«Ռեկաշետով»՝ օֆշորից. բյուջեի թերակատարումը եւ մրցակցային դաշտի երազանքը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի օրվա ընթացքում երկու անգամ ասուլիս կազմակերպեց: Եթե անկեղծ լինենք, նրա պատասխանների մեջ նորությունները բավականին քիչ են:

Հնչած գրեթե բոլոր հարցերին նա նախկինում այսպես կամ այնպես պատասխանել էր եւ իր պատասխաններով ուղղակի փորձում էր հստակեցնել, լրացնել դրանք: Շատ հարցերի նա պատասխանում է չափազանց ընդհանուր եւ այս առումով եւս փոփոխություններ չկան: Ուստի անդրադառնանք այն հարցերին, որոնք կամ նորություն էին, կամ կոնկրետություն են պարունակում: Մասնավորապես, որքանո՞վ կթերակատարվի այս տարվա պետական բյուջեն: Երեկ մեր այս կոնկրետ հարցին Կարեն Կարապետյանը կոնկրետ պատասխանեց: 2016 թ. պետական բյուջեի մուտքերը, ըստ վարչապետի, կկազմեն 1 տրիլիոն 72 միլիարդ: «Պլյուսով»` ավելացրեց վարչապետը:

ՀՀ 2016 թ. պետբյուջեի մասին օրենքով բյուջեի եկամուտները տարեվերջին պետք է կազմեին 1 տրիլիոն 186 միլիարդ դրամ: Վարչապետի սպասումներով՝ կազմելու են 1 տրիլիոն 72 միլիարդ՝ «պլյուսով»: Այլ կերպ ասած, բյուջեն թերակատարվելու է 114 մլրդ դրամով: Եթե վարչապետը նկատի ուներ միայն հարկային եկամուտները, ապա  բյուջեի մասին օրենքով այս տարի պետք է հավաքագրվեր 1 տրիլիոն 129 միլիարդ դրամ: Այս դեպքում թերակատարումը կկազմի 57 միլիարդ դրամ: Եթե սա էլ համեմատելու լինենք անցած տարվա թերակատարման հետ, ապա «առաջընթացն ակնհայտ է»: Անցած տարի բյուջեի հարկերը թերակատարվել էին 74 միլիարդով, այս տարի, ըստ վարչապետի, միայն 57 միլիարդով:

Չնայած 57 միլիարդը հսկայական թերակատարում է, սակայն նույնիսկ այս դեպքում չափազանց լավատեսական է հնչում: Խնդիրն այն է, որ առաջին 10 ամիսներին հավաքագրվել է 877.6 միլիարդ դրամ: Դա նշանակում է, որ հունվար-դեկտեմբերին պետք է հավաքագրել եւս 195 միլիարդ դրամ, եւ միայն այդ դեպքում վարչապետի կանխատեսումը կիրականանա: Բայց  ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ երկու ամսվա ընթացքում 195 միլիարդ հավաքելը չափազանց լավատեսական կանխատեսում է: Օրինակ անցած տարվա նոյեմբերին բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը միասին կազմել են 90.6 միլիարդ, իսկ դեկտեմբերին` 96.1 միլիարդ դրամ:

Այն, որ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին այդքան գումար չի հավաքվի, թերեւս կասկածից վեր է: Խնդիրն այն է, որ վերջին ամիսներին բյուջեն ոչ միայն  թերակատարվում է, այլեւ ավելի քիչ գումար է հավաքվում, քան անցած տարվա նույն ամիսներին: Օրինակ, այս տարվա ե՛ւ սեպտեմբերին, ե՛ւ հոկտեմբերին հավաքվել էր 91.2 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ անցած տարվա նույն ամիսներին հավաքվել էր համապատասխանաբար 93.3 եւ 93.2 միլիարդ դրամ:

Այլ կերպ ասած, վերջին երկու ամիսներին բյուջեն ավելի քան 4 միլիարդ դրամ քիչ է ստացել, քան անցած տարվա նույն ամիսներին: Այս ֆոնի վրա վարչապետի կանխատեսումը, թե նոյեմբերին ու դեկտեմբերին հավաքագրվելու է մոտ 10 միլիարդ դրամով ավելի, քան անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին, ճիշտն ասած, այնքան էլ իրականանալի չի թվում: Այնպես որ, եթե մի քիչ ավելի իրատես լինենք եւ համարենք, որ այս երկու ամսվա ընթացքում կհավաքագրվի այնքան, որքան անցած տարի, ապա բյուջեն կթերակատարվի ոչ թե 57 միլիարդ դրամով, այլ 67 միլիարդով: Իսկ եթե ավելի իրատես լինենք, եւ հաշվի առնենք վերջին ամիսների միտումները, ապա թերակատարումը կգերազանցի 70 միլիարդը:

Բյուջեի մուտքերի ապահովումը կարեւոր է այնքանով, որ դրանից կախված է, թե ինչ ծախսեր պետք է կրճատի կառավարությունը: Եթե եկամուտները թերակատարվեն ավելի շատ, քան կանխատեսում է վարչապետը, ապա կարիք կառաջանա չնախատեսված կրճատումներ անել ծախսերում կամ էլ չիրականացված ծախսերը տեղափոխել հաջորդ տարի: Իսկ դա էլ կբերի նրան, որ հաջորդ տարվա բյուջեի վրա լրացուցիչ, չկանխատեսված բեռ կլինի: Երեկ հարցին, թե հաջորդ տարվա բյուջեն ինչպես կկատարվի, վարչապետը պատասխանեց. «Ամեն ինչ կանենք, որ կատարվի»:

Հաջորդ հարցը, որը առաջին անգամ տրվեց վարչապետին, վերաբերում էր օֆշորներին: Գնահատվե՞լ են արդյոք օֆշորների ազդեցությունը մեր տնտեսության վրա: Խնդիրն այն է, որ այս տարի օտարերկրյա ամենախոշոր ներդրումները արձանագրվել են օֆշորներից` Կիպրոսից եւ Լիխտենշտեյնից: Բացի դրանից, համառ լուրեր են պտտվում, որ շուկայում մոնոպոլ դիրքեր ունեցող կամ առնվազն խոշոր մասնաբաժին ունեցող ներկրողները, ինչպես նաեւ հանքահումքային ոլորտի ընկերությունները օֆշորային գոտիներում ընկերություններ են բացում, եւ այդ ընկերությունները ընդգրկելով ներկրման եւ արտահանման իրենց շղթայում, խուսափում են հարկերից: Օրինակ, որեւէ երկրից ապրանքը էժան գնով գնում է օֆշորային ընկերությունը եւ թանկ գնով վաճառում ներկրողին: Ներկրողը իր հաշվետվություններում ցույց է տալիս, որ ապրանքը թանկ գնով է առել, հետեւաբար հարկերը քիչ է վճարում, մինչդեռ հիմնական շահույթը կուտակվում է նույն ներկրողի կողմից օֆշորում բացված ընկերության հաշվին:

Օֆշորներից եկած ներդրումները ակնհայտորեն ունեն հայկական ծագում, եւ դրանք Հայաստանից ապօրինաբար դուրս բերված գումարներն են: Եվ, ըստ վարչապետի, շատ լավ է, որ դրանք վերադառնում են մեր տնտեսություն: Տեսականորեն, իհարկե, լավ է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ գումարները «վաստակել են» հովանավորություն ունեցող գործարարները կամ հենց պետական բարձրաստիճան պաշտոնյաները: Եվ այդ գումարները ետ բերելով, նրանք էլի ունենալու են արտոնյալ դիրքեր ուրիշների համեմատ: Եթե նման հեռանկարներ չլինեին, ապա դրանք կգնային այլ երկրներ, որտեղ, ի տարբերություն Հայաստանի, ներդրումային միջավայրը ավելի բարենպաստ է:

Ինչ վերաբերում է օֆշորների միջոցով հարկերից խուսափելու սխեմաներին, ապա, ըստ վարչապետի, դա կարելի է կանխել Հայաստանում մրցակցային դաշտ ստեղծելու միջոցով, եւ այդ դեպքում գործարարները չեն կարող թանկ գնով ապրանքներ ներկրել: Տեսականորեն վարչապետը 100 տոկոսով ճիշտ է ասում: Գործնականորեն, սակայն, մրցակցային դաշտ ստեղծելու այդ երազանքը ոչ մի կերպ չի իրականանում: Ու ստացվում է, որ ոչ օֆշորների ազդեցության դեմ ենք պայքարում, ոչ էլ մրցակցային ու հավասար դաշտ ենք ստեղծում Հայաստանում: Իսկ մոնոպոլիստները շարունակում են խուսափել հարկերից, ու բյուջեն էլ թերակատարվում է տարեցտարի:

Տպել
29226 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները