Սիսի կաթողիկոսարանի կալվածքները հետ բերելու համար Արամ Առաջին կաթողիկոսը դիմում է ՄԻԵԴ

06/12/2016 schedule12:00

Այն բանից հետո, երբ Թուրքիայի արդարադատության նախարարությունն այս տարվա ամռանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի կալվածքները վերադարձնելու հայցի քննարկումը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն այսօր հայտարարել է տվյալ հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու որոշման մասին:

«Դեկտեմբերի 6-ը կարեւոր օր է լինելու ընդհանրապես հայ ժողովրդի եւ, մասնավորապես, հայ եկեղեցու համար: Սա առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: Իրավական այս գործընթացը երկար եւ լուրջ մտորումների, խորհրդակցության եւ ուսումնասիրության արդյունք է` հիմնված միջազգային իրավունքի վրա, այդ թվում եւ 1923 թվականի Լոզանի կոնֆերանսի որոշումների վրա, որն առնչվում է Թուրքիայի Հանրապետության սահմաններում բնակվող փոքրամասնություններին: Եկել է ժամանակը ճանաչման փուլից անցնելու փոխհատուցման փուլի` այդ ճանապարհին չմոռանալով Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը»,- ՄԻԵԴ դիմելու առնչությամբ այսօր հայտարարել է Արամ Առաջին կաթողիկոսը:

Նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կաթողիկոսության 5 փաստաբանի մասնակցությամբ մամուլի ազգային ակումբում նախատեսված է հրապարակային մամուլի ասուլիս: Ասուլիսին ներկա կլինեն միջազգային մամուլի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական ու կուսակցական պատասխանատուներ:

Արամ Առաջինը նշել է, որ այս դատը Մեծի Տանն Կիլիկիո դատը չէ, ոչ էլ մեր եկեղեցու դատն է, այլ մեր ժողովրդինն է: «Մենք այս գիտակցությամբ, այս հեռանկարով ճամփա ելանք եւ պետք է շարունակենք իրավական այս ընթացքը: Մենք պետք է շարունակենք Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Միաժամանակ, հավատացած եմ, որ ժամանակը եկել է, որ մենք` Հայաստանը եւ Սփյուռքը, մեր բոլոր կազմակերպություններով պետք է մուտք գործենք իրավական դաշտ: Մենք պահանջատեր ժողովուրդ ենք»,- ասել է կաթողիկոսը:

2015 թվականի ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը եւ Արամ Ա կաթողիկոսը դիմել են Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսարանի կալվածքները: 2015 թվականի օգոստոսին Սահմանադրական դատարանը համաձայնել էր քննել գործը եւ դատական ծանուցագիր էր ուղարկել արդարադատության նախարարություն` նպատակ ունենալով լսել վերջինիս տեսակետը: Այս տարվա հունիսին արդարադատության նախարարությունը որոշել է, որ նման հարցով հայցի քննարկումը չի մտնում Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակների մեջ: Դրա հիմա վրա էլ Սահմանադրական դատարանը մերժել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցը:

Սիսի նստավայրը եւ կալվածքները բացառիկ նշանակություն ունեն հայոց պատմության համար: Հայ ժողովրդին պատուհասած պատմական իրադարձությունների թելադրանքով՝ Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստը հաճախ տեղափոխվել է երկրի մի վայրից մյուսը։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Կիլիկիայում հայկական անկախ իշխանությունների առաջացման պայմաններում, կաթողիկոսական աթոռը եւս տեղափոխվել է Կիլիկիա։ Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293-1441 թվականներին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն եւ տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը 1293 թվականին տեղափոխել է Սիս: Գրիգոր Է Անավարզեցին կաթողիկոսանիստ է դարձրել քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Սիսն ունեցել է մի քանի եկեղեցիներ ու վանքեր: Հայոց թագավոր Լեւոն Բ-ի օրոք (1198-1219) հիմնվել են Սուրբ Էջմիածին կաթողիկեն, Սուրբ Մարինե եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Հայոց թագավոր Հեթում Ա-ի օրոք (1226-1269) կառուցվել է արքունական Սուրբ Սոփի (Սուրբ Սոֆիա) եկեղեցին: Այն 1266 թվականին ավերել եւ հրկիզել են Եգիպտոսի արաբական սուլթանության զորքերը: Կիլիկիո կաթողիկոս Կիրակոս Ա Աջապահյանը 1810-1822-թվականներին նորոգել է այն, վերանվանել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ աթոռանիստը փոխադրել այնտեղ: Կաթողիկոսարանի դատական հայցում հատուկ շեշտվում է հենց դրա վերադարձը: Բացի այդ՝ եղել են նաեւ այլ եկեղեցիներ, որոնցից շատերը ավերվել են:

Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից հետո 1441-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Կիլիկիայում մեկուսացած եւ հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգեւոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր Աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան եւ վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում: Ամենայն հայոց կաթողիկոսությունը էջմիածին վերադարձնելուց հետո՝ 1446 թվականից, Սիսի կաթողիկոսարանը դարձել է նորահաստատ Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստ կենտրոն: Հայոց ցեղասպանությունից հետո Կիլիկիո կաթողիկոսությունը տեղափոխվել է Անթիլիաս (Լիբանան), որտեղ էլ հիմա գտնվում է:

Տպել
2734 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)