«Քաղաքացիական պայմանագիրը» բացառում է առնվազն 2 ուժի հետ համագործակցությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը պատասխանել է մեր հարցերին:

- Տիկին Նազարյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովի ժամանակ ՔՊ վարչության ներկայացուցիչները չբացառեցին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցության հնարավորությունը: Վերջին շրջանում խոսակցություններ կան, որ «Քաղաքացիական պայմանագիրը» բանակցում է «Լուսավոր Հայաստան», «Ժառանգություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ՝ դաշինք կազմելու շուրջ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս 3 ուժերը որոշակի համաձայնության են եկել եւ հանդես են գալու հայտարարությամբ: Ո՞ր փուլում են բանակցությունները նշված ուժերի հետ:

- «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչները մի քանի շաբաթ տևած հանդիպումների ընթացքում ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: «Ժառանգություն» կուսակցությունը նույնպես մասնակցել է այդ հանդիպումներին, բայց նրանց ներկայացուցիչների հետ որևէ պայմանավորվածություն չկա: Անցած շաբաթ տարածվեց հայտարարություն, որում ասվում էր նաև, որ ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն դեկտեմբերի 12-ին՝ կուսակցությունների ներկայացուցիչների համատեղ ասուլիսի կամ հայտարարության տեսքով: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ կուսակցությունների տարածած հայտարարության մեջ օգտագործվել է համագործակցություն բառը, որի իմաստը տվյալ համատեքստում բացահայտման և հավելյալ մեկնաբանության կարիք ունի: Դրա մասին ավելի մանրամասն կխոսվի դեկտեմբերի 12-ին, բայց մինչ այդ կարող եմ ասել միայն, որ «Քաղաքացիական պայմանագրում» ոչ ոք հետաքրքրված չէ կարճաժամկետ, ոչ հեռանկարային և անարդյունք համագործակցությամբ և դաշինքներով, որոնք բազմաթիվ են եղել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պատմության ժամանակ:

- Ձեր կողմից կա՞ որեւէ նախապայման, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ որեւէ ուժի հետ համագործակցության կայացման համար:

- Եթե քաղաքական ուժերի անցած ճանապարհը և գաղափարները չեն հակասում մեր սկզբունքներին, մեզ համար ընդունելի են, ապա նրանց հետ համագործակցության նախապայմանների կարիք չկա, որովհետև այդ դեպքում կա համախոհության որոշակի մակարդակ և նպատակներին հասնելու տրամադրվածություն, ինչը թույլ է տալիս ամեն հարց ազատ քննարկել, այլ ոչ թե սահմանափակվել նախապես որոշված նախապայմանների շրջանակում և չունենալ գործելու բավարար ճկունություն և ազատություն: Իսկ եթե որևէ քաղաքական ուժի անցած ճանապարհը կամ քաղաքական գաղափարները մեզ համար անընդունելի են ի սկզբանե, ապա ոչ մի նախապայման չի կարող ստեղծել նախադրյալներ արդյունավետ համագործակցության համար: Հետևապես, մեր կողմից չկան նախապայմաններ, կա միայն հեռահար համագործակցության ցանկություն:

ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի հետ համագործակցություն հնարավո՞ր է: Կա՞ն առաջարկներ նրանց կողմից:

- ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը (կամ Հայկական Վերածնունդ) այն ուժերն են, որոնց հետ մեր համագործակցությունը բացառվում է հենց միայն Մարտի 1-ին, ինչպես նաև դրանից հետո նրանց քաղաքական առաջին դեմքերի դավաճանական հայտարարությունների և գործողությունների պատճառով:

- Ինչպես հայտնի է՝ դաշինքների դեպքում ամենադժվարը լինում է ցուցակների հարցը: Արդեն սկսվե՞լ է ցուցակների վերաբերյալ քննարկումը, եւ եթե այո, ապա ի՞նչ համամասնությամբ եւ ինչ սկզբունքով են բաշխված լինելու տեղերը կուսակցությունների միջեւ: Նախապայմաններ կա՞ն:

- Որևէ մեկնաբանություն այս առումով չեմ կարող տալ, որովհետև միայն դեկտեմբերի 12-ին պարզ կլինեն նախատեսվող համագործակցության հետ կապված հետագա որոշումները:

- «Քաղաքացիական պայմանագիրը» խոսում էր 1 ընդդիմություն դառնալու մասին: Հնարավո՞ր է նախընտրական դաշինքի անդամ ուժերի հետ ընտրություններից հետո միաձուլում տեղի ունենա: Քննարկվո՞ւմ է՝ ի՞նչ անուն կընտրվի:

- Առայժմ նախընտրական դաշինքի վերաբերյալ հայտարարություն չի եղել, եղել է միայն համագործակցության մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին, ինչի վերաբերյալ ավելի մանրամասն առաջիկա ասուլիսում կներկայացվի: Ինչ վերաբերում է միաձուլման հնարավորությանը, ապա մենք միշտ կողմ ենք եղել հնարավորինս սերտ և երկարաժամկետ համագործակցությանը, որը իրական և կուռ հակակշիռ կդառնա գործող համակարգին։ Սակայն սա ենթադրում է փոխգործակցության որոշակի ճանապարհ, որը, արդյունավետության դեպքում, այո, կարող է հետագայում բերել նաև միավորման։ Անհնար ոչինչ չկա, եթե կողմերի միջև կա լիակատար հասկացվածություն, թափանցիկ և գործընկերային հարաբերություններ: Մենք վաղուց ասել ենք և մնում ենք այն կարծիքին, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը խախտելու համար, պետք է լինի մեկ ուժեղ ընդդիմադիր բևեռ, որը կկարողանա իր կողմ գրավել ընտրողների ձայների մեծամասնությունը և նաև պահել դրանք Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում: Քանի դեռ չկա ընտրողների համար միանշանակ ընդունված այդ մեկ ուժը, որին նրանք կտան իրենց ձայնը ու կաջակցեն, չի կարող տեղի ունենալ ուժերի վերադասավորում: Ընտրողները պետք է հաշվի առնեն, որ 2015 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխություններից հետո, Հայաստանում պետական կառավարման համակարգը փոխվել է. Հայաստանը դարձել է խորհրդարանական հանրապետություն: Այս փոփոխության արդյունքում զգալիորեն կրճատվել են նախագահի լիազորությունները և պետության համար ամենակարևոր որոշումները կայացնելու լծակները կենտրոնացել են վարչապետի ձեռքում, ում նշանակելու է ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժը: Այս իմաստով չափազանց կարևոր է, թե ո՞ր ուժն է ստանալու մեծամասնություն ԱԺ-ում և ո՞ւմ վարչապետն է իրականացնելու երկրի կառավարումը:

Խորհրդարանական ընտրություններից ինչպիսի՞ սպասելիքներ կան:

- Սպասելիքների մասին կարելի է խոսել արդեն ընտրությունների նախօրեին, երբ հնարավոր կլինի գնահատել արված աշխատանքի ծավալը:

Տպել
6419 դիտում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել