Նոր Կյանքի գյուղապետի ծառայողական մեքենան վաճառելուց հետո հեծանիվ կգնեն

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի սեփականությունը համարվող ծառայողական ավտոմեքենան վաճառվելու է աճուրդում, իսկ վաճառքից հետո կարող են արդեն հեծանիվ գնել:

- Պարոն Սարգսյան, ի՞նչ ընթացակարգով է վաճառվելու մեքենան:

- Գյուղապետարանում աճուրդ է տեղի ունենալու, մեր հայտարարությունում նշված հեռախոսահամարով դիմողները մանրամասները կտեղեկացվեն:

- Մեկնարկային գինն ի՞նչ արժի:

- 3 միլիոն 575 հազար դրամ:

- Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո շահագործե՞լ եք:

-Արդեն երկու ամիս է՝ հոկտեմբերի 10-ից հաշված, մոտ 500 կմ է եղել մեքենայի շարժը: Ես իմ մեքենան եմ վարել: Մեկ-երկու անգամ մարզպետարան եմ այդ մեքենայով գնացել, մի անգամ բերել եմ Երեւան՝ գնահատման: Այդ մեքենան ծառայողական է, ժամը 18:00-ից հետո իրավունք չունենք վարելու, պետք է ուղեգրով վարել: Բենզինի կտրոն է հասնում, բայց քանի որ իմ մեքենան գազով է, ես գազով եմ վարել իմ անձնական մեքենան:

- Մեքենան սարքի՞ն է:

- Լրիվ նոր է, 14 հազար կիլոմետր է ընդամենը վարվել:

- Վաճառքից հետո գումարն ի՞նչ նպատակով է օգտագործվելու, արդեն որոշե՞լ եք:

- Հիմա նախագիծ-նախահաշիվ եմ պատվիրել համայնքի կենտրոնական փողոցի լուսավորման համար: Փողոցների բարեկարգման կամ զբոսայգու վրա պետք է ծախսվի: Այգու մասով դեռ հողային հարցը պետք է պարզել: Գումարը գնալու է համայնքի բյուջեի ֆոնդային մաս, որից հետո նախատեսվում է, թե ինչի վրա պետք է ծախսվի:

- Իսկ մարզպետարանից ինչպե՞ս են արձագանքել ձեր այս նախաձեռնությանը, քննարկում եղե՞լ է:

- Ես տեղյակ եմ պահել իրենց, որ պատրաստվում եմ համայնքին պատկանող այս գույքն աճուրդի հանել, քանի որ դրա կարիքը ես գոնե առաջիկա 5 տարում չեմ զգալու, ո՛չ վարորդ եմ ուզում, ո՛չ ծառայողական մեքենա: Այսինքն՝ հրաժարվում եմ այդ մեքենայից էլ, վարորդից էլ: Ինձ խորհուրդ են տվել ավագանու նիստերից մեկում որոշում կայացնել: Արտահերթ նիստը կայացել է դեկտեմբերի 1-ին, իսկ մինչ այդ գնահատել էինք մեքենայի շուկայական արժեքը եւ աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:

- Համայնքի նախկին ղեկավարը մեր զրույցում ասել էր, որ եթե ընտրություններում պարտվի, ապա կշնորհավորի հաղթողին, քանի որ «գյուղապետի աթոռն իր հոր տնից չի բերել»: Դուք էլ հայտարարեցիք, որ ընտրվելու դեպքում այդ աթոռն իրեն կնվիրեք: Արդեն նվիրե՞լ եք:

- Այդ աթոռն իր տեղում է, ուղղակի ես այդ աթոռի վրա չեմ նստում, այլ աթոռի վրա եմ նստում: Այսինքն, որ մարդիկ են գալիս իմ աշխատասենյակ, ես չեմ նստում այդ աթոռի վրա, իրենք՝ ավելի ցածր աթոռի, հավասարը հավասարի նստում ենք: Այդ աթոռը դատարկ է մնում: Դա գյուղապետարանի գույք է համարվում, եթե այդ աթոռը փոխարինելու լինեմ, տեղում պետք է նոր աթոռ բերեմ:

- Հնարավո՞ր է այդ աթոռն էլ աճուրդում վաճառեք:

-Ոչ: Այդպիսի բա չենք անի (ծիծաղում է, հեղ): Առավելագույնը ես այդ աթոռը կնվիրեմ ավագանու անդամներից որեւէ մեկին, ցանկալի է ամենաշատ ձայն ստացած ավագանու անդամին, որպես սինվոլիկ դեպք:

- Դուք հայտարարել էիք, որ լավ եղանակի դեպքում հեծանիվով էլ կգնաք աշխատանքի: Այս ընթացքում եղա՞վ դեպք, որ հեծանիվով գնացիք:

- Հիմա ցուրտ է, ես իմ մեքենայով եմ գնում, գալիս: Կարող եմ ոտքով էլ գնալ, մեր տնից մոտ 700-800 մետր է հեռու համայնքապետարանը: Այ գարնանը կարող է մենք այս աճուրդ վաճառքից հետո նախատեսենք, բյուջեով հեծանիվի համար գումար հատկացնենք, հեծանիվ ունենանք, թող լինի գյուղապետարանի հաշվեկշռում, ես կվարեմ հաճույքով:

Նախկինում հայտարարել էիք, որ զբոսաշրջիկները կգան եւ «check-in» կլինեն Նոր Կյանքում: Կա՞ արդեն նախադրյալ, որ զբոսաշրջիկներ կգան գյուղ կամ գործարարներ կգան եւ ներդրում կկատարեն գյուղում:

- Մեր գյուղից կան գործարարներ, որոնք արտերկրում են աշխատում եւ ցանկություն են հայտնել ներդրումներ կատարել, հիմնականում գյուղմթերքի վերամշակման, գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու համար: Զբոսաշրջիկների մասով մի միտք ունենք, որը չեմ ուզում հանրայնացնել: Այն մտքի վրա ենք աշխատում, որ մի այնպիսի բան գյուղում կառուցենք, որ նախադեպ կլինի: Օրինակ՝ այնպիսի մի բան, որ Հայաստանի այլ բնակավայրերում չեք տեսել, որը զբոսաշրջիկին կգրավի: Մենք Խոր Վիրապից այդքան էլ հեռու չենք: Զբոսաշրջիկները՝ գալով Խոր Վիրապ եւ իմանալով, որ մոտակայքում գտնվող Նոր Կյանքում կա այսպիսի մի բան, ցանկություն կունենան գալ եւ տեսնել, նկարել եւ այլն: Քանի որ մեր գյուղը նոր է, մենք չունենք հին վանական համալիր, պատմամշակութային ժառանգություններ, որոնք զբոսաշրջիկներին կարող են գրավել, կստեղծենք մի նոր բան:

Տպել
8118 դիտում

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները