«90 տարեկան մորս էլ անկողնով պիտի հանեն, դնեն ձյան մեջ». Ապարանում ընտանիք է վտարվում տնից

06/12/2016 schedule13:58

Այս պահին Ապարան քաղաքի Բաղրամյան 28 հասցեում գտնվող տնից ԴԱՀԿ աշխատակիցները վտարում են Գեւորգյանների ընտանիքին: Այդ մասին տեղեկացրեց armtimes.com-ի խմբագրություն դիմած Հարություն Գեւորգյանը:

Խոսքը վերաբերում է նրա հայրական տանը, որտեղ ապրում են 90-ամյա մայրը, եղբայրն իր ընտանիքով, այդ թվում երկու անչափահաս երեխաներ:

Հարություն Գեւորգյանը մեզ հետ զրույցում խնդիրը ներկայացրեց հետեւյալ կերպ. «Մի քանի տարի առաջ «Արդշինբանկից» 2 միլիոն 100 հազար դրամ վարկ էինք վերցրել, անասուն գնել, որ եղբորս ընտանիքն ապրի: Անասուններ առանք, բայց որոշ ժամանակ անց գոմը փուլ եկավ, անասունները սատկեցին: Մենք չկարողացանք այդ վարկը փակել: Հիմա դատարանի վճռով բանկը տունը վերցրել է, իր սեփականությունն է: Դիմել է ԴԱՀԿ-ին, որ գան, մորս ու եղբորս ընտանիքը դուրս հանեն, դուռը փակեն: Մենք դիմեցինք բանկին, խնդրեցինք տունը նորից մեզ վաճառել, վարկի վերաձեւակերպում անել, մենք կանխավճար կտանք, վարկն էլ կփակենք: 40 օր է անցել, պատասխան չկա: Հիմա էլ հարկադիրը եկել, վտարում է տնից: Հենց այս պահին իրերը հանում են դուրս, որ դռները փակեն: Մայրս էլ հիվանդ պառկած է, 90 տարեկան մորս էլ անկողնով պիտի հանեն, դնեն ձյան մեջ»:

Գեւորգյանը նշեց, որ եղբոր ընտանիքն անապահով է, ոչ եղբայրը, ոչ նրա կինը աշխատանք չունեն, տունն էլ հնամաշ է, քանդված. «Մեջը մի թանկարժեք իր չկա, քանդված, ճաքած պատերով, տանիքը ծակ տուն է, բայց ապրում են մարդիկ, ինչ անեն»,- ընդգծեց նա:

ԴԱՀԿ աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք որեւէ մեղք չունեն, ամեն ինչ կախված է բանկից: «Օրինական ուժի մեջ մտած վճիռ կա, որով պետք է իրենց վտարենք: Վճիռը բանկը բերել, ներկայացրել է հարկադիր կատարման ծառայություն, ծառայությունը երկշաբաթյա ժամկետ տրամադրեց, որ էս մարդիկ կարողանան իրենց իրերը դուրս հանել: Հիմա այդ ժամկետը կլրացել է, մենք ոչինչ անել չենք կարող»,- ասաց վտարման գործընթացն իրականացնող ԴԱՀԿ աշխատակիցը:

Փորձեցինք բանկից պարզել, թե ինչու նշված քաղաքացու դիմումը պատասխան չի ստացել եւ արդյո՞ք նրա առաջարկած տարբերակն իրատեսական չէ: Մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել: Պատասխան ստանալուն պես այն կներկայացնենք:

Տպել
4499 դիտում

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել