Կարեն Կարապետյանն ուզում է դատել որոշ պաշտոնյաների

Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում շաբաթ օրը կայացավ ««ՀԲԸՄ զրույցներ» վարչապետ Կարեն Կարապետյանի հետ» խորագրով միջոցառումը. ՀԲԸՄ անդամները հարցեր էին ուղղում Կարապետյանին, վարողը`Մարկ Գրիգորյանը ընթերցում էր  #AGBUtalk110 հեշթեգով ֆեյսբուքում նախապես հրապարակված հարցերը: Սա հանրության հետ շփվելու Կարապետյանի առաջին փորձն էր: Ստորեւ ներկայացնում ենք այն կարեւոր հայտարարությունները, որ հնչեցին վերոնշյալ միջոցառման ժամանակ:

1. Խոսելով նոր կառավարության քաղաքականության, մասնավորապես Հարկային նոր օրենսգրքի շուրջ առաջացած դժգոհությունների մասին Կարապետյանն ասաց, թե ճշմարտություն կա այն տեսակետի մեջ, որ կառավարությունը ստվերին համապատասխան վերաբերմունք ցույց չի տալիս. «Ասում են`սպիտակ դաշտում աշխատողների բեռը բարձրացնում եք, ստվերին որեւիցե վերաբերմունք ցույց չեք տալիս, եւ դրա մեջ որոշակի ճշմարտություն գուցեեւ լինի: Բայց մենք մի բան հասկանում ենք ակնհայտ, եթե մենք ստվերի դեմ չպայքարենք, եթե մենք ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ուղղակի ապագա չունենք»:

Այսինքն, սույնով Կարապետյանն ասում է, որ առայժմ ստվերի դեմ լուրջ քայլեր հնարավոր չէ անել:

2. Խոսելով երկրում կոռուպցիան արմատախիլ անելու մասին, նա ասաց. «Հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելով կոռուպցիան չի վերանա: Կոռուպցիան վերանալու համար պետք է միջավայրը փոխենք: Երբ կոռուպցիայի համար միջավայրը դառնում է դժվար, ապա դա լավագույն պայքարն է կոռուպցիայի դեմ»:

Պարզ եւ իմաստուն խոսքեր: Բայց այ ինչպես կոռուպցիայի համար միջավայրը բարդացնել, ինչպես արդար եւ մրցունակ դաշտ ստեղծել, երբ ստվերն անձեռնամխելի է, մի քիչ դժվար է պատկերացնել:

3. Արտագաղթի աճող տեմպերը կասեցնելու ճանապարհների մասին Կարապետյանի պատասխանը նույնպես լակոնիկ եւ իմաստուն էր. «Փորձելու ենք կյանքը Հայաստանում լավացնել, որպեսզի արտագաղթ չլինի: Ինչպես պայքարել արտագաղթի դե՞մ: Պետք է այնպես անել, որպեսզի արտագաղթելու ցանկություն չլինի, ընդամենը»:

Ամեն ինչ, իհարկե ճիշտ է, կառավարություններն ու վարչապետերն էլ հենց նրա համար են, որ երկրում կյանքը լավացնեն այնպես, որպեսզի քաղաքացիները հեռանալու ցանկություն չունենան: Թեեւ մենք հակառակն էլ ենք տեսել, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր. «Ի՞նչ անենք, թողնենք կրիտիկական զանգվածը մնա Հայաստանում եւ հեղափոխություն անի՞»: Դա սակայն, արդեն անցյալում է, որին, հուսով ենք, չենք վերադառնա:

4. Կարապետյանը Հայաստանը բրենդավորեց այսպես` «Ինտելեկտուալ Հայաստան»: Ասաց, որ տարիներ անց կցանկանար տեսնել «անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստան», եւ ընդհանրապես, նրա կարծիքով «վաղվա օրը գրագետ մարդու օրն է»:

Հայաստանն, իհարկե, առայժմ շատ հեռու է «ինտելեկտուալ Հայաստան» բրենդից, բայց այն օրը, երբ այդ բրենդը հնարավոր լինի պրոեկտել մեր երկրի վրա, այդ օրվանից, թերեւս, կհամալրենք աշխարհի ուժեղ պետությունների եւ երջանիկ ժողովուրդների շարքը:

AGBUtalk110 միջոցառման ժամանակ Կարապետյանին ուղղվեց մի հարց, որը կարծես թե, դուրս էր այս լսարանի հետաքրքրություններից, համենայնդեպս ձեւակերպումներն ակնհայտ տարբերվում էին: Հարցը ընթերցեց ներկաներից մի աղջիկ.  

«Պարոն վարչապետ, Հանրապետական կուսակցությանն անդամակցության հայտ ներկայացնելով դուք պլանավորում եք ընտրել այդ կուսակցությունը որպես ձեր`քաղաքական եւ վարչական հիմք առաջիկա ընտրություններում եւ գործունեության մեջ: Հաշվի առնելով կուսակցության օբյեկտիվորեն բավականին ցածր վարկանիշը, ինչպիսի՞ մեխանիզմներ եք պլանավորում կիրառել այն արմատապես փոխելու համար, օրինակ`քրեական գործեր հարուցել ապօրինի գործող իշխանավորների դեմ եւ այլն»:

Կարապետյանը նախ հետաքրքրվեց, թե արդյո՞ք հարցի հեղինակն այդ աղջիկն էր, եւ դրական պատասխան ստանալով, հարցրեց. «Բա ինչի՞ էիք կարդում»: Նշենք, որ նման դեպքերում ընդունված պրակտիկա է` բանախոսի գրասենյակն իր համար այդ պահին ամենակարեւոր հարցը նախապես մշակում է եւ հնչեցնելու համար փոխանցում է որեւէ հարմար անձի: Արդյո՞ք սա այդ դեպքն էր: Չենք կարող պնդել, բայց պատասխանը հուշում է, որ, ըստ էության`այո:

«Քրեական գործեր, ապօրինի հարստացում եւ այլն, դա մի գործընթաց է, որ ես անելու էի անկախ նրանից ՀՀԿ մտնելու եմ, թե՝ չէ, որովհետեւ դրա անհրաժեշտությունն այսօր հասարակության մեջ կա»,- ասաց Կարեն Կարապետյանը, եւ շարունակեց, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի երաշխիքը կուսակցության փոխվելու մեջ է: «Ես նկատել եմ իրենց մեջ ցանկություն առաջին հերթին փոխվելու եւ փոխելու: Կստացվի՞, ժամանակը ցույց կտա, բայց դրա անհրաժեշտությունը կա»:

Կարապետյանը, փաստորեն, ՀՀԿ վարկանիշը բարձրացնելու համար պատրաստվում է քրեական գործեր հարուցել գործող որոշ իշխանավորների դեմ, եւ որպես ՀՀԿ առաջին փոխնախագահ պատրաստվում է փոխել այդ կուսակցությունը:

Ինչ խոսք` բարձր հայտարարություններ են, որոնց իրականացումը պետք է որ ծառայեր Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների շահերին: Ասում ենք`պետք է որ, որովհետեւ վստահ չենք, որ Կարեն Կարապետյանն ու նրա որեւէ գործունեություն առհասարակ կարող է բխել Հայաստանի շահերից: Կարծում ենք, հիմա ավելի շատ գործ ունենք հետեւյալ ընտրության հետ. կցանկանայի՞ք, որ Հայաստանում ստվերի դեմ պայքար լիներ, կյանքը լավանար, վարչապետի պաշտոնում լիներ մարդ, ում աշխարհընկալման հորիզոնները մի փոքր ավելի լայն են, քան մինչ այժմ այդ պաշտոնում եղածների մոտ, եւ ի վերջո կցանկանայի՞ք, որ ապօրինի գործող պաշտոնյաները քրեական պատասխանատվության ենթարկվեին, բայց այս ամենով հանդերձ, Հայաստանը դե ֆակտո Ռուսաստանի մարզ լիներ:

Հուսով ենք` ՀՀ քաղաքացիների պատասխանն այս հարցին միանշանակ է, առանց եթե-ների եւ տարբեր վարիացիաների: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը ՌԴ մարզ դարձնելու ծրագրերը պետք է ձախողվեն:

Տպել
8528 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ