ՀՀ ազգային հերոսի հորաքրոջ տղան հացադուլ է սկսել կառավարության դիմաց (տեսանյութ)

06/12/2016 schedule19:09

Ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը դեկտեմբերի 1-ից անժամկետ հացադուլ է հայտարարել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Վարչապետ Կարեն Կարապետյանից  ազատամարտիկն ակնկալում է արդարության վերականգնում:

Նա հայտարարում է, որ 2009 թվականից իր կնոջ բարեկամուհուն, որը աշխատել է «Արցախբանկ»-ի մասնաճյուղերից մեկում որպես կադրերի բաժնի ղեկավար, մինչեւ 60 հազար ԱՄՆ դոլար գումար է տրամադրել, սակայն մինչ օրս չի կարողանում ետ ստանալ: Ազատամարտիկը, որը արցախյան գոյամարտում կռվել է ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հրամանատարությամբ, հենց Ջիվան Աբրահամյանի հորաքրոջ որդին է:

Armtimes.com-ի հետ զրույցում ազատամարտիկն ասաց, որ մաս-մաս գումարներ է տրամադրել Անուշիկ Շահրամանյանին եւ պայմանավորվել են դրա դիմաց տարեկան վճարել 2 տոկոս գումար: Անուշիկ Շահրամանյանն էլ վստահեցրել է, որ գումարը փոխանցում է նույն բանկի կառավարիչ  Աշոտ Մալխասյանին: Ազատամարտիկը, երբ պահանջել է գումարը վերադարձնել, Անուշիկ Շահրամանյանն ասել է, թե գումար չունի, իսկ Աշոտ Մալխասյանը չի կարող վերադարձնել:

2013 թվականին էլ Անուշիկ Շահրամանյանն ու Սարգիս Ղազարյանը նոտարական պայմանագիր են կնքում, որի համաձայն Շահրամանյանը պարտավորվել է վճարել գումարը, սակայն մինչ օրս ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար:

«Ես հանդիպում եմ Աշոտ Մալխասյանին: Անուշիկն ինձ ասում էր, որ այդ գումարները վերցնում է եւ տալիս է Աշոտին: Աշոտ Մալխասյանը սկզբում ասեց, որ Անուշիկն իրեն էլ է «գցել»: Ասում է՝ գիտե՞ս ես ում ընկերն եմ: Ասեցի՝ ո՞ւմ ընկերն ես: Ազգային ժողովի պատգամավորի անուն է տալիս, մի հատ հաստավզի»,- իր եւ բանկի նախկին աշխատակցի հանդիպման մասին պատմեց Սարգիս Ղազարյանը, սակայն չցանկացավ այս փուլում հնչեցնել պատգամավորի անուն-ազգանունը:

«Ես դիմել եմ պարոն վարչապետին, նախագահին, ես կսպասեմ այդ երկու արձագանքին, երբ որ այդ երկու անձանցից դրական պատասխան չեմ ստանա...միայն պատգամավորը չի, նրան էլ թիկունք կա: Հացադուլի նստելուց ասել եմ՝ «շակալների» ոհմակ է: Ես դիմել եմ ոստիկանապետին, դատախազին»,- ասաց ազատամարտիկը՝ նշելով, որ ձայնագրություններ ունի, որոնք քրգործ հարուցելու հիմքեր են պարունակում, սակայն քրեական գործեր չի հարուցվում:

Առավել մանրամասն՝ տեսանյութ:

Տպել
3269 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը