Քաղաքական գործչի դիմանկարը. Սահակաշվիլիի 9 տարիները. մաս 2

06/12/2016 schedule10:52

2008 թվականի հունվարի 20-ին, երդմնակալության պաշտոնական արարողությունից հետո, Միխեիլ Սահակաշվիլին երկրորդ անգամ զբաղեցնում է Վրաստանի նախագահի պաշտոնը:

Երդմնակալությունից ամիսներ անց՝ օգոստոսին, տեղի է ունենում ռուս-վրացական հնգօրյա պատերազմը: Սկիզբ առնելով Հարավային Օսեթիայում, պատերազմի ընթացքը հասնում է նրան, որ ժամանակավորապես ռուսական կայազորի վերահսկողության տակ են անցնում Փոթիի նավահանգիստը, Գորի քաղաքը, ռուսական տանկերը հասնում են Թբիլիսիի մատույցներին: Պատերազմից հետո Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, դադարեցվում են դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ:

Սահակաշվիլիի կառավարման տարիներին խոշոր փոփոխությունների շարքին է դասվում սահմանադրական փոփոխությունները: Այսպես, Վրաստանի խորհրդարանը, 2010 թվականի հոկտեմբերի 15-ին 112 կողմ եւ 5 դեմ ձայներով ընդունեց Միացյալ ազգային շարժում կուսակցության (ՄԱՇ-ի) կողմից առաջադրված սահմանադրական փոփոխությունները, ինչի արդյունքում երկիրը նախագահականից խորհրդարանական կառավարման անցավ: Զգալիորեն նվազեցվեցին նախագահի իրավունքները, փոխարենն ավելացան վարչապետի եւ կառավարության լիազորությունների: Այսուհանդերձ, սահմանադրական փոփոխությունից հետո, որոշ ժամանակ նախագահը շարունակեց մնալ պետության ղեկավարը, զինված ուժերի գլխավոր հրամանատարը եւ երկրի հիմնական ներկայացուցիչը արտաքին հարաբերություններում:

Միեւնույն ժամանակ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ դեմ էին արտահայտվել արագ կերպով սահմանադրական փոփոխությունների ընդունմանը: «Վրաստանում իշխանությունը արագ տեմպերով պատրաստում է ընդունել նոր Սահմանադրություն՝ հուլիսի վերջին նախաձեռնվեց, օգոստոսին՝ միամսյա ձեւական «ընդհանուր ժողովրդական» քննարկում տեղի ունեցավ, իսկ սեպտեմբերին միակուսակցական սահմանադրական մեծամասնություն ունեցող խորհրդարանի կողմից այն կընդունվի... Անհրաժեշտ է, որ տեղի ունենա լայն հասարակական եւ քաղաքական համաձայնություն՝ մայր օրենքի հիմնական սկզբունքների շուրջ: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է նախագծի տրամաբանական, երկար, համաժողովրդական քննարկում»,- ասվում էր խորհրդարանի քվեարկությունից առաջ 10 ընդդիմադիր կուսակցությունների  հրապարակած նամակում:

2011 թվականի մայիսին սկսվեց Սահակաշվիլիի եւ նրա կուսակցության դեմ բողոքի նոր ալիք, միեւնույն՝ իշխանության հրաժարականի պահանջով: Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին, ոստիկանական ուժի կիրառմամբ ճնշվեց նաեւ բողոքի այս ալիքը, սակայն այս անգամ այն ուղեկցվեց 4 զոհերով: Բողոքի ակցիաները կազմակերպվել էին «Ժողովրդական ժողով» ընդդիմադիր դաշինքի կողմից: Հանրահավաքը ցրելուց հետո Սահակաշվիլին հայտարարեց, թե մայիսի 26-ին իրավապահների գործողություններին հետեւել  եւ խորհուրդներ է տվել ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն, սակայն ավելի ուշ Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հաստատեց, որ խոսքը ամերիկյան մասնավոր մի ընկերության մասին է:

2012 թվականին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Սա Վրաստանի նորագույն պատմության մեջ  նախադեպ դարձավ, երբ իշխող կուսակցությունը պարտություն կրեց ընտրական ճանապարհով: Ստանալով 65 պատգամավորական աթոռ՝ Սահակաշվիլիի կուսակցությունը խորհրդարանական փոքրամասնության կարգավիճակում հայտնվեց՝ փաստացի դառնալով երկրի հիմնական ընդդիմությունը: Նախագահականից խորհրդարանական կառավարման անցնելուց եւ խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո, նախագահ Սահակաշվիլին նախագահի պաշտոնում մնաց մինչեւ 2013 թվականը:

Խորհրդարանում մեծամասնություն կազմելուց անմիջապես հետո, «Վրացական երազանքը» ընդունեց 194 ձերբակալվածների մասին օրինագիծ, ըստ որի, նրանք քաղբանտարկյալների կարգավիճակ ստացան: Միեւնույն օրինագծի համաձայն՝ քաղբանտարկյալ էին համարվում եւս 24 անձինք, ովքեր գտնվում էին փախուստի մեջ: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր ՄԱՇ-ի կառավարման տարիներին ձերբակալվել եւ դատապարտվել են տարբեր քաղաքական դրդապատճառներով: Ավելի ուշ «Վրացական երազանքն» առաջ քաշեց համաներման մասին օրինագիծ, որի համաձայն ամբողջական համաներում ստացան քաղբանտարկյալները եւ 3000-ից ավելի այլ բանտարկյալներ: Սահակաշվիլին դեմ արտահայտվեց օրինագծին, այն ամոթալի որակելով՝ կիրառեց վետոյի իրավունքը: Վրաստանում նախագահի կողմից առաջադրված վետոն հաղթահարելու համար հարկավոր է 89 պատգամավորական ձայն, ինչը չուներ «Վրացական երազանքը»: Իշխող կուսակցությունը օգտվեց ՄԱՇ-ի շարքերը լքած պատգամավորների ձայներից եւ ընդունեց վերը նշված օրինագիծը:

«Վրացական երազանքը» ընտրություններում հաղթելուց հետո հայտարարեց նաեւ, որ կարեւոր նպատակը արդարության վերականգնումն է եւ նախկին իշխանության կողմից օրենքը խախտած անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելը: Ձերբակալվեցին, իսկ որոշ դեպքերում երկրից հեռացան նախկինում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք: Ձերբակալվածների թվում էր նաեւ Վրաստանի նախկին վարչապետ, ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին: Իր հերթին, Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրանք է առաջադրված Վրաստանի ՔՕ մի քանի կետերի հատկանիշներով (333-րդ հոդվածի 3-րդ մասի «Բ» կետ եւ 117-րդ հոդվածի 5-րդ մասի «Է» կետ):

Այժմ Սահակաշվիլին գտնվում է Ուկրաինայում, որտեղ սկզբում նախագահ Պորոշենկոյի խորհրդականն էր, այնուհետեւ՝ Օդեսայի նահանգապետը: Սահակաշվիլին, սակայն, վերջերս հրաժարվեց պաշտոնից եւ դարձավ ընդդիմություն: Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինայում պահանջում է Պորոշենկոյի եւ իր թիմի հրաժարականը:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
3568 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ