշխատանք, որպեսզի ապրե՞ք, թե՞ թշնամու դեմ կռիվ ունեք, ուզում եք այդպես կռվել:

- Ասացվածք կա. ասում են արա սիրածդ գործը, երբեք պետք չի դրան որպես աշխատանքի վերաբերվել: Անգլերենից փորձեցի թարգմանել: Բանակում ծառայելն ինձ համար աշխատանք չի լինի, ես սիրով կանեմ այդ գործը, դա իմ պարտականությունն է: Դա մի բան է, որ դժվար է բացատրել: Ես խաղաղասեր մարդ եմ, ես պատերազմ չեմ սիրել, սիրելու բան չկա, չեմ էլ ուզում, որ լինի: Ես ուզում եմ պայմանագրային զինվոր լինել, որովհետեւ սիրում եմ խաղաղություն: Ասում են՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի:

- Հայաստանը գրեթե պատերազմական վիճակում է եւ հայկական բանակում երբեմն զոհեր են լինում: Դա ձեզ չի՞ վախեցնում:

- Ոչ, ավելի է ոգեւորում եւ ջղայնացնում: Մարդիկ պետք է հասկանան, որ սահման պահելը միայն հայաստանցու պարտականությունը չի, դա ամբողջ հայության պարտականությունն է, դրա համար ես ուզում եմ օրինակ ծառայել:

- Հայկ, դուք եկաք եւ բուռն դրական արձագանք եղավ: Հետո ձեր որոշ գրառումներ շատերին դուր չեկան, խոսքը մասնավորապես վերաբերում է ֆեյսբուքում ձեր կողմից տեղադրված ժիրայր Սեֆիլյանի ծաղրանկարին եւ նրա հետ կապված հայտարարություններին: Ի՞նչ ունեք նրա դեմ, ինչո՞ւ եք նրան քննադատում:

- Ճիշտն ասած, ես չեմ ուզում այս պահին քաղաքականություն քննարկել: Կարող եմ ասել, որ միայն պաշտպանում եմ հայոց պետականությունը, դեմ եմ նրանց, ովքեր վտանգի տակ են դնում դա: Ես դեմ եմ գրանտակերներին, նրանց, ովքեր ուզում են քաղաքացիական պատերազմի իրավիճակ ստեղծել Հայաստանում: Ես միայն պաշտպանում եմ հայոց անկախ պետականությունը, Հայոց բանակը:

- Ոչ իշխանամետ եք, ոչ ընդդիմադիր:

- Ոչ, ես հայոց անկախ պետականության կողմնակից եմ: Այս իշխանությունը, կառավարությունը այս պահին կան, վաղը չեն լինի, ժամանակավոր երեւույթներ են:

- Հայաստանում դժվար է տեղի ունենում իշխանափոխությունը:

- Բայց նոր պետություն է՝ 25 տարեկան: ԱՄՆ-ն 250 տարի է կա, բայց կոռուպցիան ավելի շատ է այնտեղ, քան այստեղ: Ինչու, դա այլ հարց է: Հիմա մենք պատերազմական վիճակի մեջ ենք, չենք կարող հեղափոխության գնալ, Սիրիան եւ Ուկրաինան թող մեզ վկա լինեն:

- Սեֆիլյանի հետ կապված ճշտում. ես ձեր խոսքից կարո՞ղ եմ ենթադրել, որ ըստ ձեզ Սեֆիլյանը քաղաքացիական պատերազմ հրահրողներից է:

- Ես իրեն չեմ ճանաչում անձամբ, բայց իր ամբողջ գործողությունները, միայն բացասական բաներ ասելը, միայն բողոքելը, միայն քանդելը….ես այդ ամենին դեմ եմ: Եթե մի բան չես կարող սարքել, մի քանդիր: Ինձ համար ինքը միայն կործանող է, այն մարդը չէ, որ կարող է հաջողությամբ փոխարինել այժմյան կառավարությանը: Դրա համար ես իրեն չեմ ընդունում: Միայն ես չեմ, բազմաթիվ մտավորական հայեր կան Հայաստանում, որոնք չեն ընդունում իրեն: Բայց հիմա ինքը պատմության մեջ է, կարեւոր դեր չունի, դրա համար չեմ ուզում խոսել նրա մասին:

- Բայց կան մարդիկ, որոնք իրեն հերոս են համարում, նա ազատամարտիկ է:

- Հերոսությունը, որ անցյալում արել է, չի նշանակում, որ իր հեղինակությունը կարող է այս պահին սխալ ուղղությամբ օգտագործել: Մարդ որ հերոս է, պիտի ամբողջ կյանքը հերոս լինի: Այս պահին իմ եւ շատերի կարծիքով` ինքը օգուտ չի տալիս:

Սույն կոլաժները Հայկ Նազարյանը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Դրանք Սեֆիլյանի համակիրների շրջանում մեծ դժգոհություն են առաջացրել:

Տպել
15011 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում